19:48 21.06.2024
Բացահայտվել է Լոռու մարզում քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու, մի շարք անձանց օգտին անօրինական եղանակով, ապօրինի վարձատրության դիմաց գործողություններ կատարելու դեպք:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզային վարչությունից 2023թ․ նոյեմբերի 3-ին հաղորդում էր ստացվել այն մասին, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բնակիչներ Հ.Ս.-ն և Գ.Ա.-ն, ներգրավված լինելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրակա-նացմանը, բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով լուծել են իրենց դիմած քաղաքացիների մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները)՝ դրա դիմաց ստանալով ապօրինի վարձատրություն:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և ապացուցողական գործողություններով պարզվել է, որ Հ.Ս.-ն, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն համարվելով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ՝ հեղինակություն, 2023թ. մայիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում մշտական կապ է պահել ինչպես քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց՝ այսպես կոչված «օրենքով գողերի», այնպես էլ՝ քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների հետ, ստեղծել է քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված միավորում՝ դրանում ներգրավելով իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող, նախկինում 4 անգամ դիտավորությամբ կատարված հանցանքների համար դատապարտված Գ.Ա.-ին և ինքնությունները դեռևս չպարզված այլ անձանց և բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով, անօրինական օգուտ ստանալու նպատակով, լուծել հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները):
Քննությամբ փաստական տվյալներ են ստացվել, որ Հ.Ս.-ն, իր կողմից ղեկավարված, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակից Գ.Ա.-ի միջոցով դիմած Վանաձոր քաղաքի բնակչուհուն նախ խոստացել, ապա միջոցներ են ձեռնարկել, խմբավորման անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով, վերադարձնել վերջինիս կողմից այլ անձի տրված 800.000 ՀՀ դրամ գումարի չափով պարտքը, ինչն իրականացնելու դեպքում, ըստ նախնական պայմանավորվածության, 400․000 դրամը նշված բնակչուհու կողմից պետք է հանձնվեր Հ.Ս.-ի և Գ.Ա.-ի տնօրինմանը։
Բացի այդ, Հ.Ս.-ն Գ.Ա.-ի հետ 2023թ. մայիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում Սպիտակ համայնքի բնակիչներ, հայր և որդի Չ.-երից պահանջել են գումարներ, իսկ գումարային պահանջները ներկայացրել են վերջիններիս պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող, հոգեկան հարկադրանք առաջացնող արտահայտություններ հնչեցնելով, սեռական բնույթի հայհոյանքներով։ Իսկ երբ վերջիններս չեն կարողացել տալ պահանջված գումարները, դրանց դիմաց պահանջել ու վերցրել են փաստացի նրանց պատկանած «Վոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենան, որից հետո, ավտոմեքենայի անսարքություններ ունենալու պատրվակով, նրանցից պարբերաբար պահանջել և ստացել են տարբեր չափերի գումարներ, որոնք տնօրինվել են Հ.Ս.-ի և Գ.Ա.-ի կողմից:
Բացի այդ, 2023թ․ հուլիսից հոկտեմբեր ամիսների ընթացքում, Հ.Ս.-ն իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով մասնավոր հարցին առնչվող խնդիրը լուծելու համար իրեն դիմած՝ ավտոմեքենաների վերանորոգմամբ զբաղվող անձից, վերջինիս կողմից գնված ավտոմեքենայի վաճառքի գումարը վաճառողին տրամադրելու ժամկետները հետաձգելու և այլ ավտոմեքենայի վերանորոգումը սահմանված ժամկետում չավարտելու պատճառով ավտոմեքենայի սեփականատիրոջը գումարի վերադարձը տարաժամկետելու կապակցությամբ, հիշյալ անձանց հետ իր հեղինակությունն օգտագործելով խնդիրները լուծելու դիմաց, պահանջել ու ստացել է տարբեր չափերով ապօրինի վարձատրություն:
Մեկ այլ դեպքով էլ Հ.Ս.-ն, 2023 թվականի հոկտեմբերին Սպիտակ համայնքի բնակիչ Ս.Հ.-ին շահագրգռելով, թե որպես հեղինակություն, այսպես կոչված, «հարց լուծող» ճանաչում է նրան, խոստացել այդ մասին տեղեկացնել նաև քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող այլ անձանց և ծանոթացնել նրանց հետ, որից հետո Ս.Հ.-ին հանձնարարել է իր անօրինական ազդեցությունն օգտագործելով, մասնավոր խնդրի լուծում տալու դիմաց, համագյուղացուց վերցնել խոստացված գումարները: Ի պատասխան՝ համագյուղացին Հ.Ս.-ին խնդրել է տարաժամկետել գումարի վճարումը, ինչին վերջինս համաձայնել է:
Վերոգրյալից զատ, Հ.Ս.-ն նույն ժամանակահատվածում տարբեր անձանցից հաճախակի ապօրինի կերպով ձեռք է բերել տարբեր տեսակի թմրամիջոցներ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Հ.Ս.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, իսկ Գ.Ա.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի ՝ 324-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունն այս երկու մեղադրյալի մասով ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին:
Քրեական աստիճանակարգությամբ օժտված խմբավորման մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց, ինչպես նաև թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու մասով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:39 25.05.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում մայիսի 25-ի ցերեկը, 27-ին կեսօրից հետո, 28-30-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Մայիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում մայիսի […] ...
14:20 25.05.2025
Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցելԳիշերը Արեգակի վրա տեղի է ունեցել ամենաբարձր X դասի հզոր բռնկում, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիան: Ավելի վաղ լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ մայիսի կեսերին Արեգակի վրա տեղի է ունեցել 2025 թվականի ամենահզոր բռնկումը՝ հասնելով X2,7 բալի։ ...
13:57 25.05.2025
Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենաՄայիսի 25-ին` ժամը 10:50-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:16-ին, մարվել՝ 11:20-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա: ...
13:25 25.05.2025
Գիշերային ստուգայցեր են իրականացվել Երևանի հեստապարային ակումբներումԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը գիշերային ստուգայցեր է իրականացրել Երևանի սահմանափակման ենթակա օբյեկտներում, մասնավորապես հեստապարային ակումբներում: Ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ. զանցանք թույլ տված տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կազմվել է թվով չորս արձանագրություն, իրականացվել է մեկ վարչական վարույթ: ...
12:57 25.05.2025
Սլովակիայի վարչապետը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանՄայիսի 25-27-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...
12:28 25.05.2025
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ բին Ալ-Հուսեյն Ալ Հաշիմիին ազգային տոնի՝ անկախության 79-րդ տարեդարձի առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հորդանանի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ անկախության 79-րդ տարեդարձի կապակցությամբ։ Վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ հանձնառությունը՝ փոխգործակցել Ձեզ հետ երկկողմ հարաբերությունների օրակարգը […] ...