18:32 02.04.2018
Կասպից ծովում Ռուսաստանի ռազմական նավատորմիղը Աստրախանից տեղափոխվելու է Կասպիյսկ՝ Ադրբեջանի հարևան Դաղստանի նավահանգիստներից մեկը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Նախարարը պարզաբանել է, որ նավահանգստային քաղաքում արդեն ընթացքի մեջ է շինարարությունը՝ և՛ ռազմածովային ենթակառուցվածքի, և՛ զինվորականների բնակարանների։ Սակայն, թե երբ այդ ամենը պատրաստ կլինի, նախարարը չի մանրամասնել։ Հայտնի է միայն, որ ռազմանավերի համար կայանատեղիների շինարարության առաջին փուլը կավարտվի 2019 թվականին։
Շոյգուի խոսքերով՝ նավատորմիղի տեղափոխությունը կարևոր դերակատարում ունի կասպյան տարածաշրջանում անվտանգության ապահովման համար։
Կասպից ծովի առափնյա 5 պետությունները մինչև հիմա չեն կարողացել հասնել ավազանի տարածքի պատշաճ բաժանման ու միմյանց հետ վիճելի հարցեր ունեն վերահսկողության գոտիների վերաբերյալ։ Խնդիրը բարդ է նաև այն պատճառով, որ վիճելի տարածքներից արդյունահանվում է նաև նավթ։ Երկրների պաշտոնյաներն առերես ներկայացնում են լավ հարաբերություններ, սակայն դեռ հեռու են իրար վստահելուց (ստորև լուսանկարում՝ ԱԳ նախարարների ջերմ հանդիպումը)։
Ռուսաստանի նավատորմը մինչև հիմա տեղակայված է ավազանի ամենահյուսիսում և անհրաժեշտության դեպքում ավելի ուշ կարող է հասնել Ռուսաստանի շահերը պաշտպանելու։ Հիմա այն տեղափոխվում է ծովի հյուսիսարևմտյան ափ, որտեղից ավելի մոտ է Ադրբեջանին ու Իրանին։ Այստեղից այն ավելի մոտիկ կլինի նաև Սիրիայում տեղակայված ռուսական զորախմբերին, որոնց աջակցում է ահաբեկիչների դեմ հրթիռային հարվածներով։
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...
23:49 16.06.2025
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:37 16.06.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ըՀանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...
23:30 16.06.2025
Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիրԼոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...