Շարունակելու ենք աշխատել Հայաստանի հետ պաշտպանության և անվտանգության հարցերում․ ԱՄՆ փոխպետքարտուղար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+23.09 oC

Շարունակելու ենք աշխատել Հայաստանի հետ պաշտպանության և անվտանգության հարցերում․ ԱՄՆ փոխպետքարտուղար

12:40 11.06.2024

Հայաստանի քաղաքական զարգացումներն արտացոլում են Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական հավակնությունները։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանում անցկացվող Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստի ժամանակ ունեցած ելույթում այս մասին ասաց ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը։

«Մեզ համար ոգևորիչ է տեսնել այն մեծ քայլերը, որոնք կառավարությունը կատարել է, որոշները նաև մեր աջակցությամբ՝ իրավունքի գերակայությունը դարձնելով հիմնարար, պայքարելով կոռուպցիայի դեմ, հնարավորություն տալով մարդկանց իրենց դիրքորոշումները ժողովրդավար կերպով հայտնելու։ Մենք աջակցում ենք այս բոլոր ջանքերին»,- նշեց Օ՛Բրայենը։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն նաև աջակցում է տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման ջանքերին, ինչպես նաև աշխատում է տնտեսական հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ։

«Գիտենք, որ Հայաստանի համար անվտանգությունը, բարեկեցությունը, ժողովրդավարությունը կողք կողքի գոյություն ունեն։ Այդ ուղղություններով իրականացվող բոլոր ջանքերին աջակցում ենք։ Մենք աջակցում ենք նաև տևական խաղաղության հաստատման ջանքերին։ Մենք աշխատում ենք տնտեսական հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ՝ Կենտրոնական Ասիայից մինչև Միջերկրական ծով։ Եթե տևական խաղաղություն լինի Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ապա այդ հնարավորություններն ավելի լայն կլինեն»,- մանրամասնեց ԱՄՆ փոխպետքարտուղարը։

Նա հիշեցրեց, որ վերջերս Հայաստան էր այցելել ԱՄՆ փոխպետքարտուղարներից Բրենդոն Յոդերը, որը համակարգում է թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության հարցերը։

«Մենք շարունակելու ենք արդարադատության բարեփոխումների ոլորտում աշխատանքները։ Մենք նաև պաշտպանության, անվտանգության հարցերում ենք շարունակելու աշխատել։ Նախորդ տարի տեղի ունեցավ մեր համատեղ առաջին զորավարժությունը, մենք սպասում ենք ավելիին։ Ակնկալում ենք աշխատել կիբեռանվտանգության, սահմանների, էներգետիկ, պարենային անվտանգության ոլորտներում։ Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին։ Մեր ծրագիրն այն է, որ այս ռազմավարական երկխոսությունը փոխարինենք ռազմավարական գործընկերության հանձնաժողովով, ինչը հնարավորություն կտա ավելի մեծ խորությամբ կառուցել փոխգործակցությունը»,- եզրափակեց Ջեյմս Օ՛Բրայենը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները մայիսի 25-ին

11:59 25.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 25-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 432 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 438 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ:   ...

Վթարային ջրանջատում` Արարատի մարզում

11:32 25.05.2025

Վթարային ջրանջատում` Արարատի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 25-ին՝ ժամը 11:20-19:00-ը, կդադարեցվի գյուղ Վերին Դվինի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Նոր Խարբերդ գյուղում ավտոմեքենա է այրվել

11:10 25.05.2025

Նոր Խարբերդ գյուղում ավտոմեքենա է այրվել

Մայիսի 24-ին` ժամը 20:50-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի 20-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում. […] ...

Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին

10:46 25.05.2025

Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում. Սուրենյան

10:30 25.05.2025

Նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում. Սուրենյան

Հանրապետության տարածքում նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Մայիսի 27-30-ին նոր ցիկլոն և անձրևներ, բայց երեկոյան և գիշերային ժամերին»,-գրել է նա: ...

Ջրանցքի մեջ դի է հայտնաբերվել

10:14 25.05.2025

Ջրանցքի մեջ դի է հայտնաբերվել

Մայիսի 24-ին` ժամը 22։04-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ՋԷԿ-ի տարածքում՝ ջրանցքի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները անձը չպարզված քաղաքացու դին դուրս են բերել ջրանցքից։ ...

BACK_TO_TOP