Էդմոն Մարուքյանը ներկայացրել է «Կալանքի մեկ օրվա հաշվարկի» նախագծի առավելությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+21.09 oC

Էդմոն Մարուքյանը ներկայացրել է «Կալանքի մեկ օրվա հաշվարկի» նախագծի առավելությունները

11:58 11.09.2018

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է իր ներկայացրած «Կալանքի մեկ օրվա հաշվարկի նախագծի» վերաբերյալ։ Մարուքյանը նշել է, որ քանի դեռ համաներման մասին որևէ խոսք չկա, և իրենք շարունակում են համաներում պահանջել, ապա սա մի մարդասիրական դրսևորում է:

Խմբակցության անդամը հայտնել է, որ ՀՀ-ում դեռ 2003 թ. ընդունված քրեական օրենսգրքով եղել է նորմ, որով նախնական կալանքի մեկ օրը հավասար է ազատազրկման և կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակվող պատիժների մեկուկես օրվան: Հետո քրեական օրենսգիրքը փոփոխության է ենթարկվել, ուստի այս նախագծով առաջարկում են կրկին հավասարեցնել նախնական կալանքի տակ պահելու 1 օրն ազատազրկման և կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակվող պատիժների 1.5 օրվան՝ ներկայում գործող մեկ օրվա փոխարեն։

Պատգամավորն իր ներկայացրած նախագծով առաջարկում է նաև, որ օրենքը հետադարձ ուժ ստանա մինչև 2004թ.:

«Սա լուրջ փոփոխություն կլինի քրեակատարողական համակարգի համար, դրա արդյունքում բազմաթիվ դատապարտվածներ կարող են ազատ արձակվել: Սա նախագիծ է, որը պաշտոնապես դրված է շրջանառության մեջ: Հուսով եմ` այսուհետ որևէ անմեղ անձ չի մեղադրվի և չի հայտնվի անազատության մեջ: Այս նախագիծն իր ազդեցությունը կարող է ունենալ նաև Շանթ Հարությունյանի և այլ աղմկահարույց գործերով դատապարտված անձանց վրա»,- ասել է նա:

Ավելի վաղ, խոսելով այս նախագծի մասին, պատգամավորը նշել էր, որ սրանով վերադարձ է կատարվում նախկին՝ ավելի մարդասիրական մոտեցմանը, քանի որ նախնական կալանքը ենթադրում է ավելի խիստ մեկուսացում և պահման այլ` ավելի խիստ պայմաններ։ Նրա խոսքով` նախագիծը մշակելիս հաշվի է առնվել, որ քրեական գործերի քննությունը կարող է ձգվել մի քանի ամիս և ավելի, իսկ այդ ողջ ընթացքում անձը կարող է գտնվել նախնական կալանքի տակ։

«Ընդ որում, գաղտնիք չէ, որ ներպետական դատարանների կողմից կալանավորումը կիրառվում է որպես խափանման հիմնական միջոց՝ գրեթե ամեն անգամ բավարարելով մեղադրանքի կողմի միջնորդությունը։ Այս միտումն այժմ էլ շարունակում է մնալ ակտուալ»,- նշել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դպրոցականների խմբին վրաերթի ենթարկած տղամարդը խոստովանել է, որ ցանկացել է նրանց սպանել

13:35 01.05.2025

Դպրոցականների խմբին վրաերթի ենթարկած տղամարդը խոստովանել է, որ ցանկացել է նրանց սպանել

Ճապոնիայի Օսակա քաղաքում դպրոցականների ուղղությամբ մեքենան վարած 28-ամյա տղամարդը խոստովանել է, որ ցանկացել է սպանել նրանց, հաղորդում է Kyodo լրատվական գործակալությունը։ «Ես ամեն ինչից հոգնել էի։ Ուզում էի մեքենայով վրաերթի ենթարկել դպրոցականներին և սպանել նրանց», – ոստիկանությանը տված նրա խոստովանությունը մեջբերում է «Կիոդո» լրատվական գործակալությունը։ Տղամարդը ձերբակալվել է սպանության փորձի կասկածանքով։ Ավելի վաղ NHK-ն հայտնել […] ...

Մեզ համար կարևոր է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ աշխատանքը ոչ միայն կենսաապահովման աղբյուր է, այլ նաև ինքնադրսևորման, մասնագիտական աճի հարթակ․ ԱՍՀ նախարար

13:20 01.05.2025

Մեզ համար կարևոր է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ աշխատանքը ոչ միայն կենսաապահովման աղբյուր է, այլ նաև ինքնադրսևորման, մասնագիտական աճի հարթակ․ ԱՍՀ նախարար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ քաղաքացիներ, Մայիսի 1-ը որպես Աշխատանքի և աշխատավորների միջազգային օր, կրկին հնարավորություն է ընդգծելու արժանապատիվ աշխատանքի կարևորությունը՝ հիմնված ազատության, արդարության և հավասարության վրա. սա այն հիմնական նպատակն է, որին ուղղված են պետության կողմից իրականացվող ոլորտային բարեփոխումները։ Մեզ […] ...

Նոր Զելանդիայում արտակարգ դրություն է հայտարարվել ջրհեղեղի պատճառով

13:03 01.05.2025

Նոր Զելանդիայում արտակարգ դրություն է հայտարարվել ջրհեղեղի պատճառով

Նոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքում և Սելվին շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել՝ ուժեղ անձրևների հետևանքով առաջացած լայնածավալ ջրհեղեղներից հետո, հաղորդում է New Zealand Herald թերթը։ «Քրայսթչըրչում և Քենթերբերիի Սելվին շրջանում հայտարարվել է արտակարգ դրություն», – գրում է հրատարակությունը։ Հայտարարությունը արել է երկրի արտակարգ իրավիճակների նախարար Մարկ Միտչելը։ ...

Վարազդատ Լալայանն այսօր տոնում է ծննդյան օրը

12:50 01.05.2025

Վարազդատ Լալայանն այսօր տոնում է ծննդյան օրը

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը մայիսի 1-ին տոնում է ծննդյան օրը: «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ամբողջ անձնակազմն ի սրտե շնորհավորում է Վարազդատին` մաղթելով նորանոր նվաճումներ ու հպարտության բազմաթիվ պահեր»,-նշված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ: ...

Հրդեհ Աղավնավանք գյուղում

12:37 01.05.2025

Հրդեհ Աղավնավանք գյուղում

Մայիսի 1-ին, ժամը 07։44-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնավանք գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աղավնավանք գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:30-ին, մարվել՝ 08:55-ին։ Այրվել է անասնագոմի […] ...

Աշխատանքը չպետք է ընկալվի որպես պարտադրանք կամ բեռ, այլ որպես ինքնադրսևորման, կայուն ապագայի կառուցման հնարավորություն․ Պապոյան

12:20 01.05.2025

Աշխատանքը չպետք է ընկալվի որպես պարտադրանք կամ բեռ, այլ որպես ինքնադրսևորման, կայուն ապագայի կառուցման հնարավորություն․ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ։ «Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ։ Այս օրը մեզ հիշեցնում է, որ առանց նպատակային, համակարգված և գիտելիքի վրա հիմնված աշխատանքի հնարավոր չէ ապահովել տնտեսական իրական առաջընթաց։ Աշխատանքը չպետք է ընկալվի որպես պարտադրանք, տանջանք կամ […] ...

BACK_TO_TOP