Ժնև կատարած այցն Անահիտ Ավանեսյանն ամփոփել է գործընկերների հետ երկկողմ հանդիպումներով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+29.09 oC

Ժնև կատարած այցն Անահիտ Ավանեսյանն ամփոփել է գործընկերների հետ երկկողմ հանդիպումներով

11:18 30.05.2024

Ժնև կատարած այցն Անահիտ Ավանեսյանն ամփոփել է գործընկերների հետ երկկողմ հանդիպումներով:

Վրաստանի առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեի հետ նախարարը քննարկել է մի քանի ոլորտներում համագործակցության ընթացքը`

բնակչությանը վարակիչ հիվանդություններից պաշտպանություն

դեղագործության ոլորտում համագործակցության խթանում

միջսահմանային արտակարգ իրավիճակների կառավարման ու վերահսկման նպատակով արագ արձագանքման բժշկական թիմերի սերտ համագործակցություն:

Միխեիլ Սարջվելաձեն շնորհակալություն է հայտնել նախարարին ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ուղղված դեղերի ապահովման հարցում Վրաստանին ցուցաբերած աջակցության համար: Անահիտ Ավանեսյանը գործընկերոջը հրավիրել է Հայաստան և ստացել փոխադարձ հրավեր:

Իրանի առողջապահության նախարար Բահրամ Էյնոլլահիի հետ հանդիպման ժամանակ նախարարը ցավակցել է գործընկերոջը` Իրանի նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիի և բարձրաստիճան մյուս անձանց մահվան կապակցությամբ:
Ընդգծվել է հարևան երկրների հարաբերությունների բարեկամական և բարձր մակարդակը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խմբեր և մշակված ճանապարհային քարտեզի հիման վրա իրականացնել առողջապահության ոլորտում միջգերատեսչական հուշագրով սահմանված կոնկրետ քայլեր: Քննարկվել են աշնանը Հայաստանում սպասվող դեղագործական երկկողմ ցուցահանդեսի մանրամասները:

Բրազիլիայի առողջապահության նախարարի տեղակալ Կառլոս Գադելհայի հետ հանդիպմանը երկուստեք ներկայացվել են ոլորտային առաջնահերթությունները, որոնց մասով երկու երկրներում էլ համընկնումներ կան`

ԱԱՊ օղակի բարելավում և ամրապնդում

առողջության համապարփակ ապահովագրության ներդրում,

միջին բուժաշխատողների կարիքների լուծում:

Առանձնակի շեշտվել է դեղագործական ոլորտում փոխգործակցության ծավալումը։ Քննարկվել են երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև ստորագրվելիք փոխըմբռնման հուշագրի կետերը, որի հիման վրա մշակվում է գործնական ծրագիր։

Ղազախստանի առողջապահության նախարար Ակմարալ Ալնազարովայի հետ հանդիպմանը Անահիտ Ավանեսյանը կարևորել է վերջին տարիներին Ղազախստանի առողջապահության նախարարության ձեռքբերումները` առողջապահության ոլորտի զարգացման գործում` ՏՏ֊ի գործիքակազմի միջոցով, և առաջարկել երկկողմ հարաբերություններով հաստատված կետերը խթանել ակտիվ շփումներով: Նաև բժշկագիտության ոլորտում համագործակցության առաջարկներ են քննարկվել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հօգուտ ՀՀ-ի կփոխանցվի շուրջ 227 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 87 միլիոն 622 հազար դրամ․ Գլխավոր դատախազությունը կնքել է հերթական հաշտության համաձայնությունը

14:31 26.06.2025

Հօգուտ ՀՀ-ի կփոխանցվի շուրջ 227 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 87 միլիոն 622 հազար դրամ․ Գլխավոր դատախազությունը կնքել է հերթական հաշտության համաձայնությունը

Գլխավոր դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, 2025 թվականի հունիսի 23-ին կնքել է հաշտության համաձայնություն, որով «Սթոնս» ՍՊ ընկերության ղեկավար Սուրեն Ավագյանն ու նրան փոխկապակցված անձինք պարտավորվել են հաշտության համաձայնությունը հաստատող վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, Հայաստանի Հանրապետությանը փոխանցել 50 միլիոն դրամ, իսկ 37 միլիոն 622 հազար դրամը՝ հաջորդող […] ...

Խամենեին շնորհավորել է իրանցիներին Իսրայելի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ

14:28 26.06.2025

Խամենեին շնորհավորել է իրանցիներին Իսրայելի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին շնորհավորել է ժողովրդին Իսրայելի հետ հակամարտությունում տարած հաղթանակի կապակցությամբ: «Շնորհավորում եմ չար սիոնիստական ​​ռեժիմի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ (նկատի ունենալով Իսրայելը)», – մեջբերում է Խամենեիի մամուլի ծառայությունը նրա խոսքերը։ ...

Հայաստանը վերջին շրջանում նպատակաուղղված աշխատանք է իրականացնում վերափոխելու առողջապահական համակարգը․ Ավանեսյան

14:20 26.06.2025

Հայաստանը վերջին շրջանում նպատակաուղղված աշխատանք է իրականացնում վերափոխելու առողջապահական համակարգը․ Ավանեսյան

Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումի (EFMA 2025) պաշտոնական բացմանը: Սա մի հարթակ է տարբեր երկրների բժշկական համայնքների միջև փորձի փոխանակման, առողջապահական քաղաքականությունների բարելավման և համակարգային համագործակցության խորացման համար: «Հայաստանը վերջին շրջանում նպատակաուղղված աշխատանք է իրականացնում վերափոխելու առողջապահական համակարգը` հիմնվելով բուժծառայությունների հասանելիության, բարձր որակի ապահովման, արդարության և ոլորտի կայուն զարգացման վրա: Մենք այժմ դժվար և մեծ ջանքեր […] ...

Մբապեն կրկին դուրս է մնացել «Ռեալի» հայտացուցակից

14:11 26.06.2025

Մբապեն կրկին դուրս է մնացել «Ռեալի» հայտացուցակից

Կիլիան Մբապեն կրկին դուրս է մնացել Մադրիդի «Ռեալի» հայտացուցակից ու բաց կթողնի նաև «Զալցբուրգի» դեմ աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին` երրորդ տուրի հանդիպումը։ Մբապեն հունիսի 25-ին մարզվել էր «Ռեալի» ընդհանուր խմբի հետ ու նախնական տեղեկություններով` պետք է մասնակցեր ավստրիական թիմի հետ խաղին։ 26-ամյա ֆուտբոլիստը ստամոքսաաղիքային խնդիրների պատճառով հունիսի 19-ին հոսպիտալացվել էր, սակայն ժամեր անց […] ...

21-ամյա երիտասարդը հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից, խափանման միջոցը՝ կալանք

14:04 26.06.2025

21-ամյա երիտասարդը հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից, խափանման միջոցը՝ կալանք

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 24-ին բաժին է ներկայացել օտարերկրացի 21-ամյա մի երիտասարդ: Նա Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր մի քանի հանցանքների մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է նախաձեռնողին: ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին

13:55 26.06.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին

Հանրապետությունում հունիսի 26-ի և 27-ի ցերեկն ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը սպասվում է նորմայից բարձր։ Հորդորում ենք 11:00-17:00 խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։ Երևանում հունիսի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-ին ուշ երեկոյան, 29-30-ին, հուլիսի 1-ին գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 17-20մ/վ։ […] ...

BACK_TO_TOP