17:20 03.04.2018
ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Լևոն Ազիզյանը խոսել է այն մասին, թե ինչպիսին կլինի 2018 թվականի ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածը, և ինչքանով տեղումները կլրացնեն ջրամբարներում նկատվող բացը:
«Օդի միջին ամսական ջերմաստիճանն ապրիլ-հունիս ամիսներին կանխատեսվում է նորմային մոտ, իսկ մթնոլորտային տեղումների քանակը՝ նորմայից ավելի, ուստի կանխատեսվող պայմանները վարարումների հոսքի ձևավորման մեջ կունենան դրական ազդեցություն»,- ասել է Ազիզյանը:
Ըստ Լևոն Ազիզյանի՝ մարտի 31-ի դրությամբ հանրապետությունում հաստատուն ձնածածկ առկա է միայն 2600 մետր և ավելի բարձրություններում, ինչը նորմայից ցածր է երկու անգամ:
«Այսպիսով՝ հաշվի առնելով դիտված և կանխատեսվող հիդրոօդերևութաբանական պայմանները, կանխատեսվում է, որ գետերի մեծ մասում գարնանային վարարումների հոսքի ծավալները սպասվում են նորմայից 1-ից 2 անգամ պակաս, ինչ վերաբերում է ջրամբարներին, ապա ՀՀ 5 խոշոր ջրամբարներում այսօրվա դրությամբ լցվածությունը կազմում է Ախուրյանի ջրամբարում՝ 60%, Արփի լիճ ջրամբարում՝ 22%, Ազատի ջրամբարում՝ 56%, Մարմարիկի ջրամբարում՝ 33 %, Ապարանի ջրամբարում՝ 27%:
Հաշվի առնելով հիդրոօդերևութաբանական պայմանները, 2018 թվականին առավելագույն լցվածությունը ջրամբարներում, մինչ ջրի բացթողումը, կանխատեսվում է Ախուրյանի ջրամբարում՝ 76-80% կամ 400-ից 430 մլն խմ ջուր, Արփի լիճ ջրամբարում՝ 54-ից 59% կամ 57-62 մլն խմ ջուր, Ազատի ջրամբարում 86-93% կամ 60-65 մլն խմ ջուր, Մարմարիկի ջրամբարում՝ 100 % լցվածություն, Ապարանի ջրամբարում՝ 38-44 տոկոս կամ 35-ից 40 մլն խորանարդ մետր»,– հավելել է Ազիզյանը:
Ավելի վաղ ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը լրագրողներին հայտնել էր, որ այս պահին ջրամբարները լցված են 39%-ով. 2017-ին 47.3% էր, իսկ 2016-ին, երբ ջրառատ տարի էր 58 % է եղել:
22:08 06.08.2025
Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներԱխուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր հետևել է Ազատան բնակավայրի 10 0000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքերին: Այս մասին հայտնել են Ախուրյանի համայնքապետարանից։ Այսուհետև Ախուրյան համայնքի Ազատանը Արևիկին և Այգաբացին միացնող ճանապարհը հարթ ու անցանելի կլինի: Խճավազային խառնուրդը համայնքին է տրամադրում Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, իսկ հարթեցման աշխատանքներն իրականացվում […] ...
21:52 06.08.2025
«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդել է կազմը Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ խաղից առաջ։ Ջիբրալթարի չեմպիոնը հայտարարել է հարձակվող Բուբակար Սադիք Դաբոյի տրանսֆերի մասին: Սենեգալցին Պիրինեյան թերակղզի է վերադարձել ազատ գործակալի կարգավիճակում: Նախկինում նա խաղացել է Իսպանիայում: Նրա նախորդ ակումբը ֆարերյան «Ստրեյմուրն» էր: Ֆարերյան կղզիներում մրցաշրջանը սկսվել է գարնանը: Այս ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 խաղի, […] ...
21:46 06.08.2025
AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցելԱնհայտ անձը կրակ է բացել Ջորջիա նահանգի Ֆորտ Ստյուարտ ամերիկյան ռազմաբազայում, ռազմական օբյեկտը մասամբ փակ է եղել։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։ «Մենք ներկայումս գնահատում ենք իրավիճակը, բայց կարող ենք հաստատել կրակողի հետ միջադեպը», – գործակալությունը մեջբերում է փոխգնդապետ Անգել Թոմկոյի խոսքերը։ Միջադեպի զոհերի և դրա դրդապատճառների մասին տեղեկություններ առայժմ չկան: Գործակալությունը նշում է, […] ...
21:36 06.08.2025
Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 6-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...
21:25 06.08.2025
Օգոստոսի 1-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Ամիրյան փ. 13/1, 18/3 շենքեր, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 3, 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 4, 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թումանյան փ. 30, 32 […] ...