16:48 15.06.2024
Հունիսի 10-ին Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Մոնպելիե քաղաքից ժամանած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի։
Ինչպես տեղեկացնում են Հրազդանի համայնքապետարանից, պատվիրակության կազմում էին Մոնպելիեի փոխքաղաքապետ և Մոնպելիեի միջերկրական մետրոպոլիայի փոխնախագահ Քլեր Հարթը, քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, Մոնպելիեի փաստաբանական պալատի անդամներ, որոնց թվում էր Մոնպելիեում բնակվող և ծնունդով հրազդանցի Նաիրա Զորոյանը։ Այցի նպատակը Հրազդան և Մոնպելիե քաղաքների միջև համագործակցության հուշագրի ստորագրումն էր։
Ողջունելով հյուրերին՝ համայնքի ղեկավարն արժևորել է Ֆրանսիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության բարեկամական ամուր կապերը, երախտագիտությամբ փաստել, որ Ֆրանսիան եղել և շարունակում է մնալ Հայաստանի կողքին։
Դեսպան Դըկոնտինյին գոհունակություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ կարևորելով Ֆրանսիայի և Հայաստանի միջև եղած բարեկամական կապը։
Համայնքի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ երկու քաղաքների միջև ձևավորված բարեկամական կապերը վստահաբար զարգանալու են, ինչն էլ նպաստելու է երկու քաղաքների փոխճանաչմանը և առաջընթացին։
Ընդլայնված հանդիպմանը հաջորդել է համագործակցության հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունը, որով Հրազդանն ու Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ։
Համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի ուղեկցությամբ պատվիրակության անդամներն այցելել են Հրազդանի Արտակ Ռաֆայելյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց, շրջել այնտեղ, ապա հանձնառություն ստանձնել առաջիկայում տարբերակներ գտնել դպրոցի վերանորոգմանը աջակցելու համար։
22:42 24.05.2025
Արագածոտնում բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Mitsubishi»-ն․ կան տուժածներՄայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:35-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 62 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Վլադիմիր Մ.-ի վարած բեռնատար «Mercedes» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա Արամ Հ.-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Mitsubishi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված […] ...
22:28 24.05.2025
Ի՞նչ առանձնահատկություն ունի ՀՀ էներգետիկ համակարգը. Հեռանկար բանավեճԱնցած շաբաթ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելելով Մեծամորի ատոմակայան հայտարարեց, որ Մոսկվան սպասում է Երևանի որոշմանը նոր էներգոբլոկ կառուցելու, կամ մոդուլային ռեակտորներ տեղադրելու իր առաջարկների վերաբերյալ: Ամերիկյան էներգետիկ կորպորացիաների առաջարկները նույնպես ուժի մեջ են: Ժամանակն է որոշել՝ ո՞ր տարբերակն ենք ընտրելու ու ինչպե՞ս ենք ապահովելու մեր էներգետիկ անվտանգությունը: Այս թողարկմանը մեր տաղավարից իրենց կարծիքը […] ...
22:13 24.05.2025
Երևանում ընդհանուր առմամբ շուրջ 55 հա կանաչ տարածք է ավելացվելՎերջին 3 տարում Երևանում ընդհանուր առմամբ շուրջ 55 հա կանաչ տարածք է ավելացվել, որից 44 հա-ը՝ քաղաքային ուրբան անտառներ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Քաղաքի բնակիչների հետ շրջեցինք վերջին տարիներին հիմնված քաղաքային անտառներում ՝ ծանոթանալով մայրաքաղաքում կատարված հսկայածավալ աշխատանքներին: Այցի ընթացքում շրջեցինք Եռաբլուր զինվորական պանթեոնի հարակից լանջերին, Սարալանջում, Փարոսի բլուրում, ինչպես նաև Ծիծեռնակաբերդի բարձունքում: ...
21:50 24.05.2025
Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնելԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: Ձեր զբոսաշրջային վիզան չի թույլատրվում օգտագործել ԱՄՆ-ում ծննդաբերելու և նորածնին ԱՄՆ քաղաքացիություն ապահովելու նպատակով։ Վիզայի դիմումը քննող հյուպատոսական պաշտոնյան կարող է մերժել վիզայի տրամադրումը, եթե հիմքեր ունի կարծելու, որ մեկնում եք ծննդաբերության նպատակով։ ...
21:36 24.05.2025
Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին – Չիվա ավտոճանապարհը. ՏԿԵ նախարարՀիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին – Չիվա ավտոճանապարհը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...