Հակակարկտային կայանները, եթե անգամ տանեն, չենք էլ ափսոսա. Արգինայի գյուղապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2024
  • $
    387.69
  • RUBLE
    4.24
  • 418.59
WEATHER
+17.09 oC

Հակակարկտային կայանները, եթե անգամ տանեն, չենք էլ ափսոսա. Արգինայի գյուղապետ

20:02 30.03.2018

 SHANTNEWS-ն արդեն տեղեկացրել է այն մասին, որ ուժեղ կարկուտ է տեղացել Արմավիրի մարզի Արգինա համայնքում: Տուժել են հատկապես ծիրանենիներն ու դեղձենիները: Վնասի չափը, ըստ նախնական հաշվարկների, 35-40 տոկոս է:

Արգինայի համայնքապետ Ռոստամ Արոյանը SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է, որ փոխհատուցման մասին խոսելն ավելորդ է:

«Մենք հույս ունենք՝ դեռ բերք կստանանք»,- ասել է Արգինայի գյուղապետը:


Ինչ վերաբերում է գյուղացիների այն դժգոհությանը, թե հակակարկտային կայանները չեն աշխատել, Ռոստամ Արոյանն ասել է, որ եթե անգամ դրանք աշխատում են, շատ ցածր արդյունավետություն են ունենում:

«Շատ թույլ հզորություն ունեն: Դրանց արդյունավետությունը 10-15 տոկոս է, մեզ մոտ էլ հասնում են հզոր ամպեր, որոնց դեմ դրանք ի զորու չեն պայքարել, այսինքն՝ եթե հակակարկտային կայանները նույնիսկ տանեն մեր գյուղից, դրա համար չենք ափսոսա»,- հավելել է Արոյանը:

Արգինայի գյուղապետը նաև պնդել է, որ իրենք տեղեկացված չեն եղել, որ կարկտաբեր ամպեր են սահմանը հատելու:


Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների միջև

16:05 14.05.2024

Տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների միջև

Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների միջև 2023-2026թթ. Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված գործողությունների իրականացման վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել 2023-2026թթ. Հակակոռուպցիոն ռազմավարության կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության համակարգի ամրապնդման գլխում ամրագրված գործողությունների կատարման ընթացքին և դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության ուղիներին։ Մասնավորապես, քննարկվել են «Կոռուպցիայի կանխարգելման մասին» նոր օրենքին, նորմատիվ իրավական […] ...

ՀՀ ԶՈՒ-ում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում ընթանում են մարտավարամասնագիտական պարապմունքներ

15:53 14.05.2024

ՀՀ ԶՈՒ-ում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում ընթանում են մարտավարամասնագիտական պարապմունքներ

ՀՀ զինված ուժերում այսօր մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում ՊՆ վարչական համալիրում ծավալվել են կառավարման կետեր, ընթանում են մարտավարամասնագիտական պարապմունքներ։ Ստուգվում է զորատեսակների և ստորաբաժանումների՝ պլանավորման ու ապահովման աշխատանքների արդյունավետությունը, ներկայացվում են զորքերի ղեկավարման նոր մոտեցումներ։ Զինված ուժերի ղեկավար կազմի առաջադրած խնդիրների իրականացման նպատակով ձևավորված ստորաբաժանումներն ու աշխատանքային խմբերը վերլուծում են տարբեր սցենարներ, կայացնում որոշումներ […] ...

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Կոպենհագենում «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը

15:46 14.05.2024

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Կոպենհագենում «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ի շրջանակում «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկմանը: ...

Փաշինյանը հայտարարել է՝ երբ Հայաստանը կցանկանար անդամակցել ԵՄ-ին

15:34 14.05.2024

Փաշինյանը հայտարարել է՝ երբ Հայաստանը կցանկանար անդամակցել ԵՄ-ին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ երկրի իշխանությունները ցանկանում են այս տարի անդամակցել Եվրամիությանը։ «Ո՞ր թվականին։ Այս»,- Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովում քննարկման ժամանակ նա պատասխանել է ԵՄ-ին միանալու ցանկության մասին հաղորդավարի հարցին: ...

Աշխատանքային խորհրդակցություն՝ Շիրակի մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ

15:27 14.05.2024

Աշխատանքային խորհրդակցություն՝ Շիրակի մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի մոտ այսօր տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ մարզպետի աշխատակազմի պատասխանատուների և մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ։ Խորհրդակցության օրակարգային առաջին հարցն առնչվել է մարզի համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի 2025թ․ հայտերին։ Ըստ այդմ, 2025-ի համար մարզի համայնքների կողմից ներկայացվել են տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 40 սուբվենցիոն ծրագրային հայտեր՝ 180 […] ...

ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս, ուստի երեխաները ծննդյան բերումով երկքաղաքացի են․ ՊՆ

15:24 14.05.2024

ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս, ուստի երեխաները ծննդյան բերումով երկքաղաքացի են․ ՊՆ

Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր կեղծ և մանիպուլյատիվ բնույթի տեղեկություններ են շրջանառում ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ «Անհարկի շահարկումներ են նաև նրա ընտանիքի անդամների՝ միայն ՌԴ քաղաքացի լինելու մասին լուրերը: ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա […] ...

BACK_TO_TOP