Թիրախավորելով միայնակ բնակված տարեց և ժառանգ չունեցող անձանց բնակարանները՝ հանցավոր խումբը խարդախությամբ հափշտակել է դրանք. 7 անձ կալանավորվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+20.09 oC

Թիրախավորելով միայնակ բնակված տարեց և ժառանգ չունեցող անձանց բնակարանները՝ հանցավոր խումբը խարդախությամբ հափշտակել է դրանք. 7 անձ կալանավորվել է

16:14 20.06.2024

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ավարտվել է հանցավոր կազմակերպության կողմից իրավունք վերապահող փաստաթղթեր կեղծելու միջոցով, սխեմատիկ խարդախության եղանակով մի քանի անշարժ գույքի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով՝ 7 մեղադրյալի մասով նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննչական և ապացուցողական մեծածավալ և համակարգված գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Կոտայքի մարզի 32-ամյա բնակիչը 2022թ․ ստեղծել է մի քանի հանցանքներ կատարելու համար երեք և ավելի անձանցից բաղկացած կայուն խումբ՝ հանցավոր կազմակերպություն, որում ընդգրկել է հանրապետության տարբեր մարզերի և Երևան քաղաքի բնակիչների՝ ապահովելով խմբի ամրությունը, իրենց առջև դրված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ կազմակերպվածությունը, ոտնձգությունը համատեղ կատարելու մշակված եղանակները, դերերի բաշխումը, ինչպես նաև` հանցանքների միասնական ջանքերով կատարումը:

Խմբի գործողությունները հաջողությամբ քողարկելու և դրա բացահայտումն անհնարին դարձնելու նպատակով 32-ամյա տղամարդը նրանց հետ կապն ապահովել է համացանցային տարբեր հավելվածների միջոցով, հանցավոր կազմակերպության մասնակիցներին տվել է երաշխիքներ և խորհուրդներ՝ իրենց կատարած հանցանքների համար քրեական պատասխանատվությունից խուսափելու մեխանիզմների վերաբերյալ, ինչպես նաև՝ նրանց վստահություն ներշնչել՝ հանցավոր գործողությունները բարեհաջող ավարտելու և առաջացած հնարավոր խնդիրները լուծելու վերաբերյալ:

Քննությամբ հիմնավորվել է, որ 2022-2023թթ. ընթացքում հանցավոր կազմակերպության անդամները պատրաստել և օգտագործել են կեղծ անձնագրեր, ամուսնության կեղծ վկայականներ, իբրև թե ՌԴ-ում տարբեր նոտարների կողմից վավերացված կեղծ լիազորագրեր և տեղեկանքներ։ Հանցավոր կազմակերպության անդամները դրանք օգտագործել են պետական տարբեր մարմիններում, դատական ատյաններում և խարդախության եղանակով հափշտակել են չորս անշարժ գույք՝ բնակարաններ, որոնցից 3-ը՝ Էջմիածին քաղաքում, 1-ը՝ Երևանում՝ հիմնականում թիրախավորելով կենդանության օրոք միայնակ բնակված տարեց և ժառանգ չունեցող անձանց: Հանցավոր ճանապարհով ձեռք բերված անշարժ գույքերը խմբի անդամները վաճառել են և ստացված գումարները փոխանցել բանկային հաշվին, ապա բանկում փոխանակել դոլարային արժույթով և կանխիկացրել։ Այդ կերպ փոխարկելով հանցավոր ճանապարհով ստացված գույքը՝ նրանք նպատակ են հետապնդել թաքցնել և խեղաթյուրել գույքի հանցավոր ծագումը, օժանդակել հանցավոր կազմակերպության մյուս անդամներին խուսափելու պատասխանատվությունից:

Խմբի անդամները, 32-ամյա տղամարդու կողմից կատարված դերաբաշխմանը համապատասխան, ներկայացնելով իրականում գոյություն չունեցող անձանց` որպես բնակարանների իրական սեփականատերերի հետ իբր ամուսնացած կամ ժառանգորդ, մտացածին անձի տվյալներով պատրաստել են կեղծ փաստաթղթեր՝ քաղաքացիաիրավական գործարքներ կատարելու վերաբերյալ իբրև ՌԴ Մոսկվա քաղաքի նոտարների կողմից վավերացված կեղծ լիազորագրեր, ինչպես նաև՝ այլ կեղծ փաստաթղթեր՝ ՌԴ-ում ամուսնության վկայականներ, ամուսնական վկայականը տրամադրված լինելը հավաստող կեղծ տեղեկանքներ:

Այնուհետև, հանցավոր կազմակերպության անդամները, առանձին դեպքերում տեղեկանալով թիրախավորված բնակարանների սեփականատերերին սեփականության իրավունքով պատկանող գույքի վերաբերյալ կտակի առկայության մասին, այդ անշարժ գույքը խաբեության եղանակով հափշտակելու նպատակով, կեղծ լիազորագրերի հիման վրա հանդես են եկել որպես տուժողների կամ նրանց հետ իբրև թե ազգակցական կապեր ունեցող, իսկ իրականում գոյություն չունեցող անձանց ներկայացուցիչներ և իրավասու մարմիններ ներկայացնելով այդ կեղծ փաստաթղթերը` նրանց անունից կատարել են սեփականության գրանցման և գույքի օտարման գործարքներ։

