15:02 13.09.2018
«Եթե մենք օգտվենք պահանջարկից, ապա այդ իրավախախտումների առաջարկը կտրուկ կշատանա: Միջամտություն է տեղի ունեցել հաղորդակցության գաղտնիության իրավունքի նկատմամբ, նամակագրության, հեռախոսային գաղտնիության նկատմամբ և միջամտություն է տեղի ունեցել անձնական կյանքի հարգանքի իրավունքի կատմամբ, օգտագործել են միջոցներ, որոնք բացառապես թույլատրելի են միայն պետության կողմից, դատարանի որոշմամբ, համապատասխան երաշխիքների ապահովման: Բայց սա պետական մարմինները չէ, որ արել են, սա չափազանց վտանգավոր բան է: Եթե մենք օգտվենք սրա պահանջարկի պտուղներից, սա մոլախոտի նման աճելու է ու զարգանալու: Մենք պետք է ծանրութեթև անենք, թե անհրաժե՞շտ է արդյոք իրականացնել, ստանալ և սպասարկել դրա հետևանքները, թե՞ ոչ»,- անդրադառնալով ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսմանը՝ ասել է «Լույս» դաշինքի կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Արտակ Զեյնալյանը:
Արտակ Զեյնալյանը կարծում է, որ պետք է իրականացվի նախաքննություն, նույնիսկ հնարավոր է, որ պաշտոնատար անձինք ժամանակավորապես մեկուսացվեն իրենց աշխատանքից:
«Հասարակությունը պետք է ծանրութեթև անի, թե արդյո՞ք արժի, որ մենք գտնվենք վախի մթնոլորտում, որ ինչ-որ մեկը, բացի պետությունից, պետության հնարավորությունների չափ հզոր, կարող է իրականացնել այդպիսի գաղտնալսում, ներխուժել մեր անձնական կյանք, նույնիսկ, եթե այն նպատակ է հետապնդում բացահայտելու արդար դատաքննության իրավունքի խախտումը: Դա կարելի է իրականացնել բացառապես օրենքով սահմանված կարգով, բացառապես պետական մարմինների կողմից և բացառապես դատարանի որոշման հիման վրա: Պետք է հաշվի առնել, թե արդյոք դա արդարացվա՞ծ էր դրանից ստացված արդյունքներով, թե՞ ոչ, այլապես մենք կիմաստազրկենք իրավունքն ընդհանրապես»,- ասել է Արտակ Զեյնալյանը:
18:40 06.07.2025
Քուվեյթը աջակցում է սեռական կողմնորոշման հարցում Պուտինի դիրքորոշմանըՔուվեյթը աջակցում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշմանը սեռերի հարցում և նաև ցանկանում է երկխոսություն զարգացնել Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Քուվեյթի թագավորական ընտանիքի անդամ շեյխ Մոհամմեդ Ֆեյսալ ալ-Ֆուլլայջը Մոսկվա կատարած այցից հետո։ «Ես ուրախ եմ Ռուսաստանում գտնվելու համար։ Ինձ շատ է դուր գալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը, որ տղամարդը պետք […] ...
18:20 06.07.2025
Ուկրաինան պատժամիջոցների ցուցակում ավելացրել է ևս 133 ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանցՎլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ռուսաստանից մի շարք իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ «Այսօրվա փաթեթը ներառում է 60 իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ: Փաթեթը ներառում է նաև 73 անհատների, որոնք բոլորը Ռուսաստանի քաղաքացիներ են», – ասել է նա իր Telegram ալիքում։ Զելենսկին հավելել է, որ Կիևը կձգտի համաժամեցնել իր պատժամիջոցների ցուցակները Եվրոպայի հետ։ ...
18:00 06.07.2025
ԱՄՆ-ը զգուշացրել է առևտրային գործընկերներին օգոստոսի 1-ից մաքսատուրքերի սահմանման մասինՄիացյալ Նահանգները զգուշացնում է առևտրային գործընկերներին, որ եթե բանակցություններում առաջընթաց չգրանցվի, ապրիլի 2-ին սահմանված մաքսատուրքերը կկիրառվեն նրանց նկատմամբ օգոստոսի 1-ից սկսած, կիրակի օրը հայտարարել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «Նախագահ Թրամփը պատրաստվում է նամակներ ուղարկել մեր որոշ առևտրային գործընկերներին՝ ասելով, որ եթե դուք չշարժեք գործերը, օգոստոսի 1-ին դուք բումերանգով կվերադառնաք ապրիլի 2-ի սակագնային մակարդակներին։ Այնպես […] ...
17:40 06.07.2025
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի հրամանատարի սպանության մասինԻսրայելական ուժերը Գազայի հատվածի հյուսիսում սպանել են ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի հրամանատարին, կիրակի օրը հայտարարել է Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) խոսնակը։ «Երկուշաբթի Իսրայելի պաշտպանության ուժերը, հետախուզական տվյալների հիման վրա, հարվածել և սպանել են ահաբեկիչ Ռամզի Ռամդան Աբեդ Ալի Սալեհին, որը ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ստորաբաժանման հրամանատարն էր Սթրիփի հյուսիսային մասում», – ասվում է հայտարարության մեջ։ Զինվորականների տվյալներով՝ հարվածի […] ...
17:20 06.07.2025
Շորն ասել է, որ եվրոպական ինտեգրացիան Մոլդովային տանում է դեպի պատերազմՄոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուի կողմից եվրոպական ինտեգրման ուղին երկիրը տանում է դեպի աղքատություն և պատերազմ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Մոլդովայի «Պոբեդա» ընդդիմադիր դաշինքի ղեկավար Իլան Շորը՝ Մոսկվայում դաշինքի համագումարում։ «Եվրոպական ինտեգրացիայի ուղին տանում է դեպի պատերազմ, եվրոպական ինտեգրացիայի ուղին հանգեցրել է լիակատար աղքատության, եվրոպական ինտեգրացիայի ուղին հանգեցրել է խավարամտությանը, որը հիմա տեղի է […] ...
17:00 06.07.2025
Պեսկովը Պուտինի և Մակրոնի զրույցն անվանել է բովանդակալիցՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի երկխոսության շեշտադրումները տարբեր էին, քանի որ սա աշխատանքային գործընթաց է, բայց զրույցը բովանդակալից էր, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման հեղինակի և հաղորդավարի հետ հարցազրույցում Պեսկովը նշել է, որ այս անգամ դեռևս չի կրկնվել նախորդ զրույցների «տխուր» փորձը, երբ ֆրանսիական […] ...