Մարդասպանը հայտնաբերվել է դաժան սպանություններից 33 տարի անց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+29.09 oC

Մարդասպանը հայտնաբերվել է դաժան սպանություններից 33 տարի անց

16:13 03.04.2018

ՌԴ Իժևսկ քաղաքում ձերբակալել են մի տղամարդու, որը կասկածվում է 33 տարի առաջ կատարված սպանությունների մեջ: 
1985 թվականի ապրիլի 9-ին Կամիշին քաղաքը ցնցեց 3 դաժան սպանությունների լուրը: Այդ օրը չորս եղբայրներ, ալկոհոլի ազդեցության տակ լինելով հիշել էին, որ ինչ-որ մեկը երկար ժամանակ է՝ պարտք է իրենցից մեկին և որոշել էին հետ ստանալ գումարը: Եղբայրները ուղևորվել էին պարտապանի տուն և դաժան ծեծի ենթարկել նրան, ապա կողոպտել:
Դրանից հետո եղբայրները ինչ-որ տեղ հասցրել էին զինվել ու զենքով որոշել էին գնալ Կամիշինի հարակից գյուղերից մեկը, իրենց համար, իբր, հարսնացու ընտրելու: Ճանապարհին նրանք սպանել էին այգեգործական ընկերություններից մեկի ծեր պահակին, որը դիտողություն էր արել նրանց վատ վարքի համար: Եղբայրները ծերուկին սպանել էին ծեծելով, ապա դիակը պահել հարակից շինություններից մեկի նկուղում:
Երկրորդ զոհը մի մոտոցիկլավար էր եղել: Հարբած երիտասարդները փորձել էին խլել մոտոցիկլետը, ինչին տերը դիմադրել էր: Դաժանաբար ծեծելով սպանել էին նաև մոտոցիկլավարին ու դարձյալ մարմինը թողել հարակից շինություններից մեկում:
Երրորդ զոհը դարձել էր ավազի հանքի պահակը: Հանքի մոտ եղբայրները կանգնել էին մոտոցիկլետի վառելիքը վերջանալուց հետո: Պահակին եղբայրները սպանել էին սրտին հասցված դանակի հարվածով: Եղբայրներից երեքին ոստիկանները հայտնաբերել ու ձերբակալել էին  շատ արագ, իսկ չորրորդին հաջողվել էր փախչել: Այս ամբոջ ընթացքում նա եղել էր միջազգային հետախուզման մեջ, և միայն դեպքից 33 տարի անց է հայտնաբերվել: Հանցագործը  արդեն խոստովանական ցուցմունք է տվել: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի հետագա խորացման առարկայական նախաձեռնություններ

09:50 31.07.2025

Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի հետագա խորացման առարկայական նախաձեռնություններ

ՀՀ դեսպան Վահագն Աֆյանին Հնդկաստանի մշակութային կապերի խորհրդի կենտրոնական գրասենյակում ընդունել է խորհրդի գլխավոր տնօրեն Կ. Նանդինի Սինգլան։ Այս մասին հայտնում են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի հետագա խորացման առարկայական նախաձեռնություններ, այդ թվում՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին կայանալիք Հնդկական միջազգային ժողովրդական 9-րդ փառատոնին հայկական մշակութային խմբերի մասնակցությանն […] ...

Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ. ՌԴ ԱԳՆ

09:40 31.07.2025

Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ, սակայն ավելի բարձր մակարդակի հանդիպումները պետք է լուրջ նախապատրաստվեն, լրագրողներին ասել է փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը։ «Անցել է բանակցությունների երեք փուլ, և մենք պատրաստ ենք դրանք շարունակել։ Ինչ վերաբերում է ավելի բարձր մակարդակի հանդիպումներին, ապա նման հանդիպումները պետք է լրջորեն նախապատրաստվեն։ Առանց դրա, հավանաբար, վաղաժամ է դրանց մասին խոսելը», […] ...

«Ռեալի» նորեկին արգելվել է մարզվել հիմնական թիմի հետ

09:30 31.07.2025

«Ռեալի» նորեկին արգելվել է մարզվել հիմնական թիմի հետ

Մադրիդի «Ռեալի» նորեկ Ֆրանկո Մաստանտուոնոյին արգելվել է միանալ հիմնական թիմին, Goal-ի հաղորդմամբ։ Այս մասին հայտնում է Ալվարո Էստեբանը, որն աշխատում է Remontada Blanca-ում: Մաստանտուոնոն կարող է «Ռեալի» հետ մարզվել միայն 18 տարեկանից, ինչը նշանակում է, որ մինչև նրա ծննդյան օրը՝ օգոստոսի 14-ը, ֆուտբոլիստը պետք է մարզվի մենակ, և նրան արգելված է հանդիպել Չաբի Ալոնսոյի թիմի […] ...

ԱՄՆ-ը Իրանի նկատմամբ սահմանել է վերջին յոթ տարվա ընթացքում ամենախոշոր պատժամիջոցները

09:21 31.07.2025

ԱՄՆ-ը Իրանի նկատմամբ սահմանել է վերջին յոթ տարվա ընթացքում ամենախոշոր պատժամիջոցները

ԱՄՆ կառավարությունը պատժամիջոցներ է կիրառել 50 իրանցի անհատների և կազմակերպությունների, ինչպես նաև Իրանի կողմից վերահսկվող ավելի քան 50 նավերի նկատմամբ, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, ներգրավված են եղել նավթի առևտրում: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ սա 2018 թվականից ի վեր նման ամենամեծ պատժամիջոցների փաթեթն է: «Այսօր կիրառված ավելի քան 115 պատժամիջոցները ամենամեծն են մինչ օրս՝ Թրամփի […] ...

Նախորդող 3 օրերին Վրաստանից ՌԴ է մտել հայկական կոնյակով (բրենդի) բարձված 55 բեռնատար. նախարար

09:11 31.07.2025

Նախորդող 3 օրերին Վրաստանից ՌԴ է մտել հայկական կոնյակով (բրենդի) բարձված 55 բեռնատար. նախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Նախորդող 3 օրերին Վրաստանից ՌԴ է մտել հայկական կոնյակով (բրենդի) բարձված 55 բեռնատար: Այս ցուցանիշը ևս մեկ անգամ ապացուցում է, որ կոնյակի արտահանման հիմնախնդիրը էականորեն լուծված է։ Առաջիկայում մեզ սպասվում է խաղողի առատ բերք, որի մթերումը, ինչպես անցած տարի, ևս պետք է բարձր մակարդակով կազմակերպենք՝ կառավարության, […] ...

«Բարսան» Լա լիգայում առաջին տնային խաղը կարող է անցկացնել 6 հազար հանդիսականով մարզադաշտում

09:05 31.07.2025

«Բարսան» Լա լիգայում առաջին տնային խաղը կարող է անցկացնել 6 հազար հանդիսականով մարզադաշտում

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» Լա լիգայի 2025/26 մրցաշրջանում իր առաջին տնային խաղը կարող է անցկացնել Յոհան Կրոյֆի անվան ստադիոնում։ Այս մասին հաղորդում է Sport-ը: Դա տեղի կունենա, եթե կատալոնական ակումբը ժամանակին չստանա «Կամպ Նոու» ստադիոնի շահագործման համար անհրաժեշտ թույլտվությունը: «Մոնջուիկը» տարբերակ չէ, քանի որ այդ շաբաթ այնտեղ նշանակված է Post Malone-ի համերգը: Կրոյֆի անվան մարզադաշտը տեղավորում […] ...

BACK_TO_TOP