11:28 14.05.2024
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 11-ին՝ ժամը 19։15-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիսում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ Մասիս են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության ծառայողները ու տեղում պարզվել, որ տեղեկությունը հավաստի է։
Պարզվել է, որ ժամը 19։10-ի սահմաններում Մասիս քաղաքի Հերացու փողոցի 26/21 հասցեի դիմաց միմյանց հանդիպակաց երթևեկել են «ՎԱԶ 2112», «Chevrolet Volt» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո «Նիվա»-ից և «Opel»-ից իջել են մի խումբ անձինք և խուլիգանություն կատարելու դիտավորությամբ հայհոյանքներ հնչեցնելով՝ նախապես իրենց հետ վերցված փայտերով և մահակներով մի քանի անգամ հարվածել են «Chevrolet Volt»-ի ուղևորներին, որի ընթացքում ատրճանակից արձակվել են կրակոցներ:
Դեպքի վայր է մեկնել նաև ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը, ՀՀ Քննչական կոմիտեի Մասիսի քննչական բաժնի խումբը։ Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի և 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանների ու քննիչների ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «ՎԱԶ 2112» ավտոմեքենայի վարորդը Արագածոտնի մարզի բնակիչ 22-ամյա Տիգրան Մ.-ն է, «Opel»-ի վարորդը՝ Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Հրանտ Գ.-ն, իսկ վերջիններիս ուղևորներն են Արագածոտնի մարզի բնակիչներ 28-ամյա Մկրտիչ Դ․-ն, 26-ամյա Արմեն Թ․-ն, 21-ամյա Շանթ Ղ․-ն, 23-ամյա Քերոբ Ղ․-ն, 23-ամյա Համբարձում Գ․-ն և 24-ամյա Էմին Գ․-ն, ովքեր մայիսի 11-ին` ժամը 19։10-ի սահմաններում, Մասիս քաղաքի Հերացու փ. 26/1 հասցեի դիմաց անձնական հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ փայտերով և մահակներով հարվածներ են հասցրել «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Շավարշ Դ․-ին, ով էլ իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել: Դեպքի վայրի զննությամբ փորձագետի կողմից հայտնաբերվել է 9մմ տրամաչափի կրակված մի քանի պարկուճ:
Ոստիկանները մայիսի 12-ին Տիգրան Մ․-ին հայտնաբերել ու ձերբակալել են: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են միջոցառումներ՝ հանցագործության մյուս մասնակիցներին և ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...