Նորվեգիայում կբացվի Եվրոպայի առաջին ստորջրյա ռեստորանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC

Նորվեգիայում կբացվի Եվրոպայի առաջին ստորջրյա ռեստորանը

17:55 30.03.2018

Հաջորդ տարվա սկզբներին Նորվեգիայի հյուսիսային Լինդեսնես շրջանում կբացվի եվրոպայի առաջին ստորջրյա ռեստորանը, հայտնում է CNN –ը:

Աղբյուրը հայտնում է, որ յուրօրինակ կառույցը նախատեսվում է կառուցել այնպես, որ այն ընկալվի որպես այդ միջավայրի մի մասնիկ: Նախագծի համաձայն՝ ստորջրյա ռեստորանը ծովից կանջատվի ավելի քան 10 մետր լայնությամբ ապակիով, իսկ այցելուներին ծովամթերքներից կազմված ճաշացանկ կառաջարկվի:

Ճարտարապետական յուրօրինակ կառույցը կկանգնեցվի ծովի մակերևույթից 5 մետր խորության վրա: Ռեստորանը կկրի «Under» (տակ, ներքև) անվանումը, այն նախագծվել է Նորվեգիայում մեծ համբավ վայելող Snohetta ճարտարապետական ընկերության կողմից, որին վստահվել են նաև Նորվեգիայի Ազգային Օպերայի և Բալետի շենքի և Եգիպտոսի Ալեքսանդրիայի գրադարանի նախագծման աշխատանքները:

«Այս կառույցի հաղթաթղթերից մեկն այն է, որ այն միահյուսում է բնությունն ու կառույցը միմյանց, և կարողանում այս բետոնե խողովակով ապահով կերպով հասնել ծովի մակարդակին և զգալ այն, ինչը նախկինում երբևէ չես զգացել»,- ասել է կառույցը նախագծող խմբի ղեկավարի Ռուն Գրասդալը:

Կառույցը նախատեսված է մինչև 100 մարդու սպասարկման համար:  Պերիսկոպի տեսքով նախագծված կառույցի հեղինակը նշել է, որ արվել է ամեն բան, որպեսզի մարդիկ իրենց ապահով զգան: Այստեղ կգերիշխեն կաղնուց ստեղծված ձևավորումները, սրահը նաև վառ կլուսավորվի, ինչը նույնպես կնպաստի այցելուների լավ տրամադրության ապահովմանը:

Հաղորդվում է նաև, որ ոչ աշխատանքային օրերին ռեստորանը կվերածվի ուսումնական կենտրոնի, որտեղ կանցկացվեն ծովային կյանքն ուսումնասիրող հետազոտություններ:  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բժիշկները Թուրքիայի ծովափերին հանգստացողներին զգուշացնում են վտանգավոր մանրէների մասին

10:45 21.07.2025

Բժիշկները Թուրքիայի ծովափերին հանգստացողներին զգուշացնում են վտանգավոր մանրէների մասին

Թուրքիայի ծովափնյա հանգստավայրերում հանգստացողներին կոչ են արել զգուշանալ, քանի որ վտանգավոր Vibrio մանրէով վարակվելու վտանգի կա։ Մանրէն կարող է խոլերա առաջացնել, երկուշաբթի օրը գրել է Milliyet թերթը ՝ հղում անելով Ստամբուլի Ֆլորենս Նայթինգեյլ հիվանդանոցի ուրոլոգիայի մասնագետ, բժիշկ Ուգուր Աֆերինի հայտարարություններին։ «Վերջին ուսումնասիրությունների ընթացքում Մարմարա, Եգեյան և Միջերկրական ծովերի ափերին հայտնաբերվել է «Vibrio parahaemolyticus» և «Vibrio […] ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի վարչապետին

10:32 21.07.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է Բելգիայի Թագավորության վարչապետ Բարտ դը Վեվերին՝ Ազգային տոնի առիթով: Շնորհավորական ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բելգիայի բարեկամ ժողովրդին Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։ Գոհունակությամբ եմ վերհիշում այս տարի մայիսին Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում Ձեզ հետ ունեցած հանդիպումը։ Լիահույս եմ, որ համատեղ գործուն ջանքերով նոր […] ...

Ղրղզստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:20 21.07.2025

Ղրղզստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Ղրղզստանում տեղի է ունեցել 3.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Օշում: Այս մասին հայտնել է հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ կանխատեսումների մոնիթորինգի կենտրոնը: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Տաշքենդի ժամանակով ժամը 10:38-ին: Նշվում է, որ էպիկենտրոնում ցնցումների ուժգնությունը կազմել է 4 բալ: «Անդիջանի շրջանում (Ուզբեկստանը Ղրղզստանի հետ սահմանին) զգացվել է 2-3 բալ ուժգնությամբ ցնցում», – […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 21-ի 08։00 դրությամբ

10:09 21.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 21-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 21-ի 08։00 դրությամբ կազմել է 19.6°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Իրանը համաձայնել է «ԵՄ եռյակի» հետ բանակցությունների նոր փուլ անցկացնել

10:00 21.07.2025

Իրանը համաձայնել է «ԵՄ եռյակի» հետ բանակցությունների նոր փուլ անցկացնել

Իրանի և ԵՄ-ի եռյակի (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի կարգավորման վերաբերյալ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա Ստամբուլում հուլիսի 25-ին, հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Եվրոպական երկրների խնդրանքին ի պատասխան՝ Իրանը համաձայնել է բանակցությունների նոր փուլ անցկացնել JCPOA-ի (Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր) երեք եվրոպական մասնակիցների […] ...

Չինաստանը հայտարարել է, որ կձեռնարկի խիստ միջոցներ՝ ի պատասխան ԵՄ-ի 18-րդ պատժամիջոցների

09:50 21.07.2025

Չինաստանը հայտարարել է, որ կձեռնարկի խիստ միջոցներ՝ ի պատասխան ԵՄ-ի 18-րդ պատժամիջոցների

Ազգային ընկերությունների իրավունքները պաշտպանելու համար Չինաստանի իշխանությունները վճռական միջոցներով կպատասխանեն Եվրամիության (ԵՄ) հակառուսական պատժամիջոցների 18-րդ փաթեթին։ Այս մասին հայտնել է ՉԺՀ առևտրի նախարարությունը։ «Չինաստանը պնդում է, որ եվրոպական կողմը անհապաղ հրաժարվի չինական ձեռնարկություններն ու ֆինանսական հաստատությունները պատժամիջոցների ցուցակներում ներառելու իր սխալ գործողություններից», – ասվում է առևտրի նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ ՉԺՀ-ն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ, […] ...

BACK_TO_TOP