Կառավարությունը շարունակում է ՀՀ ճանապարհների վիճակի բարելավման ապահովումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 05 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.82
  • 437.27
WEATHER
+26.09 oC

Կառավարությունը շարունակում է ՀՀ ճանապարհների վիճակի բարելավման ապահովումը

15:31 04.07.2024

Կառավարության որոշմամբ 60,715.8 հազար դրամ կհատկացվի «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրով նախատեսված միջոցառումների կատարումն ապահովելու նպատակով: Գումարը կուղղվի մի շարք ծրագրերի իրականացմանը, մասնավորապես՝ Հ-26,/Մ-4/-Ենոքավան–Կարմիր գյուղ (գյուղատեղի)-/Մ-16/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգում, Հ-30, /Մ-4/ – Ճամբարակ- /Հ-7/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 19-րդ և 51-րդ կմ-երում գտնվող սողանքային տեղամասերում ճանապարհամերձ հողաշերտի բեռնաթափման, ճանապարհի անցանելիության ապահովման միջոցառումների իրականացում, Տ-1-25, /Մ-3/(Աշտարակ)–Փարպի-Ղազարավան տեղական նշանակության ավտոճանապարհի համապատասխան հատվածների հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում, Մ-2, Երևան-Երասխ-Նորավան- Տաթև-Կապան-Մեղրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հատվածի վերակառուցում և այլն:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ կապահովվի ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների կահավորումը և համապատասխան գծանշումը, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերի միջով անցնող ավելացված մարզային նշանակության ավտոճանապարհների պահպանման աշխատանքների իրականացումը:

Վարժական հավաքներ` 2024 թ. օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2024 թ. օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ: Սահմանվել է նաև, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով, հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 27.05.2025

SHANTNEWS

Քննարկվել է ՀՀ քաղաքացիների` Կատարի Պետությունում աշխատանքային գործունեություն իրականացնելու հարցը

14:51 27.05.2025

Քննարկվել է ՀՀ քաղաքացիների` Կատարի Պետությունում աշխատանքային գործունեություն իրականացնելու հարցը

Համաձայնագրով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Կատարի Պետության մուտքի եւ այնտեղ աշխատանքային գործունեության իրականացումը` համաձայն երկու պետություններում գործող օրենքների, կանոնակարգերի եւ ընթացակարգերի: Փաստաթուղթը բխում է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրից, նաեւ միգրացիոն համակարգի զարգացմանն ուղղված ժողովրդագրության ռազմավարությունից: Համաձայնագրին կից ներկայացված է օրինակելի աշխատանքային պայմանագրի նմուշի ձեւը եւ նկարագրված են ընթացակարգերը: Խորհրդարանը հերթական նիստում քննարկել է […] ...

Չինաստանը պնդում է, որ երբեք զենք չի մատակարարել Ուկրաինայի հակամարտության կողմերից որևէ մեկին

14:40 27.05.2025

Չինաստանը պնդում է, որ երբեք զենք չի մատակարարել Ուկրաինայի հակամարտության կողմերից որևէ մեկին

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը վստահեցրել է, որ Պեկինը զենք չի մատակարարում ուկրաինական հակամարտության կողմերից ոչ մեկին և վերահսկում է երկակի նշանակության ապրանքների մատակարարումը, երեքշաբթի օրը հաղորդել է Global Times-ը։ «Չինաստանը երբեք մահացու զենք չի փոխանցել հակամարտության կողմերից որևէ մեկին և խստորեն վերահսկում է երկակի նշանակության ապրանքները։ Ուկրաինական կողմը լավ գիտակցում է դա։ Չինաստանը վճռականորեն դեմ […] ...

Առաջարկվում է խստացնել զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից և վարժական հավաքից խուսափելու համար նախատեսված պատիժները

14:27 27.05.2025

Առաջարկվում է խստացնել զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից և վարժական հավաքից խուսափելու համար նախատեսված պատիժները

Գտնում ենք, որ նման փոփոխությունները որոշակիորեն կարող են նպաստել զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից եւ վարժական հավաքներից խուսափելու դեպքերի նվազմանը: Այս մասին ասել է  ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը՝ մայիսի 27-ին Ազգային ժողովի հերթական նիստում  առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից […] ...

ՀՀ ԱԳ նախարարը և Չեռնոգորիայի փոխվարչապետը մտքեր են փոխանակել Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում համագործակցության հարցերի շուրջ

14:15 27.05.2025

ՀՀ ԱԳ նախարարը և Չեռնոգորիայի փոխվարչապետը մտքեր են փոխանակել Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում համագործակցության հարցերի շուրջ

Մայիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի հետ։ Հանդիպումը կայացել է «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի շրջանակներում։ Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Ֆիլիպ Իվանովիչին «Երևանյան երկխոսություն» ֆորումին մասնակցելու հրավերն ընդունելու համար՝ ընդգծելով, որ ակտիվ փոխայցելությունները վկայում են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև ակտիվ քաղաքական երկխոսության և […] ...

Քննարկվել են Հայաստանում իրանագիտության զարգացմանը վերաբերող հարցեր

14:06 27.05.2025

Քննարկվել են Հայաստանում իրանագիտության զարգացմանը վերաբերող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ԻԻՀ «Իրանագիտության» հիմնադրամի ղեկավար Ալի Աքբար Սալեհի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի և Իրանի միջև ձևավորված շարունակական ու արդյունավետ համագործակցությունը […] ...

BACK_TO_TOP