15:29 17.06.2024
րդարադատության նախարարության, Ասիական զարգացման բանկի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի համագործակցությամբ՝ անցկացվել է հաշտարարների որակավորման նպատակով իրականացվող ուսուցման երրորդ դասընթացը։ 2022թ. իրականացված օրենսդրական բարեփոխումներից հետո կազմակերպվող ուսուցման երրորդ դասընթացին մասնակցության հայտ էր ներկայացել ավելի քան 50 հավակնորդ, որոնցից 24-ը հնարավորություն էր ստացել մասնակցել միջազգային փորձագետ-հաշտարարների կողմից մշակված 33 ակադեմիական ժամ տևողությամբ դասընթացին:
Դասընթացն ավելի օգտակար դարձնելու նպատակով հրավիրյալ միջազգային և ազգային փորձագետներն ու դատավորները կիսվել են հաշտարարության ոլորտում իրենց արժեքավոր փորձով և օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ դիտարկումներով։ Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին ողջունել են և ավարտական վկայականներ շնորհել Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը, Ասիական զարգացման բանկի Հայաստանյան մշտական առաքելության ներդրումային ծրագրերի ավագ մասնագետ Նարինե Ավետիսյանը, Եվրոպայի խորհրդի «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի ազգային համակարգող Արման Զրվանդյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Սահմանադրական բարեփոխումների ծրագրի պատասխանատու Աննա Հակոբյանը և «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի» տնօրեն Տաթևիկ Մատինյանը։
Տիգրան Դադունցը շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ կարևոր դասընթացի կազմակերպմանն աջակցելու համար՝ նշելով, որ հաշտարարության նկատմամբ հետաքրքրվածությունը գնալով մեծանում է, և ամուր հիմքեր են ստեղծվում Հայաստանում հաշտարարության զարգացման համար: Տիգրան Դադունցը շեշտել է նաև ոլորտի զարգացման կարևորությունը նախարարության տեսանկյունից, ինչին էլ միտված են ներդրվող մեծ ջանքերը և ռեսուրսները՝ բարեփոխումները իրականացնել միջազգային լավագույն փորձին և չափանիշներին համապատասխան: Շարունակական դասընթացների և բարեփոխումների շնորհիվ 2024թ. առաջին կիսամյակի ավարտին հաշտարարական համայնքը կունենա շուրջ 85 հաշտարար։
Արդարադատության նախարարության և «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի» համագործակցությամբ տեղի է ունեցել նաև գործող հաշտարարների վերապատրաստման դասընթաց-աշխատաժողովը՝ միտված նորագույն փորձի և մեթոդների փոխանակմանը: Գործող հաշտարարների վերապատրաստման դասընթաց-աշխատաժողովի համար հյուրընկալվել էր իտալացի, երկար տարիների փորձ ունեցող հաշտարար Կորրադո Մորային, ով կիսվեց հաշտարարության ոլորտի վերջին զարգացումներով և իր պրակտիկ փորձով: Հաշտարարության գործընթացն առավել հասանելի և համակարգված կազմակերպելու նպատակով ավարտին են մոտենում e-mediation.am հաշտարարության էլեկտրոնային հարթակի ստեղծման աշխատանքները։ Հարթակը հնարավորություն կտա առցանց եղանակով համակարգել ողջ գործընթացը։
23:59 24.05.2025
Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնումՀերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում հիմնել է «Մոտիվ» ստեղծագործական ստուդիան, որտեղ երեխաներն ավազանկարչություն են սովորում: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:57 24.05.2025
Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համարՎանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի 42-րդ կմ-ում առաջացած փլուզման վտանգի պատճառով նշված ճանապարհը երկկողմանի փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Վերոնշյալ տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել Երևան -Սևան-Դիլիջան-Նոյեմբերյան կամ Վանաձոր-Դիլիջան-Նոյեմբերյան ավտոճանապարհներով։ Մարդատար տրանսպորտային միջոցների համար Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհի 42-րդ կմ տեղամասում երկկողմանի երթեւեկությունը կկազմակերպվի մեկ գոտով։ ...
23:37 24.05.2025
Հայաստանին նվիրված միջոցառում Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող ավագ դպրոցումՄայիսի 22-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը ներկա գտնվեց փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի՝ Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող կենտրոնական ավագ դպրոցում անցկացված միջոցառմանը՝ նվիրված Հայաստանին։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառման բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան դպրոցի տնօրենը և միջոցառման կազմակերպիչներ պատմության և փիլիսոփայության ուսուցիչները: Նրանք մասնավորապես ընդգծեցին, որ 2024թ․ սեպտեմբերին […] ...
23:29 24.05.2025
Տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլըԱյսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Ա խմբում անհատական մրցանակների արժանացան հետևյալ շախմատիստները. 1-ին տեղ՝ Մհեր Սարգսյան 2-րդ տեղ՝ Ալբերտ Մկրտչյան 3-րդ տեղ՝ Մարկ Մանուչարյան Թիմային մրցանակներ շնորվեցին հետևյալ թիմերին. 1-ին տեղ՝ «Dasa2» 2-րդ տեղ՝ «Գյումրի» 3-րդ տեղ՝ «Էվերեստ» Լավագույն կին […] ...
23:17 24.05.2025
Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր և ՃՏՊ-ներ չեն արձանագրվել․ ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքներըՄայիսի 23-ին՝ Վերջին զանգի օրը, ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում, Պարեկային ծառայողները մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 280 տրանսպորտային միջոց, որոնցից 152-ի ղեկին եղել են անչափահասներ: Նույն օրը Վերջին զանգի միջոցառումների շրջանակում դեպքերի և պատահարների վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգեր չեն ստացվել։ Ուժեղացված հսկողության արդյունքում շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր […] ...
23:02 24.05.2025
ՊԵԿ-ը հերքում է իր պաշտոնյայի առնչությունը ՔԿ շենքից գողության դեպքինՊետական եկամուտների կոմիտեն հայտնում է՝ համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ ՔԿ շենքից իրեղեն ապացույց ճանաչված 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործով ձերբակալված անձանցից մեկը ՊԵԿ պաշտոնյա է՝ չի համապատասխանում իրականությանը։ Կոմիտեն հորդորում է՝ զերծ մնալ Պետական եկամուտների կոմիտեի անունը շահարկելու, ինչպես նաև չճշտված տեղեկություններ տարածելու գործելաոճից։ ...