Կառավարությունը սահմանել է պարզեցված ընթացակարգեր բարեխիղճ տնտեսվարող սուբյեկտների համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+25.09 oC

Կառավարությունը սահմանել է պարզեցված ընթացակարգեր բարեխիղճ տնտեսվարող սուբյեկտների համար

15:05 30.05.2024

Գործադիրը սահմանել է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի օրինապահության հավաստագրի տրամադրման կարգը: Ըստ այդմ՝ նախատեսվում է սահմանել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց համար օրինապահության չափանիշներ և դրանց հիման վրա անձանց օրինապահության հավաստագրի տրամադրման կարգավորումներ։ Արդյունքում՝ համապատասխան չափանիշներին բավարարող անձանց համար կնախատեսվեն մաքսային գործառնությունների պարզեցված ընթացակարգեր՝ կրճատելով տնտեսվարողների ժամանակային և ֆինանսական ծախսերը, իսկ մաքսային մարմինների համար հնարավորություն կստեղծի մաքսային հսկողության միջոցառումներն ուղղել առավել ռիսկային ոլորտներ՝ բարձրացնելով մաքսային հսկողության արդյունավետությունը։

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշել է. «Այս նախագծով ևս մենք քայլ ենք իրականացնում ՀՀ կառավարության ծրագրով նախանշված ուղղություններից մեկով, ըստ որի՝ ունենք քաղաքականություն, որ օրինապահ հարկ վճարողների կյանքը հնարավորինս անհրաժեշտ է պարզեցնել, զերծ պահել ավելորդ հսկողությունից և վարչարարությունից, փոխարենը՝ ռիսկերի կառավարման համակարգի միջոցով հարկային վարչարարություն և մաքային վարչարարություն իրականացնել ավելի ռիսկային ոլորտներում և ռիսկային հարկ վճարողների մոտ»:

ՊԵԿ նախագահի խոսքով՝ որոշմամբ մաքսային ոլորտում օրինապահ հարկ վճարողին խրախուսելու գաղափարն է իրագործվում: Ռուստամ Բադասյանը նշել է, որ հարկային օրենսդրությամբ արդեն նմանատիպ համակարգ գործում է և օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող սուբյեկտներին տալիս է մի շարք առավելություններ, օրինակ՝ ԿԲ-ի կանոնակարգերով նախատեսված է վարկի տրամադրման համար ավելի ցածր ռիսկայնություն, նախատեսված է, որ ԱԱՀ-ի վերադարձի առավելագույն ժամկետն է ավելի կրճատ նման հարկ վճարողների համար: «Ներկայացնեմ, թե մաքսային ոլորտում ինչ չափանիշների պետք է համապատասխանեն տնտեսվարող սուբյեկտներն օրինապահ դիտվելու, հավաստագիր ստանալու համար և ինչ առավելություններից կարող են օգտվել: Անձը պետք է գործի ընդհանուր հարկման համակարգում, ԱԱՀ վճարող լինի, ժամկետանց պարտավորությունների բացակայություն պետք է լինի, հարուցված և չավարտված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների, սկսված և չավարտված մաքսային ստուգումների բացակայություն, տվյալ անձի կամ դրա պաշտոնատար անձի նկատմամբ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության դեպքերի վերաբերյալ նախաձեռնված և չավարտված քրեական վարույթների բացակայություն և այլ մի քանի չափանիշ»,-ասել է ՊԵԿ նախագահը:

Ռուստամ Բադասյանը ներկայացրել է նաև, թե օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ ստանալուց հետո ինչ առավելություններ կարող են ունենալ: Մասնավորապես, պարզեցված ընթացակարգերից կարող են օգտվել. մաքսային գործառնությունների առաջնահերթ կարգով իրականացում, մաքսային հսկողության առանձին ձևերի առաջնահերթ իրականացում, ապրանքների ավտոմատ բացթողման ընթացակարգերի կիրառություն, մաքսային գործառնություններին առնչվող հարցերի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում, նախնական հայտարարագրման ընթացակարգի կիրառության միջոցով ապրանքների բացթողում սահմանային մաքսային կետերում:

