13:46 20.06.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Բեռլինի կառավարման և տեխնոլոգիաների եվրոպական դպրոցի (ESMT Berlin) ղեկավար Յորգ Ռոխոլի և «Մատենա» բիզնես դպրոցի ղեկավար Ռուբեն Հայրապետյանի հետ: Քննարկվել են Հայաստանում EMBA՝ Բիզնես վարչարարության մագիստրոսական կրթական ծրագրի իրականացման հնարավորությունները, հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
«Պատվիրակության կազմում են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ու ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:
Հանդիպմանը ներկա են եղել նաև մասնավոր հատվածի մի շարք ներկայացուցիչներ և ձեռներեցներ Հայաստանից:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանում միջազգային խոշոր կրթական ծրագրերի զարգացումը և ընդլայնումը, որոնք նաև հաշվի կառնեն մասնավոր հատվածի կարիքներն ու պահանջարկը: Նախարարի ընդգծմամբ՝ ՀՀ կրթության զարգացման մինչև 2030 թվականի ռազմավարությանը, որի շրջանակում իրականացվում է «Ակադեմիական քաղաք» նախագիծը, նախադրյալներ է ապահովում ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում նմանօրինակ ծրագրերի ներդրման համար: Բեռլինի կառավարման և տեխնոլոգիաների եվրոպական դպրոցի (ESMT Berlin) ղեկավար Յորգ Ռոխոն պատրաստակամություն է հայտնել դիտարկելու համագործակցության հնարավորությունն Ակադեմիական քաղաքի ծրագրի շրջանակում:
Կառավարման և տեխնոլոգիաների եվրոպական դպրոցը Եվրոպայի ամենահեղինակավոր բիզնես դպրոցներից է մեկն է: Այն նաև Գերմանիայի չորս բիզնես դպրոցներից է, որոնք ունեն եռակի հավատարմագրում EQUIS-ի, AACSB-ի և AMBA-ի կողմից: Հանդիպման ընթացքում քննարկվել են մագիստրոսական կրթական ծրագրի նկարագրերի ստեղծմանը և դասախոսների վերապատրաստմանն առնչվող հարցեր:
Հաջորդաբար «Մշակույթի նախարարների համաժողովի» գլխավոր քարտուղար Ուդո Միխալիկի հետ հանդիպմանը քննարկվել են համատեղ իրականացվող այլ ծրագրերը: Այս համատեքստում նշվել է, որ Հայաստանի Հանրապետությունում 20 տարուց ավելի իրականացվում են Արտասահմանում գերմանական դպրոցների (ZFA), Մանկավարժական փոխանակման (PAD) և Գերմանիայի ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) ծրագրերը, ինչպես նաև Երևանում գործում է Գյոթե ինստիտուտի (Goethe Institut) գերմաներենի ուսուցման կենտրոնը
ՀՀ 12 հանրակրթական դպրոցներում և 2 քոլեջներում վերոնշյալ ծրագրերի շրջանակում իրականացվում են գերմաներենի խորացված ուսուցմամբ ծրագրեր գերմանացի մասնագետների աջակցությամբ:
Գերմանական կողմը պատրաստակամություն է հայտնել դիտարկել ԳԴՀ ուսումնական հաստատություններում հայերենի ուսուցում կազմակերպելու հնարավորությունները: Այս համատեքստում նախարար Ժաննա Անդրեասյանը պատրաստակամություն է հայտնել համագործակցել թե՛ ուսուցիչների վերապատրաստման, թե՛ ուսումնական նյութերի տրամադրման հարցում:
Գերմանական կողմը նաև հետաքրքրվել է տեխնոլոգիական կրթության ուղղությամբ հայաստանյան փորձով, մասնավորապես՝ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, ԱՐՄԱԹ լաբորատորիաների գործունեությամբ: «Մշակույթի նախարարների համաժողովի» գլխավոր քարտուղար Ուդո Միխալիկը պատրաստակամություն է հայտնել խորացնել համագործակցությունը նաև մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում՝ ինչպես ենթաօրենսդրական ակտերի մշակման գործընթացի, այնպես էլ դուալ կրթության համակարգում կարողությունների զարգացման ուղղությամբ: Նշվել է հատկապես շինարարության ոլորտում համագործակցության հնարավորությունը՝ որպես Հայաստանի համար գերակա ուղղություն:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ավարտական փաստաթղթերի ճանաչմանը, Հայաստանի և Գերմանիայի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև համագործակցության հնարավորությունների զարգացմանը, մասնագիտական վերապատրաստումների իրականացման և այլ հարցերի»,- ասված է հաղոդագրության մեջ:
14:22 17.06.2025
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավարինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման մեկնարկին փոխվարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Թիմանին հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ՝ վստահություն հայտնելով ԱՄՀ հետ ձևավորված երկարամյա արդյունավետ համագործակցության շարունակականության վերաբերյալ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել ՀՀ մակրոտնտեսական քաղաքականությանը և տնտեսական վերջին զարգացումներին […] ...
14:17 17.06.2025
Հայաստանը պատրաստ է Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունից բխող տարբեր սցենարների. ՌուբինյանԻրանում տեղի ունեցող ռազմական գործողությունները սպառնալիք են ողջ տարածաշրջանի կայունության համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Իրանի և Իսրայելի միջև լարվածությանը։ «Երբ հարևան երկրում ռազմական գործողություններ են, դա ինքնին արդեն սպառնալիք է տարածաշրջանային կայունությանը, և դրանից բխող տարբեր սցենարներ կարող են լինել։ Ես չեմ խոսելու այդ սցենարներից, […] ...
14:06 17.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում հունիսի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը և կեսօրից հետո, 21-22-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 17-ին կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 19-20-ին, 21-22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 […] ...
13:55 17.06.2025
ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վիեննայում մասնակցել է Վասենաարյան համաձայնագրի տեխնիկական ընդլայնված ճեպազրույցինՀունիսի 16-17-ը ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանի գլխավորությամբ Վիեննայում մասնակցել է Վասենաարյան համաձայնագրի տեխնիկական ընդլայնված ճեպազրույցին, որը վերաբերում էր ռազմական նշանակության արտադրանքի վերահսկմանն ու ցանկերի թարմացման գործընթացին։ ՀՀ պատվիրակությունն առանձին հանդիպում է ունեցել Վասենաարյան համաձայնագրի նախագահող երկրի՝ Ճապոնիայի դեսպան Կայֆու Ատսուշիի և Վասենաարյան համաձայնագրի քարտուղարության ղեկավար ու դեսպան Գեորգի Մոլնարի […] ...
13:46 17.06.2025
Գեղարքունիքի մարզում բախվել են «Mitsubishi»-ն ու «Nissan»-ը. կան տուժածներԱյսօր՝ հունիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:45-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են «Mitsubishi» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Nissan»-ը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, իսկ «Mitsubishi»-ն՝ ճանապարհի երթևեկելի գոտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն: Վթարի […] ...
13:35 17.06.2025
Թրամփը հայտարարել է, որ տրամադրված չէ Իրանի հետ բանակցելու. ReutersԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առանձնապես չի ցանկանում բանակցություններ վարել Իրանի հետ և կարող է ուղարկել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆին՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար, հաղորդում է Reuters-ը։ «Թրամփը հայտարարել է, որ այդքան էլ չի ցանկանում բանակցել Իրանի հետ… Նա ասել է, […] ...