21:16 22.06.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Երևան քաղաք՝
10։00-16:00 Ավան՝ Դուրյան թաղամասի առանձնատներ, Ն․ Սաֆարյան փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորաշեն թաղ․ 39, 40 շենքեր,
11։00-16:00 Նոր Արեշ 14փ․ 55-10; 15փ․ 51-70 առանձնատներ,
11։00-17:00 Պուշկինի փ. 3 շենք, Պարոնյան փ․ 1 շենք, Մաշտոցի պող․ 1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բուսաբանական փ․ 1-18 առանձնատներ, Գերցենի փ․ 3-20 առանձնատներ, Էմինեսկու 2 փողոց 7-24 առանձնատներ, Արամ Խաչատրյան փ․ 5-17 առանձնատներ,
Արմավիրի մարզ՝
11։00-17:00 Լեռնագոգ գյուղ,
Կոտայքի մարզ՝
10:00-16:00 Եղվարդ քաղաք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Րաֆֆու փողոց, Շիրակի, Թարգմանչյաց, Առափնյա, Չարենցի, Իսահակյան, Պռոշյան, Աբովյան, Կոմիտասի, Գայի, Խանջյան, Շիրազի, Նար-Դոսի, Սպանդարյան, Շահումյան և Զ․ Անդրանիկի փողոցներ մասնակի,
11։00-16։00 Աբովյան քաղաք՝ 2-րդ միկրոշրջան մասնակի, Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ, Գողթ, Գառնի և Գեղարդ գյուղեր,
13:00-16:00 Քասախ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ուռենիների, Ռ. Սաֆարյան, Գալալյան և Երիտասարդական փողոցներ, Քասախ գյուղ՝ 2, 4, 5, 6, 7, 11, 14,21 փողոցներ
Գեղարքունիքի մարզ՝
10։00–13:00 Մարտունի քաղաք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11։00-14։00 Ճամբարակ քաղաք՝ Գարդմանի, Գ․Նժդեհի, Բայրոնի, Հ․ Նադարյան, Չարենցի, Կոմիտասի, Մաշտոցի և Սեպտեմբերի 21-ի փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ճամբարակի «ՃՇՇ» ԲԲԸ, զորամաս և գազալցակայան,
11։00–14:30 Վարդենիկ բնակավայր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
13։30–15:00 Վաղաշեն բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,
Արարատի մարզ՝
10:00-14:00 Մասիս քաղաք՝ 2-րդ և Կայարան թաղամասեր մասնակի, Սայաթ-Նովա գյուղ մասնակի, «Գոլդեն ֆիշ» ՍՊԸ, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ, «Տրանսշին» ՓԲԸ, «Բերմա» ԲԲԸ, ԱՁ «Գրետա Ավագյան», «Լաֆիկ», «Խոր Գագ» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
10:30-12:30 Մխչյան գյուղ մասնակի,
Վայոց Ձորի մարզ՝
10:00-14:00 Ջերմուկ քաղաք՝ Ձախափնյա թաղամաս մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ.
Տավուշի մարզի`
11:00-12:30 Այգեձոր, Չինարի, Մովսես և Արծվաբերդ գյուղեր, «Թիմ Տելեկոմ», «Վիվա-ՄՏՍ» և «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատոների կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
13:30-16:00 Ծաղկավան, Պառավաքար, Վարագավան գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Լոռու մարզի՝
10:00-15:00 Օձուն գյուղ,
11:00-17:00 Մարց, Քարինջ, Աթան, Ահնիձոր, Լորուտ և Շամուտ գյուղեր:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
15:21 25.05.2025
Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկելՄայիսի 25-ին՝ ժամը 14:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: ...
15:16 25.05.2025
«Ռեալ»-ը հայտարարել է նոր գլխավոր մարզչի նշանակման մասինՄադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հայտարարել է Խաբի Ալոնսոյի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին։ Իսպանացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Այն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունիսի 1-ին, փոխանցում է armsport.am-ը: Ալոնսոյի վերջին աշխատավայրը «Բայերում» էր, որը նա գլխավորում էր 2022 թվականի հոկտեմբերից։ Նրա ղեկավարությամբ լևերկուզենյան ակումբը դարձել է Գերմանիայի […] ...
15:00 25.05.2025
Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովինՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանն ու ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը մասնակցում են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին, որի ընթացքում կայացել են IWF-ի նախագահի ընտրությունները: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է Մուհամադ Ջալուդը: ...
14:39 25.05.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում մայիսի 25-ի ցերեկը, 27-ին կեսօրից հետո, 28-30-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Մայիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում մայիսի […] ...
14:20 25.05.2025
Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցելԳիշերը Արեգակի վրա տեղի է ունեցել ամենաբարձր X դասի հզոր բռնկում, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիան: Ավելի վաղ լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ մայիսի կեսերին Արեգակի վրա տեղի է ունեցել 2025 թվականի ամենահզոր բռնկումը՝ հասնելով X2,7 բալի։ ...
13:57 25.05.2025
Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենաՄայիսի 25-ին` ժամը 10:50-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:16-ին, մարվել՝ 11:20-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա: ...