ԱՄՆ-ը Թայվանի հետ քննարկել է ՄԱԿ-ում կղզու մասնակցության ընդլայնումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+29.09 oC

ԱՄՆ-ը Թայվանի հետ քննարկել է ՄԱԿ-ում կղզու մասնակցության ընդլայնումը

21:45 22.06.2024

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնյաները Թայվանում խորհրդակցություններ են անցկացրել, որոնց նպատակն է ընդլայնել կղզու մասնակցությունը ՄԱԿ-ում և այլ միջազգային հարթակներում, ասվում է ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչության հաղորդագրության մեջ։

Դիվանագետները պարզաբանել են, որ հանդիպումը կազմակերպել են Թայվանի ամերիկյան ինստիտուտը և ԱՄՆ-ում Թայբեյի տնտեսական և մշակութային ներկայացուցչի գրասենյակը։

Հիշեցնենք, որ ՉԺՀ-ն Թայվանը համարում է իր անբաժանելի մասը։ ԱՄՆ-ն, իր հերթին, նույնպես չի ճանաչում կղզին որպես անկախ պետություն, սակայն տրամադրում է նրան ռազմական աջակցություն։

Վերջերս հայտնի դարձավ, որ Վաշինգտոնը 360 մլն դոլարի անօդաչու սարքեր կմատակարարի Թայբեյին։ Խոսքը ALTIUS դրոնների ու Switchblade կամիկաձեների մասին է։

Դրանից հետո Պեկինը հայտարարեց ամերիկյան Lockheed Martin պաշտպանական ընկերության դեմ սահմանափակումների մասին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ճանաչողական այցով Հայաստանում է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը

15:25 09.06.2025

Ճանաչողական այցով Հայաստանում է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը

Հունիսի 9-13-ը ճանաչողական այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվելու Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը՝ գեներալ-մայոր Սամարթ Նագարի գլխավորությամբ: Հունիսի 9-ին ՊՆ վարչական համալիրում պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը: ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը քոլեջի պատվիրակությանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումները: Հանդիպման ընթացքում քննարկվել են […] ...

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ֆրանսիացի իր գործընկերոջ հետ

15:16 09.06.2025

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ֆրանսիացի իր գործընկերոջ հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Նոել Բարոյի հետ: «Ուրախ էի հանդիպել Ֆրանսիայի ԱԳ նախարար, իմ լավ բարեկամ Ժան-Նոել Բարոյին այս անգամ Նիսում՝ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում: Բազմակողմ հարթակներում մեր ակտիվ ներգրավվածությունը շարունակաբար լրացնում է մեր օրակարգը և առանցքային է առաջնահերթությունների կյանքի կոչման հարցում հաջողության հասնելու համար, որոնցից է […] ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 9-ին

15:09 09.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 9-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 440 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․91 դրամ:   ...

SHANTNEWS

15:00 09.06.2025

SHANTNEWS

Լավրով. Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերություններն արդեն ավելի նորմալ վիճակում են, քան Բայդենի օրոք

14:51 09.06.2025

Լավրով. Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերություններն արդեն ավելի նորմալ վիճակում են, քան Բայդենի օրոք

Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններն արդեն ավելի լավ վիճակում են, քան ԱՄՆ նախկին առաջնորդ Ջո Բայդենի վարչակազմի օրոք էին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Կարծում եմ, որ մենք արդեն ավելի լավ վիճակում ենք, ավելի նորմալ վիճակում, քան Բայդենի վարչակազմի հետ հարաբերություններում, որը, անկեղծ ասած, (ՌԴ նախագահ Վլադիմիր) Պուտինի և Բայդենի «հուսադրող» […] ...

Գրոսսի. ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային համաձայնագիրը կնպաստի Մերձավոր Արևելքում խաղաղությանը

14:42 09.06.2025

Գրոսսի. ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային համաձայնագիրը կնպաստի Մերձավոր Արևելքում խաղաղությանը

ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի կնքումը անմիջական դրական ազդեցություն կունենա Մերձավոր Արևելքի տարածաշրջանում խաղաղության գործընթացի վրա։ Այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի անդամների առջև ունեցած ելույթում։ «Ես համոզված եմ, որ առաջ շարժվելու միակ ճանապարհը դիվանագիտական ​​լուծումն է, որը կաջակցվի ՄԱԳԱՏԷ -ի […] ...

BACK_TO_TOP