18:37 17.09.2024
Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի քրեական և բանտային բարեփոխումների ոլորտի միջտարածաշրջանային խորհրդական Ֆիլիպ Մեյսներին ու հանցագործության կանխարգելման և քրեական արդարադատության աշխատակից Վերա Տկաչենկոյին։
Հանդիպման նպատակն էր կազմակերպել կարիքների գնահատման առաքելություն քրեակատարողական ոլորտում։
Ծառայության պետ Ամբակում Գրիգորյանը պատվիրակության անդամներին ներկայացրել է Հայաստանի քրեակատարողական հիմնարկների ընդհանուր վիճակը, իրականացված բարեփոխումները, աշխատանքային առանձնահատկություններն ու առաջնահերթությունները։
Մասնավորապես անդրադարձ է կատարվել հիմնարկներում իրականացված շինվերանորոգման աշխատանքներին, քրեակատարողական ծառայողների վերապատրաստման ծրագրերին ու ատեստավորման նոր կարգին։ Ներկայացվել է նաև ազատազրկված անձանց վերասոցիալականացման և պատժի կատարման անհատական մոտեցում ապահովելու, ազատազրկված անձանց մոտ դրական վարքագիծ ձևավորելու համար ԵԽ-ի աջակցությամբ ստեղծված ռիսկերի և կարիքների գնահատման գործիքը։
Ի թիվս նախատեսվող բարեփոխումների՝ Ամբակում Գրիգորյանը նշել է նոր քրեակատարողական հիմնարկի կառուցումը, որի իրականացման արդյունքում կփակվեն գործող մի քանի քրեակատարողական հիմնարկներ։ Առաջնահերթ կարիքների թվում Ծառայության պետն առանձնացրել է քրեակատարողական հիմնարկների պահպանության և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ տեխնիկական հագեցվածությունը։
Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն առաջացնող մի շարք այլ հարցեր, հետագա համագործակցության հիմնական ուղղությունները, պատվիրակության անդամներին տրվել են սպառիչ պատասխաններ։
Հանդիպմանը ներկա են եղել Ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանը, կենտրոնական մարմնի և Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ։
Նախատեսվում է նաև պատվիրակության այցը «Աբովյան», «Նուբարաշեն», «Արմավիր» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներ՝ տեղում գնահատելու հիմնարկների առկա կարիքները։
13:37 09.06.2025
Արարատի մարզի մի շարք բնակավայրերում ջուր չի լինի«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև հունիսի 11-ը ժամը 10:00-ը, կդադարեցվի Արարատի մարզի` Արտաշատ, Արարատ և Վեդի քաղաքների, Աբովյան, Արևշատ, Նշավան, Բյուրավան, Մխչյան, Մրգավետ, Դիմիտրով, Արաքսավան, Մասիս, Բուրաստան, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Դալար, Մրգավան, Գետազատ, Այգեստան, Մրգանուշ, Վարդաշեն, Դեղձուտ, Կանաչուտ, Վերին Դվին, Դվին, […] ...
13:31 09.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 6-ից 9-ըԲացահայտվել է 215 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 21-ական դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և մարմնական վնասվածք պատճառելու, 19 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 18 դեպք՝ հոգեկան ներգործության, 11-ական դեպք՝ խուլիգանության ու անձնական ունեցվածքի գողության,10-ական դեպք՝ խարդախության և […] ...
13:24 09.06.2025
Գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀունիսի 2-ից 8-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 124, փլուզման՝ 4, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, արդյունաբերական կեղտաջրերի մաքրման կայաններում վթարի, քարաթափման, ուժեղ քամու, տեղատարաո անձրևի, երկրաշարժի, դիակի հայտնաբերման՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 8, կեղծ ահազանգի՝ 9, ուժեղ կարկուտի, որոնողափրկարարական, թունավորման՝ 3-ական, ջրահեղձման, զինամթերքի հայտնաբերման՝ […] ...
13:17 09.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաՀունիսի 9-11-ը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայի Նիցցա քաղաքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի օվկիանոսի հարցերով երրորդ համաժողովին։ Նախագահ Խաչատուրյանը հանդես կգա ելույթով համաժողովի բացման նիստում։ Այցի ընթացքում նախատեսվում են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ՝ համաժողովին ներկա տարբեր պետությունների ղեկավարների և գործընկերների հետ՝ նպատակ ունենալով քննարկել բնապահպանական և միջազգային համագործակցության օրակարգային հարցեր։ ...
13:11 09.06.2025
Վերականգնվել է պետությանը պատճառված 459 մլն դրամի վնասը. ՔԿՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ էլեկտրոնիկայի և կահույքի ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող խանութի ցանցերի միջոցով գործունեություն իրականացնող ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չեն վճարվել: Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից: Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և […] ...
13:00 09.06.2025
Իրանը պատրաստ է առաջիկա օրերին պատասխանել ԱՄՆ-ի միջուկային համաձայնագրի առաջարկինԻրանը առաջիկա օրերին կպատասխանի Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու ԱՄՆ առաջարկին, հայտարարել է Իսլամական Հանրապետության Ատոմային էներգիայի կազմակերպության մամուլի խոսնակ Բեհրուզ Կամալվանդին։ «Իրանի պատասխանը ԱՄՆ-ի գրավոր առաջարկին գրեթե պատրաստ է և կփոխանցվի առաջիկա օրերին», – նրա խոսքերն է մեջբերում իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։ Իրանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները մայիսի 23-ին Հռոմում անցկացրեցին բանակցությունների […] ...