ՊԵԿ նախագահը հիշեցրել է, որ նախնական մաքսային հայտարարագրման համակարգն արդեն 2 տարի կիրառվում է: 2022 թվականի համեմատ համակարգից օգտվողների թվի 173 տոկոսով աճ է արձանագրվել. «Եթե 2022 թվականին 3976 բեռնատար սպասարկել ենք այս համակարգի միջոցով, ապա 2023-ին՝ 16 746 բեռնատար: Այսինքն՝ օգտվողների քանակը 4.2 անգամ ավելացել է: Մեր հաշվարկով՝ միայն 2024 թվականին 200 մլն դրամ տնտեսվարող սուբյեկտները խնայել են մաքսազերծման պրոցեսում այս համակարգից օգտվելու միջոցով»:

Ռուստամ Բադասյանը ներկայացրել է նաև մաքսային այլ ընթացակարգերի պարզեցման վիճակագրական տվյալներ. «Մենք ունենք երկակի և ռազմական նշանակության կոդերով ապրանքներ, և որպեսզի կողմնորոշվենք, թե մաքսազերծման պրոցեսում թույլատվական փաստաթուղթ անհրաժեշտ է, թե ոչ, կան երկու տարբեր հավատարմագրման մարմիններ: Դրանք հիմնականում երկուսն են, որոնք որոշակի վճարի դիմաց տալիս են եզրակացություն՝ այդ ապրանքի թույլատվական փաստաթղթի համար անհրաժե՞շտ է դիմել համապատասխան մարմին, թե՞ ոչ: Ռազմական նշանակության ապրանքների դեպքում այդ վճարի չափը 12 հազար դրամ է, իսկ երկակիի դեպքում՝ 60 հազար դրամ: Մենք տեսել ենք, որ մի շարք դեպքերում նման անհրաժեշտութուն չկա 2-3 օրով ներմուծման պրոցեսը երկարացնելու, որպեսզի դիմեն այդ մարմիններին և վճարի դիմաց ստանան այդ փաստաթղթերը: Մաքսային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներից մեկի մոտ ավելացրել ենք գործառույթ, որպեսզի ինքներս գնահատենք և եթե անհրաժշետ չէ նման փաստաթուղթ, այլևս չուղղորդենք հավատարմագրման մարմիններ: Եվ մեկ ամսվա վիճակագրությունն այդ մասով հետևյալն է՝ 2-4 աշխատանքային օրով կրճատել ենք մաքսազերծման գործընթացը և տնտեսվարողների համար ընդամենը 1 ամսում խնայել ենք 13 մլն դրամի լրացուցիչ պարտավորություններ»:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել. «Այս և նախորդիվ կայացված որոշումների իմաստը հետևյալն է, որ ինչքան տնտեսվարողն օրինապահ է, մենք իրեն այնքան շատ ենք վստահում և ինչքան շատ ենք վստահում, այնքան քիչ ենք ստուգում: Այս և նման որոշումներով ձևավորվում է այն ստանդարտը, թե որ դեպքում ենք ավելի շատ վստահում և ինչ չափանիշներ պետք է ունենա ընկերությունը, որպեսզի ներմուծելիս և արտահանելիս ավելի քիչ ստուգվի: Սա մի գործընթաց է, որը տեղավորվում է մեր տնտեսական գործունեության համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու ռազմավարության մեջ, որպեսզի օրինապահ հարկ վճարող գործարարները ոչ միայն խոչընդոտ չզգան, այլև զգան պետության և կառավարության աջակցությունը: Բովանդակության առումով լավ որոշում է, մնում է, որ պրակտիկան էլ համապատասխանի այն բովանդակությանը և նպատակադրումներին, որոնք մենք ձևակերպել ենք բազմաթիվ փաստաթղթերում և շեշտադրումներում»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոյեմբերյան համայնքի Ջուջևան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:55 10.06.2025

Նոյեմբերյան համայնքի Ջուջևան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ջուջևան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ, հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ ...

