20:50 15.06.2024
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Ջանոյանն այսօր՝ հունիսի 15-ին, հյուրընկալել են Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին։ Էլեն Ասատրյանը որպես Գլենդելի քաղաքապետ առաջին անգամ էր Գյումրիում, նա ավելի վաղ այցելել էր Գյումրի, որպես Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ։
Նշենք, որ Գյումրին և Գլենդելը քույր քաղաքներ են 2015 թվականից։
Ողջույնի իր խոսքում Վարդգես Սամսոնյան կարևորել է քույր քաղաքների համագործակցությունը, հակիրճ ներկայացրել համայնքապետարանի կողմից իրականացվող աշխատանքները, գործունեության ոլորտները, տարբեր ոլորտներում այս պահին Գյումրիում իրականացվող ծրագրերը, մասնավորապես, խոսել վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ոլորտում մինչ այս Գյումրիում իրականացված և նախատեսվող ծրագրերի մասին․
-Սուբենցիոն ծրագրի շրջանակներում մեր բոլոր համայնքապատկան կառույցներում տեղադրել ենք արևային վահանակներ, ԵՄ ֆինանսավորմամբ «ԴԱՇԻՆՔ՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի շրջանակներում էլեկտրական ավտոբուսներ ենք ձեռք բերելու և շահագործելու ենք ներքաղաքային տրանսպորտի սպասարկման ոլորտում։
Այս մեքենաների շահագործումը մեզ համար կլինի պիլոտային։ Հետագայի համար պլանավորում ենք քաղաքի տրանսպորտային ցանցը փոխարինել էլեկտրական ավտոբուսներով, տեսնենք ինչպիսի հնարավորություններ կունենանք, երբ կկարողանանք իրականացնել այդ ամենը,-ավելացրել է Վ․Սամսոնյանը։
Էլեն Ասատրյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, խոսել Գյումրի-Գլենդել քույր քաղաքների, համագործակցությունների և մի շարք հարցերի մասին, ապա իր խոսքում կիսվել կայուն էներգիայի ոլորտում Գլենդելի ունեցած փորձով, ներկայացրել այդ ուղղություններում Գլենդելում իրականցվող ծրագրերը։
Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվել են նվերներով։
23:37 24.05.2025
Հայաստանին նվիրված միջոցառում Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող ավագ դպրոցումՄայիսի 22-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը ներկա գտնվեց փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի՝ Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող կենտրոնական ավագ դպրոցում անցկացված միջոցառմանը՝ նվիրված Հայաստանին։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառման բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան դպրոցի տնօրենը և միջոցառման կազմակերպիչներ պատմության և փիլիսոփայության ուսուցիչները: Նրանք մասնավորապես ընդգծեցին, որ 2024թ․ սեպտեմբերին […] ...
23:29 24.05.2025
Տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլըԱյսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Ա խմբում անհատական մրցանակների արժանացան հետևյալ շախմատիստները. 1-ին տեղ՝ Մհեր Սարգսյան 2-րդ տեղ՝ Ալբերտ Մկրտչյան 3-րդ տեղ՝ Մարկ Մանուչարյան Թիմային մրցանակներ շնորվեցին հետևյալ թիմերին. 1-ին տեղ՝ «Dasa2» 2-րդ տեղ՝ «Գյումրի» 3-րդ տեղ՝ «Էվերեստ» Լավագույն կին […] ...
23:17 24.05.2025
Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր և ՃՏՊ-ներ չեն արձանագրվել․ ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքներըՄայիսի 23-ին՝ Վերջին զանգի օրը, ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում, Պարեկային ծառայողները մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 280 տրանսպորտային միջոց, որոնցից 152-ի ղեկին եղել են անչափահասներ: Նույն օրը Վերջին զանգի միջոցառումների շրջանակում դեպքերի և պատահարների վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգեր չեն ստացվել։ Ուժեղացված հսկողության արդյունքում շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր […] ...
23:02 24.05.2025
ՊԵԿ-ը հերքում է իր պաշտոնյայի առնչությունը ՔԿ շենքից գողության դեպքինՊետական եկամուտների կոմիտեն հայտնում է՝ համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ ՔԿ շենքից իրեղեն ապացույց ճանաչված 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործով ձերբակալված անձանցից մեկը ՊԵԿ պաշտոնյա է՝ չի համապատասխանում իրականությանը։ Կոմիտեն հորդորում է՝ զերծ մնալ Պետական եկամուտների կոմիտեի անունը շահարկելու, ինչպես նաև չճշտված տեղեկություններ տարածելու գործելաոճից։ ...
22:42 24.05.2025
Արագածոտնում բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Mitsubishi»-ն․ կան տուժածներՄայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:35-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 62 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Վլադիմիր Մ.-ի վարած բեռնատար «Mercedes» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա Արամ Հ.-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Mitsubishi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված […] ...
22:28 24.05.2025
Ի՞նչ առանձնահատկություն ունի ՀՀ էներգետիկ համակարգը. Հեռանկար բանավեճԱնցած շաբաթ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելելով Մեծամորի ատոմակայան հայտարարեց, որ Մոսկվան սպասում է Երևանի որոշմանը նոր էներգոբլոկ կառուցելու, կամ մոդուլային ռեակտորներ տեղադրելու իր առաջարկների վերաբերյալ: Ամերիկյան էներգետիկ կորպորացիաների առաջարկները նույնպես ուժի մեջ են: Ժամանակն է որոշել՝ ո՞ր տարբերակն ենք ընտրելու ու ինչպե՞ս ենք ապահովելու մեր էներգետիկ անվտանգությունը: Այս թողարկմանը մեր տաղավարից իրենց կարծիքը […] ...