16:52 12.06.2024
2023 թվականի ՀՀ կառավարության դժվարին մարտահրավերներից էին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական աջակցության հարցերը: Այս ուղղությամբ ֆինանսական հատկացումները եղել են 2023 թվականի պետբյուջեի կարեւոր հարցերից մեկը: Բռնի տեղահանվածների հետ կապված հումանիտար եւ սոցիալական խնդիրների կարգավորման նպատակով ծախսերի հանրագումարը կազմել է շուրջ 39 մլրդ դրամ. ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հունիսի 12-ի ԱԺ նիստում ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում:
Զեկուցողը փաստել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական խնդիրների լուծման հարցում ՀՀ կառավարության արձագանքը եղել է արագ եւ համակարգված:
«Մեկ ամիս առաջ Կառավարությունը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային երկարաժամկետ աջակցության ծրագիրը, որի իրականացումը կմեկնարկի մի քանի օրից: Աջակցության շահառու կլինեն մեր այն հայրենակիցները, որոնք մտադիր են Հայաստանում հաստատել երկարատեւ բնակություն»,- ընդգծել է Տիգրան Խաչատրյանը եւ հավելել, որ աջակցության ծրագրով նախատեսված է պարտադիր պայման` շահառու ընտանիքի բոլոր անդամները պետք է լինեն ՀՀ քաղաքացիներ:
Ծրագրային աջակցությունը նախատեսված է երեք ուղղություններով` բնակարանների գնում, տան կառուցում կամ անցյալում գնված բնակարանների համար գործող հիպոտեկային վարկի մարում:
Փոխվարչապետն անդրադարձել է նաեւ 2023 թվականի պետական բյուջեով իրականացված կապիտալ ծախսերին: «Այս ծախսերի ավելացումը եւ դրանց որակական բարելավումներն ամբողջ տարվա ընթացքում եղել են Կառավարության ուշադրության կենտրոնում եւ Հայաստանի տնտեսական պոտենցիալի ավելացման հարցում ունեն մեծ նշանակություն»,- նշել է զեկուցողը:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդգծել է, որ 2023 թվականը մի շարք ուղղություններով իրականացված աշխատանքների ծավալով բավականին հաջողված տարի է եղել, ինչը նպաստել է երկրի տնտեսության տարբեր ենթակառուցվածքների, համայնքների զարգացմանը:
2023 թվականին նախարարությանը հատկացած բյուջեն բավականին մեծ է եղել` շուրջ 275 մլրդ դրամ, ինչը հնարավորություն է տվել տարբեր ուղղություններով մեծ ծավալի աշխատանքներ իրականացնել եւ ապահովել 98,2 տոկոս կատարողական:
Գնել Սանոսյանը, անդրադառնալով վերջին շրջանում տեղի ունեցած աղետին եւ վթարավերականգնողական աշխատանքներին, նշել է, որ Կառավարությունը երկու մարզի 9-ը համայնքների 39 բնակավայրերում, որտեղ ապրում են 113 հազար քաղաքացի, հայտարարել է աղետի գոտի: Նրա գնահատմամբ աղետից կրած վնասները բավականին մեծ են եղել եւ մեծ խմբեր են ներգրավվել աղետի գոտում աշխատանքներ իրականցնելու համար: Նախարարը տեղեկացրել է, որ ունենք 24 վնասված կամուրջ, որոնցից 16-ը շահագործման առումով պիտանի չէ, լուրջ վնասվածքներ է կրել երկաթուղին: Գնել Սանոսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին` հսկայածավալ ուժեր ներդնելու եւ աղետի դեմ պայքարելու համար:
2023 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ եզրակացություն է ներկայացրել Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: Նա նշել է, որ բյուջեի տարեկան կատարողականի վերաբերյալ եզրակացության կազմման շրջանակում ԿԲ-ն առաջնորդվում է կատարողականի վերաբերյալ միջնաժամկետ պարտքի կայունության ապահովման, հարկաբյուջետային քաղաքականության ուղղվածության, ինչպես նաեւ երկարաժամկետ աճին նպաստելու ուղղությամբ գնահատականների ներկայացմամբ: ԿԲ նախագահը նշել է, որ թեեւ արտաքին պահանջարկի աստիճանական նվազման հետեւանքով տնտեսական աճի տեմպը դանդաղել է, սակայն Հայաստանում շարունակել է մնալ բարձր: Տնտեսական աճի բարձր տեմպերի պահպանմանը նպաստել են դեպի Հայաստան աշխատուժի, ֆինանսական եւ կապիտալի ներհոսքի, զբոսաշրջության զգալի աճի, ինչպես նաեւ Հայաստանից արտահանման պահանջարկի ավելացման միտումները: 2023 թվականին տնտեսական աճը գերազանցել է բյուջեով նախատեսված թիրախավորված ցուցանիշը` կազմելով 8.7 տոկոս: Հաշվետու տարում Հայաստանում գնաճային միջավայրն էականորեն մեղմվել է, որին հիմնականում նպաստել են ԿԲ-ի իրականացրած դրամավարկային քաղաքականությունը, արտաքին հատվածից փոխանցվող գնանկումային ազդեցություններն ու դրամի արժեւորումը: 12-ամսյա գնաճը 2023 թվականին կազմել է մինուս 1.7, որը ուղեկցվել է 12-ամսյա բնականոն աճի համանման վարքագծով եւ տարեվերջին կազմել է մինուս 0.4 տոկոս:
Զեկուցողը նշել է, որ հաշվետու տարում հարկաբյուջետային քաղաքականությունը կրել է հակացիկլիկ, զսպող բնույթ: Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունն էականորեն աճել է եւ կազմել 23.4 տոկոս: Բյուջեի պակասուրդը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 2 տոկոս ծրագրավորված 3.1-ի դիմաց: Պակասուրդը ֆինանսավորվել է ներքին աղբյուրների հաշվին: Հաշվեքննիչ պալատը 2023 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը ձեւավորել է բյուջեի ծախսային մասի 83.86 տոկոսի կամ 2 տրիլիոն 137 մլրդ դրամի նկատմամբ 10 պետական մարմիններում իրականացրած 40 ֆինանսական եւ համապատասխանության հաշվեքննությունների հիման վրա:
«2023 թվականին պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը բոլոր էական առումներով ճշմարիտ է ներկայացնում 2023 թվականի պետական բյուջեի մուտքերի ձեւավորման եւ ելքերի իրականացման կանոնակարգված գործունեությունը եւ Հաշվեքննիչ պալատը 2023 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ արտահայտում է դրական եզրահանգում: Սա հնարավոր 4 կարծիքներից մեկն է»,- Հաշվեքննիչ պալատի կարծիքը ներկայացրել է կառույցի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը` հավելելով, որ այս արձանագրումն ամենեւին չի նշանակում, թե 2023 թվականին պետական բյուջեի կատարման ընթացքում եւ արդյունքներով չեն արձանագրվել անհամապատասխանություններ եւ դրանք չեն հանգեցրել ֆինանսական հաշվետվությունների` վերջիններիս համար սահմանված կարգավորումներից տարբերվող գործելակերպով պատրաստման:
10:30 10.05.2025
Պուտինն ամեն ինչ անում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար․ ՊեսկովՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անում է հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար, սակայն Կիևը փորձում է խուսափել բանակցություններից, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ABC News ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Նախագահ Պուտինը անում է հնարավոր ամեն ինչ՝ խնդիրը լուծելու, խաղաղ և դիվանագիտական միջոցներով կարգավորման հասնելու համար, սակայն ձեռքի տակ չունենալով խաղաղ և […] ...
10:10 10.05.2025
Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն կարող է արդար առևտրային համաձայնագիր կնքել Չինաստանի հետՄիացյալ Նահանգները կարող է Չինաստանի հետ բանակցել առևտրային համաձայնագրի շուրջ, որը արդար կլինի և՛ Պեկինի, և՛ Վաշինգտոնի համար։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Կարծում եմ՝ մենք կվերադառնանք արդար համաձայնագրով՝ թե՛ Չինաստանի, թե՛ մեզ համար», – ասել է նա, երբ հարցրին այս շաբաթ Շվեյցարիայում կայանալիք ԱՄՆ-Չինաստան խորհրդակցություններից իր […] ...
09:48 10.05.2025
Հնդկաստանը մեղադրում է Պակիստանին շարունակվող լարվածության սրման մեջՊակիստանը շարունակում է բացահայտ էսկալացիան Հնդկաստանի արևմտյան սահմանների երկայնքով, հնդկական բանակը կպատասխանի։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի բանակի հասարակայնության հետ կապերի վարչությունը։ «Պակիստանի կողմից անօդաչու թռչող սարքերի և այլ զինամթերքի օգտագործման ակնհայտ էսկալացիան շարունակվում է մեր արևմտյան սահմանների երկայնքով։ Հնդկաստանի ինքնիշխանությունը խախտելու և քաղաքացիական բնակչությանը վտանգի ենթարկելու Պակիստանի բացահայտ փորձը անընդունելի է։ Հնդկական բանակը կխափանի […] ...
09:40 10.05.2025
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբՄայիսի 9-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։ Տուժածներ չկան: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ-ն՝ ադրբեջանական կողմին կոչ անելով հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ ...
09:25 10.05.2025
Պակիստանի ԱԳ նախարարությունը Հնդկաստանի վրա հարվածները պաշտպանական է անվանումՊակիստանի զինված ուժերը բարձր մարտական պատրաստության մեջ են և պատասխան հարվածներ են հասցնում Հնդկաստանի տարածքին՝ բացառապես որպես պաշտպանական միջոց։ Այս մասին հայտարարել է Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը։ «Պակիստանի զինված ուժերը գտնվում են բարձր մարտական պատրաստության մեջ՝ հաշվի առնելով վերջին տարածաշրջանային լարվածությունը։ Մեր ռազմական արձագանքը զուտ պաշտպանական էր», – նրա խոսքերն է […] ...
09:00 10.05.2025
Ռուբիոն ԱՄՆ-ի օգնությունն է առաջարկում Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտության կարգավորման գործումԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 9-ին Պակիստանի բանակի շտաբի պետ, գեներալ Ասիմ Մունիրի հետ հեռախոսազրույցի ժամանակ առաջարկել է ԱՄՆ օգնությունը հնդկա-պակիստանյան հակամարտության կարգավորման գործում։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսի գրավոր հայտարարության մեջ։ «Ռուբիոն այսօր հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրի հետ։ Նա շարունակել է կոչ անել երկու կողմերին […] ...