Axios. Նեթանյահուն հակված է Իրանի դեմ ռազմական տարբերակին

11:45 10.06.2025

Axios. Նեթանյահուն հակված է Իրանի դեմ ռազմական տարբերակին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ավելի շատ հետաքրքրված է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար «ռազմական տարբերակի իրականացմամբ», հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին վստահեցրել է, որ հրեական պետությունը որևէ ռազմական գործողություն չի ձեռնարկի Իրանի դեմ, քանի դեռ Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցում են միջուկային համաձայնագրի շուրջ։ Թրամփը […] ...

ՄԱԿ. Գազայի դպրոցների և համալսարանների ավելի քան 90%-ը վնասվել կամ ավերվել է

11:35 10.06.2025

ՄԱԿ. Գազայի դպրոցների և համալսարանների ավելի քան 90%-ը վնասվել կամ ավերվել է

Գազայի հատվածում դպրոցական և համալսարանական շենքերի ավելի քան 90%-ը վնասվել կամ ավերվել է Իսրայելի հարձակումների հետևանքով, ասվում է ՄԱԿ-ի անկախ միջազգային հետաքննչական հանձնաժողովի զեկույցում, որը զբաղվում է Պաղեստինի օկուպացված տարածքների, այդ թվում՝ Արևելյան Երուսաղեմի և Իսրայելի հարցերով։ «Հանձնաժողովը պարզել է, որ Իսրայելը վնասել կամ ոչնչացրել է Գազայի դպրոցների և համալսարանների շենքերի ավելի քան 90%-ը՝ ավիահարվածների, […] ...

Ոստիկանության պաշտոնյան ծառայողական լիազորությունները չկատարելու հետևանքով պետությանը պատճառել է շուրջ 3,7 մլն դրամի վնաս

11:27 10.06.2025

Ոստիկանության պաշտոնյան ծառայողական լիազորությունները չկատարելու հետևանքով պետությանը պատճառել է շուրջ 3,7 մլն դրամի վնաս

ՀՀ ներքին գործերի նախարարությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է շուրջ 3,7 մլն ՀՀ դրամի վնաս, Այս մասին հայտնում են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից: «Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, […] ...

ՊԵԿ-ը բացահայտել է խաղատան կողմից 4.2 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպք

11:18 10.06.2025

ՊԵԿ-ը բացահայտել է խաղատան կողմից 4.2 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպք

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները բացահայտել են խաղատան կողմից հարկման բազաները խեղաթյուրելու և այդ ճանապարհով գործունեության իրական ծավալները թերհայտարարագրելու դեպք, հայտնում են ՊԵԿ-ից։ «Օրերս վարչության շահումով խաղերի, խաղատների և վիճակախաղերի գործունեության վերահսկողության ապահովման բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատունը, շրջանցելով հարկային օրենսդրության պահանջները, ընդունում […] ...

ՆԳ փոխնախարարը Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման Գլոբալ Պլատֆորմին

11:10 10.06.2025

ՆԳ փոխնախարարը Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման Գլոբալ Պլատֆորմին

Հունիսի 2-ից 6-ը ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Շվեյցարիայի Ժնև քաղաքում մասնակցել է ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման Գլոբալ Պլատֆորմին, հայտմում են ՆԳՆ ՓԾ-ից։ «Արմեն Ղազարյանը ելույթով անդրադարձել է կլիմայական փոփոխություններով, գեոդինամիկ գործընթացներով, արդյունաբերական զարգացմամբ և տեխնոլոգիական վերափոխումներով պայմանավորված համաշխարհային մակարդակով աճող ռիսկերին՝ ընդգծելով, որ Հայաստանը վերահաստատում է ժամանակակից պահանջներին համահունչ՝ ներառական, հարմարվողական և […] ...

BACK_TO_TOP