Քննարկվել են պետություն-մասնավոր հատված համագործակցությանն ուղղված հարցեր. ԿԳՄՍ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+31.09 oC

Քննարկվել են պետություն-մասնավոր հատված համագործակցությանն ուղղված հարցեր. ԿԳՄՍ

14:23 06.09.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ընդունել է «Թովմասյան» հիմնադրամի տնօրեն, երգահան Սյուզաննա Թովմասյանին և «Նոր ալիք 2024» միջազգային մրցույթում հաղթած երգչուհի Անահիտ Հակոբյանին:

Դանիել Դանիելյանը շնորհավորել է Անահիտ Հակոբյանին մրցույթում տարած հաղթանակի կապակցությամբ և նորանոր հաջողություններ մաղթել միջազգային հարթակներում՝ կարևորելով Հայաստանի ներկայացվածությունը տարբեր միջազգային ստուգատեսներում և մրցույթներում:

Անահիտ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և նշել, որ իր համար մեծ պատիվ էր Հայաստանը միջազգային այս հարթակում ներկայացնելը, և իր բոլոր ջանքերն ուղղված էին մեր երկիրը բարձր մակարդակով ներկայացնելուն:

Պետություն-մասնավոր հատված համագործակցության համատեքստում նախարարի տեղակալը և «Թովմասյան» հիմնադրամի տնօրենը քննարկել են նաև համատեղ հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր և նախանշել փոխգործակցության հնարավոր տարբերակներ ու ձևաչափեր:

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ԿԳՄՍՆ նոր նախաձեռնությանը, ըստ որի՝ նոր ուսումնական տարին անցնելու է մշակութային կրթության տարվա խորագրի ներքո: «Այն միտված է երեխաների ստեղծագործագործական կարողությունների բացահայտմանն ու նախաձեռնողականության խթանմանը: Ուսումնական տարվա շրջանակում կազմակերպվելու և իրականացվելու են բազմաբնույթ մշակութային միջոցառումներ, որոնք մեկնարկելու են մշակութային կրթությանը նվիրված էքսպոյից»,- ասել է նախարարի տեղակալը և առաջարկել հնարավոր համագործակցության ծրագրերը ձևավորել մշակութային կրթության համատեքստում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռոբինյոյի որդին պրոֆեսիոնալ պայմանագիր է ստորագրել «Սանթոսի» հետ

12:40 31.07.2025

Ռոբինյոյի որդին պրոֆեսիոնալ պայմանագիր է ստորագրել «Սանթոսի» հետ

Բրազիլացի անվանի ֆուտբոլիստ Ռոբինյոյի որդին պրոֆեսիոնալ պայմանագիր է ստորագրել «Սանթոսի» հետ։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Ռոբինյո Ժունիորի համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2027 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ։ 17-ամյա հարձակվողն արդեն նորամուտը նշել է «Սանթոսի» հիմնական թիմում` մասնակցելով երեք հանդիպման։ Ռոբինյոն նույնպես ֆուտբոլային առաջին քայլերը կատարել է «Սանթոսում» և տարբեր տարիների հանդես է […] ...

Ավարտվել է 2020 թվականին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

12:27 31.07.2025

Ավարտվել է 2020 թվականին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ զանգվածային անկարգությունների ժամանակ դրա մասնակիցների կողմից ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում գտնվող աշխատասենյակներից և շինություններից, […] ...

ՃՏՊ Աշտարակ քաղաքում․ կա տուժած

12:16 31.07.2025

ՃՏՊ Աշտարակ քաղաքում․ կա տուժած

Հուլիսի 31-ին, ժամը 05։00-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Մանուկյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկը շրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «T-25» մակնիշի տրակտորը և «Opel» մակնիշի […] ...

Վահան Կոստանյանը և  Իոաննիս Լովերդոսին անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրներին

12:06 31.07.2025

Վահան Կոստանյանը և  Իոաննիս Լովերդոսին անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրներին

Հուլիսի 30-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Իոաննիս Լովերդոսի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Հունաստան երկկողմ ավանդական բարեկամական հարաբերություններում առկա դրական դինամիկան  և ընդգծել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը: Այս համատեքստում շեշտվել է փոխադարձ բարձրաստիճան այցերի […] ...

SHANTNEWS

12:00 31.07.2025

SHANTNEWS

Ինչով է պայմանավորված հեղուկ գազի գնի բարձրացումը․ ՄՊՀ պարզաբանումը

11:58 31.07.2025

Ինչով է պայմանավորված հեղուկ գազի գնի բարձրացումը․ ՄՊՀ պարզաբանումը

Հեղուկ գազի շուկայում չկան գերիշխող դիրք ունեցողներ, իսկ գնի բարձրացումը պայմանավորված է ծախսերի ավելացմամբ և առաջարկ-պահանջարկի գործոններով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել հեղուկ գազի շուկայում՝ հաշվի առնելով վերջին շրջանում հեղուկ գազի գների բարձրացման հանգամանքը։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հեղուկ գազ ներմուծում է ավելի քան 170 տնտեսավարող սուբյեկտ, որոնցից ամենախոշոր ներմուծողի […] ...

BACK_TO_TOP