«Հռոմի կանոնադրության պատշաճ կիրարկման նպատակով Արդարադատության նախարարությունն ակտիվ աշխատանքներ է տանում». Կարեն Կարապետյանը՝ Մոնպելյեի պատվիրակությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+28.09 oC

«Հռոմի կանոնադրության պատշաճ կիրարկման նպատակով Արդարադատության նախարարությունն ակտիվ աշխատանքներ է տանում». Կարեն Կարապետյանը՝ Մոնպելյեի պատվիրակությանը

18:12 14.06.2024

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Մոնպելյեի Մարդու իրավունքների ինստիտուտի, Մոնպելյեի փաստաբանական պալատի և Մոնպելյեի քաղաքապետարանի ներկայացուցիչներին։

Ինչպես տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից, Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակությանը համագործակցության նախաձեռնության համար և ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Կառավարության քաղաքականությունն ու գործադրած ջանքերը։ Այս առումով, նախարարի տեղակալը կարևորել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավական ու սոցիալական երաշխիքների ապահովմանն ու ամրապնդմանն ուղղված Կառավարության աշխատանքները, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ նոր գլխի նախատեսումը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի 2024թ. մայիսի 10-ին հրապարակված՝ Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ներքո պարտավորությունների կատարման վերաբերյալ եզրափակիչ եզրահանգումներին՝ իրենց մտահոգությունը հայտնելով Ադրբեջանում պահվող անձանց, ռազմագերիներին կարգավիճակ չտրամադրելու և քրեական պատասխանատվության ենթարկելու առնչությամբ։

Այս համատեքստում Կարեն Կարապետյանն առանցաքային է համարել Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրության վավերացումը՝ հաշվի առնելով դրա նշանակությունը միջազգային ատյաններում ադրբեջանական հանցագործությունների հասցեագրման հարցում։ Նախարարի տեղակալը նշել է, որ Հռոմի կանոնադրության պատշաճ կիրարկման նպատակով ՀՀ արդարադատության նախարարությունն ակտիվ աշխատանքներ է տանում ինչպես օրենսդրական դաշտի ներդաշնակեցման, այնպես էլ իրավապահ համակարգի և դատարանների՝ Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցության հարցում կարողությունների զարգացման ուղղությամբ։

Հանդիպման ավարտին կողմերը նախանշել են փոխգործակցության հնարավոր ուղղությունները և պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցելու միջազգային դատարանների հետ փորձի փոխանակմանն ուղղված աշխատանքների իրականացման հարցում։

Մոնպելյե քաղաքի քաղաքային խորհուրդը և համատեղ պատվիրակության անդամներն ակտիվ աջակցություն են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների վերաբերյալ հարցերի՝ միջազգային հարթակներում բարձրաձայնելու հարցում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հարավային Կորեան մտահոգված է Դեղին ծովում Չինաստանի ակտիվությամբ

18:24 24.05.2025

Հարավային Կորեան մտահոգված է Դեղին ծովում Չինաստանի ակտիվությամբ

Կորեայի Հանրապետության կառավարությունը մտահոգված է Չինաստանի որոշմամբ՝ արգելելու նավերի անցումը Դեղին ծովի այն տարածքով, որտեղ հատվում են երկու երկրների բացառիկ տնտեսական գոտիները։ Այս մասին հաղորդում է «Յոնհապ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Արտաքին գործերի նախարարությանը։ Մայիսի 21-ին Newsweek ամսագիրը հաղորդեց, որ Չինաստանի նավագնացության անվտանգության գործակալության տարածաշրջանային գրասենյակը, առանց պատճառաբանության, մայիսի 27-ին տեղական ժամանակով ժամը 08:00-ից մինչև […] ...

Գերմանիան ներկայացրել է Ուկրաինա զորք ուղարկելու պայմանները

18:12 24.05.2025

Գերմանիան ներկայացրել է Ուկրաինա զորք ուղարկելու պայմանները

Գերմանիան կքննարկի Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը միայն այն դեպքում, եթե միջազգային կազմակերպություններից մեկը մանդատ տա խաղաղապահ զորակազմ տեղակայելու համար, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն 2024 թվականին հաղորդել էր, որ Արևմուտքը երկրում կտեղակայի այսպես կոչված մոտ 100 հազար մարդուց բաղկացած խաղաղապահ զորախումբ՝ Ուկրաինայի մարտունակությունը վերականգնելու համար։ Անվտանգության հատուկ […] ...

SHANTNEWS

18:00 24.05.2025

SHANTNEWS

NTV. Էրդողանը Ստամբուլում բանակցություններ է վարել Սիրիայի ժամանակավոր ղեկավարի հետ

17:50 24.05.2025

NTV. Էրդողանը Ստամբուլում բանակցություններ է վարել Սիրիայի ժամանակավոր ղեկավարի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում բանակցություններ է վարել Սիրիայի ժամանակավոր ղեկավար Ահմեդ աշ-Շարաայի հետ։ Այս մասին հայտնել է NTV հեռուստաալիքը։ Հանդիպումը տեղի է ունեցել նախագահ Դոլմաբահչեի գրասենյակում։ Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները և ահաբեկչությանը համատեղ հակազդելու հարցերը։ Հանդիպմանը մասնակցել են անվտանգության ոլորտի նախարարները։ Սիրիայի ժամանակավոր ղեկավարի Թուրքիա այցի մասին չի հայտարարվել։ ...

UFC-ի նախկին մարտիկ Մարցին Բանդելը Երևանում գրեփլինգի գոտեմարտ կանցկացնի Նարեկ Գաբրիելյանի դեմ

17:40 24.05.2025

UFC-ի նախկին մարտիկ Մարցին Բանդելը Երևանում գրեփլինգի գոտեմարտ կանցկացնի Նարեկ Գաբրիելյանի դեմ

UFC-ի նախկին մարտիկ, լեհ Մարցին Բանդելը (22-9-1) Նարեկ Գաբրիելյանի դեմ գրեփլինգի գոտեմարտ կանցկացնի Mix Fight 58 մրցաշարում, որը տեղի կունենա հուլիսի 13-ին Երևանում։ Բանդելը 2014 թվականին է հանդես եկել UFC-ում, հետագայում հաջողությունների է հասել Brave FC-ում, որտեղ 2022-ին դարձել է չեմպիոն: ...

Հնդկաստանը հույս ունի Ռուսաստանի աջակցության վրա ահաբեկչության դեմ պայքարում

17:22 24.05.2025

Հնդկաստանը հույս ունի Ռուսաստանի աջակցության վրա ահաբեկչության դեմ պայքարում

Հնդկաստանը կողմ է իրական խաղաղության հաստատմանը և հույսը դնում է Ռուսաստանի աջակցության վրա ահաբեկչության դեմ պայքարում։ Այս մասին լրագրողներին հայտարարել է հնդիկ խորհրդարանական Կանիմոժի Կարունանիդին, որը գլխավորում է երկրի օրենսդիր մարմնի Մոսկվա ժամանած պատվիրակությունը։ «Մենք պատվիրակություններ ենք ուղարկում տարբեր երկրներ՝ մեր դիրքորոշումը պարզաբանելու, կեղծ քարոզչության տարածումը կանխելու և հստակ ու բարձր ուղերձ հղելու համար. Հնդկաստանը […] ...

BACK_TO_TOP