Մեկ դեպքում, մասնավորապես, դատավորի օգնականի առերևույթ օժանդակությամբ, հանցավոր խմբի անդամներն անշարժ գույքի իրական ժառանգներ հանդիսացող անձանց կողմից իբրև ժառանգությունից հրաժարվելու վերաբերյալ նոտարական վավերացմամբ կեղծ դիմումի հիման վրա առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացրել են փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու փաստի հաստատման պահանջի մասին դիմում՝ որպես ապացույց ներկայացնելով նաև համայնքապետարանի կոմունալ վարչության պետի անվամբ կազմված և հաստատված կոմունալ վճարումներն իբրև կատարված լինելու վերաբերյալ կեղծ տեղեկանքներ: Նշված կեղծ փաստաթղթերը և դատարանում տրված կեղծ վկայությունները դրվել են դատարանի՝ քաղաքացիական գործով կայացված վճռի հիմքում և դատարանի կողմից կայացվել է վճիռ՝ հայցը բավարարվելու մասին։ Համաձայն դրա, փաստացի տիրապետման եղանակով, ըստ էության գոյություն չունեցող անձը ճանաչվել է մահացած սեփականատիրոջ ժառանգությունն ընդունած ժառանգ և այդ հիմքով անշարժ գույքի նկատմամբ ճանաչվել է իրականում գոյություն չունեցող անձի սեփականության իրավունքը, որից հետո վերջինիս ներկայացուցչի կեղծ լիազորագրի հիման վրա հանցավոր խմբի անդամները վաճառել են բնակարանը:

Ըստ փաստական տվյալների՝ հանցավոր կազմակերպությունը 2022-2023թթ. ընթացքում, ընդհուպ նախաձեռնված քրեական վարույթով, քննչական մարմնին ներկայացրել է կեղծ ապացույցներ, իսկ խմբի անդամները տվել են սուտ ցուցմունքներ:

Քննությամբ փաստվել է, որ հանցավոր խմբի անդամներից մեկը, դեպքերից մեկով տեղյակ լինելով, որ կտակով իրական ժառանգորդների կողմից արդեն իսկ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ոստիկանություն, որպես լիազորված անձ՝ դիմել է ՀՀ կադաստրի կոմիտե՝ գույքի նկատմամբ մտացածին ամուսնու սեփականության իրավունքը գրանցելու համար։ Արդյունքում՝ ՀՀ կադաստրի կոմիտեում տան նկատմամբ գրանցվել է իրականում գոյություն չունեցող հիշյալ անձի սեփականության իրավունքը՝ հափշտակելով այլ անձի պատկանող և վերջինիս կողմից իր բարեկամներին կտակով ժառանգված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքը:

Խարդախությամբ ստացված բնակելի տունը դրամական միջոցների փոխարկելու, դրա իրական բնույթը, տնօրինման եղանակը, պատկանելությունը, տեղաշարժն ու տեղաբաշխումը քողարկելու, դրանց օրինական տեսք հաղորդելու նպատակով 32-ամյա տղամարդը և կազմակերպության մեկ այլ անդամ, անտեսելով նշված անշարժ գույքը խարդախությամբ հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի առկայությունը, գույքի առուվաճառքի վերաբերյալ ձեռք են բերել պայմանավորվածություն:

Բացի այդ, հանցավոր կազմակերպության անդամներից մեկը արդեն իսկ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում, նկարագրված հանցագործության բացահայտումը չեզոքացնելու նպատակով, խմբի այլ անդամին է փոխանցել կեղծ անձի և տան սեփականատիրոջ՝ ամուսիններ հանդիսանալու փաստը հաստատելու վերաբերյալ իրականում գոյություն չունեցող անձանց անվամբ ռուսերեն լեզվով կազմված ձեռագիր կեղծ բացատրություններ։ Դրանք ուղարկվել են խմբի ղեկավարին, այնուհետև, իբրև ՌԴ-ում նոտարական կարգով վավերացված, մեղադրյալի պաշտպանի միջոցով ներկայացվել են քննչական մարմնին։ Այդ կերպ կեղծվել են քրեական վարույթով ապացույցներ և դրանք ներկայացրել քրեական վարույթն իրականացնող մարմնին:

Հանցավոր խմբի հետագա գործունեությունը հնարավոր է եղել կանխել և հանցագործությունների շարքը բացահայտել այն բանից հետո, երբ դրա անդամները ձեռնամուխ են եղել կեղծ փաստաթղթերի պատրաստման և օգտագործման միջոցով խաբեության եղանակով Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի բնակարաններից մեկում բնակվող կնոջը սեփականության իրավունքով պատկանող բնակարանի հափշտակությանը։

