Ցանկանում ենք հաղթել մեր ճանապարհին հանդիպած բոլոր մրցակիցներին. «Նոայի» գլխավոր մարզիչ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+13.25 oC

Ցանկանում ենք հաղթել մեր ճանապարհին հանդիպած բոլոր մրցակիցներին. «Նոայի» գլխավոր մարզիչ

17:19 20.08.2024

Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան և թիմի իսլանդացի պաշտպան Գուդմունդուր Թորարինսոնը Սլովակիան ներկայացնող «Ռուժոմբերոկի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի փլեյ-օֆֆի դիմակայության առաջին հանդիպումից առաջ կայացած նախախաղային ասուլիսում խոսել են եվրագավաթային մրցաշարում անցած ճանապարհի և ակումբի հավակնոտ նախագծի մասին:

«Եթե հաշվի առնենք, որ «Նոան» պատմության մեջ երբևէ չէր հաղթահարել առաջին փուլի արգելքը, իսկ հիմա որակավորման փլեյ-օֆֆ փուլում է, սա, կարծում եմ, մեծ քայլ է: Ի սկզբանե, դա էր մեր ցանկությունը, առաջին իսկ խաղից մեզ համար նշնակություն չի ունեցել, թե ում դեմ ենք խաղում, հարգում ենք բոլոր մրցակիցներին, բայց ցանկանում ենք հաղթել մեր ճանապարհին հանդիպած բոլոր մրցակիցներին՝ անկախ նրանից, թե ինչ թիմ է, որ երկրից է. սա է մեր ուղին»,-ասել է Մոտան:

Գուդմունդուր Թորարինսոնն էլ նշել է, որ «Նոային» միանալուց առաջ խոսել է մարդկանց հետ, որոնք կապ են ունեցել հայկական ֆուտբոլի հետ: նրան ասել են, որ սա շատ մեծ ու հավակնոտ նախագիծ է:

«Ինձ դուր եկավ այն ամենը, ինչ իմացա: Իհարկե, բարդ է իմ հայրենիքից և ընտանիքից հեռու գտնվելը, և պայմանագիր կնքելուց առաջ պետք էր մանրամասն ամեն ինչի մասին տեղեկանալ, բայց մինչ այս պահը ես ինձ չափազանց երջանիկ ու հաջողակ եմ զգացել այս ակումբի մի մասնիկը դառնալու համար: Ամեն ինչ համապատասխանում էր իրականությանը. սա իսկապես մեծ ու հավակնոտ նախագիծ է, մենք պետք է փորձենք առաջ տանել «Նոան» ու լավ թիմ կառուցել»,- ասել է իսլանդացի պաշտպանը:

«Նոա»-«Ռուժոմբերոկ» դիմակայության առաջին խաղը տեղի կունենա այսօր՝ Աբովյանում:

Հիշեցնենք, որ «Նոան» որակավորման երրորդ փուլում հաղթահարել էր Հունաստանի փոխչեմպիոն ԱԵԿ-ի արգելքը (3-1, 0-1):

Առաջին և երկրորդ փուլերում էլ հայկական թիմը պայքարից դուրս էր թողել հյուսիսմակեդոնական «Շկենդիային» (2-0, 2-1) ու Մալթան ներկայացնող «Սլիմա Ուոնդերերսին» (7-0, 0-0)։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել և ընկել է կայանված «Toyota Camry»-ի վրա

20:29 14.05.2025

Երևանում ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել և ընկել է կայանված «Toyota Camry»-ի վրա

Մայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբացի 2Ա շենքի դիմաց ծառի ճյուղը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել և ընկել է […] ...

Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները

20:12 14.05.2025

Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները

Մայիսի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց է կատարել նաև Բրյուսել: Նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները, ինչպես նաև համատեղ աշխատանքներն՝ ուղղված […] ...

SHANTNEWS

20:00 14.05.2025

SHANTNEWS

Անչելոտին ցանկանում է Ոսկե գնդակի դափնեկրին տեսնել Բրազիլիայի հավաքականի իր մարզչական շտաբում

19:54 14.05.2025

Անչելոտին ցանկանում է Ոսկե գնդակի դափնեկրին տեսնել Բրազիլիայի հավաքականի իր մարզչական շտաբում

Բրազիլիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մի քանի բրազիլացի աստղերի առաջարկել է միանալ իր մարզչական շտաբին, հաղորդում է CNN Brazil-ը։ Նշվում է, որ այդ աստղերից մեկը Կական է, որն իտալացի մասնագետի ղեկավարությամբ 2007 թվականին նվաճել է «Ոսկե գնդակը»։ Անչելոտին արդեն կապ է հաստատել Կակայի հետ այս հարցի շուրջ։ Նրա վերջնական պատասխանը մնում է անհայտ, […] ...

Քննարկվել են ճանապարհների ընթացիկ պահպանմանն առնչվող հարցեր

19:47 14.05.2025

Քննարկվել են ճանապարհների ընթացիկ պահպանմանն առնչվող հարցեր

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը հանդիպել է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ամառային և ձմեռային պահպանում իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ։ Մասնակցում էին նաև ՀՀ ՏԿԵ նախարարի խորհրդական Արման Խաչատրյանը, Ճանապարհային դեպարտամենտի փոխտնօրեն Սերժիկ Պետրոսյանը, դեպարտամենտի ճանապարհների պահպանման և շահագործման բաժնի աշխատակիցները։ Քննարկվել են ճանապարհների ընթացիկ պահպանմանն առնչվող հարցեր։ Հիմնադրամի գործադիր տնօրենը շեշտել […] ...

Գևորգ Պապոյանն ընդունել է «Յովիան» երիտասարդական միավորման ներկայացուցիչներին

19:40 14.05.2025

Գևորգ Պապոյանն ընդունել է «Յովիան» երիտասարդական միավորման ներկայացուցիչներին

Մայիսի 14-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է «Յովիան» երիտասարդական միավորման ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տարբեր համալսարանների ուսանողներ, որոնք հետաքրքրված են Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներով։ Նախարարը ներկայացրել է նախարարության գործառույթներն ու կառուցվածքը՝ անդրադառնալով տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին։ Նա պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին արտահանման և ներմուծման դիվերսիֆիկացմանը, ներդրումների խթանմանը, ստվերային տնտեսության […] ...

BACK_TO_TOP