18:25 11.09.2018
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի այսօրվա ասուլիսին, որտեղ նրանք պարզաբանել են համացանցում հրապարակված սկանդալային ձայնագրությանը:
Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Այն ինչ կատարվել է այսօր, իհարկե, կդառնա (ավելի ճիշտ արդեն դարձել է) լայն հասարակության քննարկման առարկա: Կարծում եմ, որ գործը բացահայտելու մեջ ամենաշատը պետք է շահագրգռված լինի ԱԱԾ-ն: Համաշխարհային պրակտիկայում նման դեպքեր եղել են… և շատ են եղել: Սկսած 70-ականների «Ուոթերգեյթից» մինչև մի քանի տարի առաջ ի հայտ եկած ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից Գերմանիայի կանցլեր Մերկելին գաղտնալսելուց:
Այսինքն՝ գաղտնալսել կարող են ինչպես ներսից, այնպես էլ դրսից: Բայց ես չեմ ուզում մտնել կոնսպիրոլոգիայի դաշտ: Պարզապես պետք է հասկանալ, թե ո՞ւմ է այս ամենն ավելի ձեռնտու: Իհարկե, ինձ շատ դուր եկավ «կրուտիտ» չլինելու քաղաքականությունը և ազնվորեն շտապ արձագանքելու մոտեցումը:
Բայց եթե այս պատմությունը շտապ չբացահայտվեց, ապա սա կոնկրետ ինձ համար հետևություններ անելու առիթ կդառնա, որովհետև ես վստահ չեմ լինի, որ չի գաղտնալսվում ՊՆ նախարարը, շտաբի պետը, վարչապետը և երկրի անվտանգության համար պատասխանատու այլ պաշտոնյաներ»,- գրել է Կարեն Քոչարյանը:
23:59 02.05.2025
Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն էՁեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...
23:57 02.05.2025
70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...
23:54 02.05.2025
Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառովՍտավրոպոլի երկրամասում ուժեղ անձրևների, կարկուտի և մինչև 23 մ/վ արագությամբ քամու պատճառով հայտարարվել է բարձր պատրաստության ռեժիմ: Այս մասին նշվում է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հրամանագրի մեջ։ Ստավրոպոլի հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ տարածաշրջանում վատ եղանակ է կպահպանվի մինչև մայիսի 3-ը: ...
23:50 02.05.2025
Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...
23:44 02.05.2025
Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:36 02.05.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...