18:47 15.08.2024
Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Հունգարիայում տեղի ունեցած նախախաղային ասուլիսում խոսել է «Պուշկաշ Ակադեմիայի» հետ պատասխան հանդիպման մասին։ Թիմերը կմրցեն Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում։
«Մենք արդեն բավականաչափ լավ գիտենք միմյանց, շատ ավելի լավ, քան նախորդ խաղից առաջ: Ինչ վերաբերում է խաղին, ապա ես կարծում եմ, որ մրցակիցը մի փոքր առավելություն ունի, քանի որ հաղթել է առաջին խաղում, ինչպես նաև խաղում է սեփական հարկի տակ: Բայց մեզ համար դա նշանակություն չունի: Մենք ունենք հնարավորություն ու պիտի պայքարենք այդ հնարավորության համար:
Պարզապես այս մակարդակում խաղի ելքը լուծում են մանրուքները: Մեզ չբավականացրեց խաղային կենտրոնացվածությունը: Բայց եթե մենք կենտրոնացած խաղայինք ողջ խաղի ընթացքում, ապա, կարծում եմ, որ մրցակցից ավելի շատ շանս կունենայինք: Այնպես որ կրկնվեմ՝ այս մակարդակում մանրուքներն են լուծում խաղի ելքը:
«Պուշկաշ Ակադեմիան» շատ բալանսավորված թիմ է, բայց ինձ վրա ավելի շատ տպավորություն է գործել դարպասապահը: Որովհետև նա շատ երիտասարդ է, բայց խաղում է փորձառու ֆուտբոլիստի պես: Այնպես որ նրա՝ դիրքի ընտրությունն ու նրա հանգստությունն ինձ տպավորեցին»,- նշել է Վարդան Մինասյանը:
Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում «Արարատ-Արմենիան» պարտվել էր 0:1 հաշվով։
Պատասխան հանդիպումը տեղի կունենա այսօր և կմեկնարկի Հայաստանի ժամանակով 23:00-ին։
15:08 14.05.2025
Թրամփը չի բացառել Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցները14:48 14.05.2025
Մարտունիում հացամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվելՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ՎԱԳԵ» ՍՊԸ-ին պատկանող հացամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի), որտեղ պարզել են, որ այն գործում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն։ Մասնավորապես՝ – արտադրական օբյեկտի պատերի, առաստաղների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից. – արտադրական օբյեկտը ապահովված […] ...
14:35 14.05.2025
Արարատ Միրզոյանը և Ալեն Բերսեն քննարկել են ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերըԼյուքսեմբուրգում կայացած քննարկումների ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ առաջիկա ծրագրերին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...
14:33 14.05.2025
Ռուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների․ ՈւշակովՌուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները, ինչպես նշել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Դուք գիտեք նախագահի մայիսի 11-ի հայտարարությունը, որ մենք պատրաստ ենք մայիսի 15-ին Ստամբուլում ուղիղ բանակցություններ սկսել։ Ավելի ճիշտ՝ նույնիսկ չսկսել, այլ վերսկսել այն բանակցությունները, որոնք ընդհատվել էին ուկրաինական կողմի կողմից […] ...
14:28 14.05.2025
ՊԵԿ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստինՊետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ Բրյուսելում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստին։ Նիստի ընթացքում ներկայացվել են մաքսային ոլորտին առնչվող օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև մաքսային գործառնությունների թվայնացման ուղղությամբ երկու կողմերի ձեռքբերումները և առաջիկա քայլերը։ Քննարկվել է […] ...
14:21 14.05.2025
Թրամփը ցանկանում է Իրանին գործարք առաջարկել միջուկային զենքից հրաժարվելու դիմացԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է համաձայնագիր կնքել Իրանի հետ, եթե վերջինս հրաժարվի միջուկային զենքի մշակումից։ «Ես ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ, եթե հնարավոր է ինչ-որ բան անել։ Բայց նրանք պետք է դադարեն ահաբեկչությունը հովանավորելուց, արյունալի միջնորդական պատերազմներ վարելուց և միջուկային զենք ստեղծելու նպատակից», – ասել է Թրամփը Միացյալ Նահանգների և […] ...