Ջրամբարներում ջուրը 2017-ի համեմատությամբ պակաս է 30 մլն խմ-ով: – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+33.09 oC

Ջրամբարներում ջուրը 2017-ի համեմատությամբ պակաս է 30 մլն խմ-ով:

13:30 03.04.2018

Տեղումների սակավություն, ջրամբարների թերի լցվածություն, ոռոգման խնդիր, առաջարկվող լուծումներ. այս թեմաներին են այսօր անդրադարձել Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանը, ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Լևոն Ազիզյանը: Ազիզյանը նախ ցուցանիշներ է ներկայացրել ջրամբարների լցվածության վերաբերյալ

«2018 թվականը եթե համեմատենք 2017 թվականի հետ, մոտ 30 մլն խմ ջրի պակաս կա ջրամբարներում: Ինչ վերաբերում է 2016 թվականի հետ ունեցած տարբերությանը. 2016 թվականը վերջին 7 տարիների ամենաջրառատ տարին էր: Ջրամբարներում ջուրը  մոտ 120 մլն խմ-ով պակաս է 2016 թվականի համեմատ»,- ասել է Լևոն Ազիզյանը

Ըստ Ազիզյանի՝ այս տարվա ապրիլ, մայիս և հունիս ամիսները տեղումնառատ կլինեն, և խնդիրը որոշակիորեն կմեղմվի:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանը հույս է հայտնել, որ Սևանից լրացուցիչ ջրառի հարց չի առաջանա:

Հիշեցնենք՝  ավելի վաղ SHANTNEWS-ը տեղեկացրել է , որ  ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել ջրամբարներում առկա ջրային պաշարների քանակի վերաբերյալ տվյալներ: Պարզ է դարձել, որ Հայաստանի ջրամբարները բավարար չափով չեն լցվել, և մտավախություն կա, որ կարող է խնդիրներ առաջանան ոռոգման համար: Ըստ այդմ՝ գործադիրի ղեկավարը հանձնարարել է ի մի բերել ոլորտում առկա ներդրումային ծրագրերը, ինչպես նաև 7-օրյա ժամկետում շարժական պոմպային սարքավորումների ձեռք բերման համար աշխատել ֆինանսների նախարարության հետ, ինչպես նաև մշակել այլ նախագծեր:

«Ջուրը մեզ համար թիվ մեկ խնդիրն է: Եթե գյուղի բնակիչը կարողանում է իր տունը պահել, բազմաթիվ խնդիրներ լուծվում են»,- ասել է կառավարության ղեկավարը:

Կառավարության նիստից հետո ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը լրագրողներին ասաց, որ այս պահին ջրամբարները լցված են 39%- ով, 2017-ին՝ 47.3% էր, իսկ  2016-ին, երբ ջրառատ տարի էր՝ 58 % է եղել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բժշկական կենտրոնի փոխտնօրենն ու բաժնի վարիչը մեղադրվում են զորակոչիկի բարեկամից կաշառք պահանջելու և ստանալու մեջ. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

13:11 06.08.2025

Բժշկական կենտրոնի փոխտնօրենն ու բաժնի վարիչը մեղադրվում են զորակոչիկի բարեկամից կաշառք պահանջելու և ստանալու մեջ. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲ ընկերության փոխտնօրենն ու հիշյալ կենտրոնի զորակոչային բաժանմունքի վարիչը, որպես հանձնաժողովի նախագահ և անդամ ընդգրկված լինելով նույն ընկերությունում ձևավորված՝ նախազորակոչային և զորակոչային տարիքի քաղաքացիների հետազոտումն ու բուժումն իրականացնող հանձնաժողովների կազմում, խմբով […] ...

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:45 06.08.2025

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 7-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի, Լեփսիուսի, Քանաքեռ 1-ին, Նորաշխարհյան, Պարույր Սևակի, Զաքարիա Քանաքեռցու փողոցների, Ազատության պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Թմրամոլության դեմ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պայքարի երեք դրվագ

12:30 06.08.2025

Թմրամոլության դեմ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պայքարի երեք դրվագ

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մեծամորի բնակիչ 59-ամյա մի տղամարդ ապօրինի պահում և օգտագործում է մարիխուանա: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, և հուլիսի 23-ին 59-ամյա տղամարդու տանը կատարվեց զննություն: Բակում դրված բազմոցին հայտնաբերվեց ապակյա տարա` լցված մարիխուանայի նմանվող զանգածով, որը կշռեց մոտ 190 գրամ: Տղամարդը հայտնեց, որ […] ...

Ուիթքոֆը չի կիսվել Կրեմլում բանակցությունների վերաբերյալ իր սպասելիքներով

12:11 06.08.2025

Ուիթքոֆը չի կիսվել Կրեմլում բանակցությունների վերաբերյալ իր սպասելիքներով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը չի կիսվել Կրեմլում կայանալիք բանակցություններից առաջ իր սպասումներով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Ուիթքոֆը Մոսկվա է ժամանել չորեքշաբթի վաղ առավոտյան։ Սա նրա հինգերորդ այցն է Ռուսաստան 2025 թվականին։ Պաշտոնյան չի պատասխանել «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցի հարցերին բանակցություններից իր ակնկալիքների և այն մասին, թե ում հետ է նախատեսում հանդիպել, […] ...

SHANTNEWS

12:00 06.08.2025

SHANTNEWS

Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում

11:57 06.08.2025

Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում

«Վեոլիա Ջուր> ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 6-ին  ժամը 12:00-20:00-ն  կդադարեցվի   ք.Աբովյան, գ.Արզնի,Նոր Գյուղ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

BACK_TO_TOP