Կիրառելով հանցավոր նույն մեխանիզմը՝ Երևան քաղաքի Կենտրոն նոտարական տարածքում հանդես գալով որպես գոյություն չունեցող անձի՝ իբրև թե բնակարանի սեփականատեր ամուսնու ներկայացուցիչ՝ նրանք փորձել են հիշյալ բնակարանն օտարել։ Սակայն գործարքը չի կայացել, քանի որ նոտարի կողմից հայտնաբերվել է լիազորագրի կեղծված լինելու հանգամանքը, վերջինս հրաժարվել է գործարքը կատարելուց և կեղծ լիազորագրի օգտագործման դեպքի կապակցությամբ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն:

Քննությամբ ձեռք բերված տվյալներով՝ հափշտակությունների հետևանքով քաղաքացիներին պատճառվել է ընդհանուր 52.162.500 ՀՀ դրամի վնաս:

Նախաքննության ընթացքում հանցավոր խմբի ղեկավարին և 6 անդամների, այդ թվում՝ դատարանում և համայնքապետարանի քարտուղարությունում համապատասխան պաշտոններ զբաղեցնող 2 անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածներով, այդ թվում, ըստ կատարած հանցավոր արարքների՝ հանցավոր կազմակերպության կազմում խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով մի քանի դրվագ հափշտակություն կատարելու, մինչև մեկուկես տասնյակի հասնող դրվագներով փաստաթղթեր կեղծելու, մի քանի դրվագ սուտ ցուցմունք տալու, 32-ամյա տղամարդուն՝ նաև հանցավոր խմբավորում ստեղծելու և ղեկավարելու համար։

Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, սակայն հետագայում մեղադրյալներից մեկի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանքը փոխվել է տնային կալանքով:

Նախաքննությունը նշված 7 անձանց մասով ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Հանցավոր խմբում ներգրավված այլ անդամների, կատարված հանցագործություններին օժանդակած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ նախաքննությունը դեռևս շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հողաշերտի փլվածք՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին

10:00 25.05.2025

Հողաշերտի փլվածք՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին

Մայիսի 24-ին՝ ժամը 21։27-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-րդ կմ-ին տեղի է ունեցել փլվածք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 42-րդ կմ-ին՝ ճանապարհամերձ հատվածում, տեղի է ունեցել մոտ 25 […] ...

Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնում

23:59 24.05.2025

Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնում

Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում հիմնել է «Մոտիվ» ստեղծագործական ստուդիան, որտեղ երեխաներն ավազանկարչություն են սովորում: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...

Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

23:57 24.05.2025

Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի 42-րդ կմ-ում առաջացած փլուզման վտանգի պատճառով նշված ճանապարհը երկկողմանի փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Վերոնշյալ տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել Երևան -Սևան-Դիլիջան-Նոյեմբերյան կամ Վանաձոր-Դիլիջան-Նոյեմբերյան ավտոճանապարհներով։ Մարդատար տրանսպորտային միջոցների համար Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհի 42-րդ կմ տեղամասում երկկողմանի երթեւեկությունը կկազմակերպվի մեկ գոտով։ ...

Հայաստանին նվիրված միջոցառում Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող ավագ դպրոցում

23:37 24.05.2025

Հայաստանին նվիրված միջոցառում Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող ավագ դպրոցում

Մայիսի 22-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը ներկա գտնվեց փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի՝ Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող կենտրոնական ավագ դպրոցում անցկացված միջոցառմանը՝ նվիրված Հայաստանին։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառման բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան դպրոցի տնօրենը և միջոցառման կազմակերպիչներ պատմության և փիլիսոփայության ուսուցիչները: Նրանք մասնավորապես ընդգծեցին, որ 2024թ․ սեպտեմբերին […] ...

Տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը

23:29 24.05.2025

Տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը

Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Ա խմբում անհատական մրցանակների արժանացան հետևյալ շախմատիստները. 1-ին տեղ՝ Մհեր Սարգսյան 2-րդ տեղ՝ Ալբերտ Մկրտչյան 3-րդ տեղ՝ Մարկ Մանուչարյան Թիմային մրցանակներ շնորվեցին հետևյալ թիմերին. 1-ին տեղ՝ «Dasa2» 2-րդ տեղ՝ «Գյումրի» 3-րդ տեղ՝ «Էվերեստ» Լավագույն կին […] ...

Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր և ՃՏՊ-ներ չեն արձանագրվել․ ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքները

23:17 24.05.2025

Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր և ՃՏՊ-ներ չեն արձանագրվել․ ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքները

Մայիսի 23-ին՝ Վերջին զանգի օրը, ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում, Պարեկային ծառայողները մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 280 տրանսպորտային միջոց, որոնցից 152-ի ղեկին եղել են անչափահասներ: Նույն օրը Վերջին զանգի միջոցառումների շրջանակում դեպքերի և պատահարների վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգեր չեն ստացվել։ Ուժեղացված հսկողության արդյունքում շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր […] ...

BACK_TO_TOP