23:45 15.06.2024
«Կառավարության հեղինակած նախաձեռնությունը միտված է կիբեռհանցավորության դեմ պայքարի շրջանակում իրավապահ մարմինների համար արդյունավետ գործիքակազմի նախատեսմանը»,- ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։
Զեկուցողի խոսքով՝ հատկապես վերջին տարիներին նկատվում է կիբեռհանցավորության տեմպերի աճ, ինչով էլ պայմանավորված` անհրաժեշտություն է առաջացել իրավապահ համակարգին օժտել համապատասխան գործիքակազմով, որը թույլ կտա իրականացվող պայքարն առավել թիրախային դարձնել:
Առաջարկվում է Քրեական օրենսգրքում սահմանել կիբեռհանցագործությունների ցանկը: «Սա թույլ կտա իրավապահ համակարգին մասնագիտական ստորաբաժանումների միջոցով հստակեցնել աշխատանքի ծավալները»,- ընդգծել է փոխնախարարը:
Օրենսդրական կարգավորումներով նախատեսվում է նաև IP հասցեն ստանալ դատական վերահսկողության շրջանակներում (այժմ այն տրվում է քննիչի համապատասխան որոշման հիման վրա՝ դատախազի հաստատմամբ):
Փաթեթով նաև որոշ հստակեցումներ են կատարվում կրիպտոակտիվների շուկայի մասով:
Ըստ Արփինե Սարգսյանի` նախաձեռնությունը քննարկվել է գլխադասային` ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում և առաջինից երկրորդ ընթերցում-քննարկումները շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել հատկապես ԿԲ-ի կողմից առաջարկվող օրենսդրական նախաձեռնության համատեքստում:
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը:
23:37 24.05.2025
Հայաստանին նվիրված միջոցառում Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող ավագ դպրոցումՄայիսի 22-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը ներկա գտնվեց փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի՝ Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող կենտրոնական ավագ դպրոցում անցկացված միջոցառմանը՝ նվիրված Հայաստանին։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառման բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան դպրոցի տնօրենը և միջոցառման կազմակերպիչներ պատմության և փիլիսոփայության ուսուցիչները: Նրանք մասնավորապես ընդգծեցին, որ 2024թ․ սեպտեմբերին […] ...
23:29 24.05.2025
Տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլըԱյսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Ա խմբում անհատական մրցանակների արժանացան հետևյալ շախմատիստները. 1-ին տեղ՝ Մհեր Սարգսյան 2-րդ տեղ՝ Ալբերտ Մկրտչյան 3-րդ տեղ՝ Մարկ Մանուչարյան Թիմային մրցանակներ շնորվեցին հետևյալ թիմերին. 1-ին տեղ՝ «Dasa2» 2-րդ տեղ՝ «Գյումրի» 3-րդ տեղ՝ «Էվերեստ» Լավագույն կին […] ...
23:17 24.05.2025
Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր և ՃՏՊ-ներ չեն արձանագրվել․ ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքներըՄայիսի 23-ին՝ Վերջին զանգի օրը, ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում, Պարեկային ծառայողները մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 280 տրանսպորտային միջոց, որոնցից 152-ի ղեկին եղել են անչափահասներ: Նույն օրը Վերջին զանգի միջոցառումների շրջանակում դեպքերի և պատահարների վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգեր չեն ստացվել։ Ուժեղացված հսկողության արդյունքում շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր […] ...
23:02 24.05.2025
ՊԵԿ-ը հերքում է իր պաշտոնյայի առնչությունը ՔԿ շենքից գողության դեպքինՊետական եկամուտների կոմիտեն հայտնում է՝ համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ ՔԿ շենքից իրեղեն ապացույց ճանաչված 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործով ձերբակալված անձանցից մեկը ՊԵԿ պաշտոնյա է՝ չի համապատասխանում իրականությանը։ Կոմիտեն հորդորում է՝ զերծ մնալ Պետական եկամուտների կոմիտեի անունը շահարկելու, ինչպես նաև չճշտված տեղեկություններ տարածելու գործելաոճից։ ...
22:42 24.05.2025
Արագածոտնում բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Mitsubishi»-ն․ կան տուժածներՄայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:35-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 62 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Վլադիմիր Մ.-ի վարած բեռնատար «Mercedes» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա Արամ Հ.-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Mitsubishi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված […] ...
22:28 24.05.2025
Ի՞նչ առանձնահատկություն ունի ՀՀ էներգետիկ համակարգը. Հեռանկար բանավեճԱնցած շաբաթ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելելով Մեծամորի ատոմակայան հայտարարեց, որ Մոսկվան սպասում է Երևանի որոշմանը նոր էներգոբլոկ կառուցելու, կամ մոդուլային ռեակտորներ տեղադրելու իր առաջարկների վերաբերյալ: Ամերիկյան էներգետիկ կորպորացիաների առաջարկները նույնպես ուժի մեջ են: Ժամանակն է որոշել՝ ո՞ր տարբերակն ենք ընտրելու ու ինչպե՞ս ենք ապահովելու մեր էներգետիկ անվտանգությունը: Այս թողարկմանը մեր տաղավարից իրենց կարծիքը […] ...