ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանն ազատվել է պաշտոնից: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում՝ այլ աշխատանքի անցնելու նպատակով:
«Որպես 2018 թ. հեղափոխությունից հետո ՀՀ վերադարձած հայ` ինձ համար մեծ պատիվ էր ծառայել պետությանը, որը շարունակելու եմ անել հետայսու և միշտ: Շնորհակալություն լրագրող գործընկերներիս արդյունավետ համագործակցության համար: Շուտով կհանդիպենք»,-գրել է Ղուլյանը: