12:48 18.09.2024
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում Տաշիր քաղաքի սկզբնամասում բախվել են «DAF» մակնիշի բեռնատարը, «Opel» և «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի, որից 3-ը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել է «Տաշիր» բժշկական կենտրոն:
Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ տուժածներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:
Պարզվել է, որ ավտոմեքենաներից մեկը հարվածել է խոշոր եղջերավոր անասունի, որը սատկել է: Ըստ տեղեկությունների՝ «Opel»-ը եղել է կայանված, երբ «DAF»-ը խոշոր եղջերավոր անասունին չհարվածելու համար փորձել է խույս տալ, սակայն չի ստացվել, հարվածել է կովին, ապա «Opel»-ին, ինչից հետո «Opel»-ը հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս: Պարզվում է նաև խոշոր եղջերավոր անասունի տիրոջ ինքնությունը:
Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և տուժածների ինքնությունը:
09:20 14.08.2025
Politico. Թրամփը պատրաստ է Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրել ՆԱՏՕ-ից դուրսԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 13-ին եվրոպացի առաջնորդների հետ զրույցի ժամանակ պատրաստակամություն է հայտնել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել, սակայն միայն այն դեպքում, եթե դրանք չեն իրականացվում ՆԱՏՕ-ի ջանքերի շրջանակներում, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է դեր խաղալ Ուկրաինային «զսպող միջոցներ» տրամադրելու գործում, եթե Ռուսաստանի հետ […] ...
09:10 14.08.2025
Կուբան կշարունակի առողջապահական ծառայություններ մատուցել այլ երկրներին՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներինԿուբան կշարունակի բժշկական ծառայություններ մատուցել այլ երկրներին՝ չնայած ԱՄՆ նոր պատժամիջոցներին, հայտարարել է Կարիբյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյան։ «ԱՄՆ պետքարտուղարը սպառնում է վիզային սահմանափակումներ կիրառել այն կառավարությունների նկատմամբ, որոնք Կուբայի հետ ունեն բժշկական համագործակցության օրինական ծրագրեր։ Սա ցույց է տալիս, որ պարտադրանքը և ուժի կիրառմամբ ագրեսիան այս կառավարության նոր արտաքին քաղաքականության դոկտրինն […] ...
09:00 14.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:55 14.08.2025
210 սմ հասակով 13-ամյա բասկետբոլիստը կխաղա «Բարսելոնայի» հիմնական կազմում«Բարսելոնան» որոշել է 13-ամյա բասկետբոլիստ Մոհամեդ Դաբոնեին տեղափոխել գլխավոր թիմ, հայտնում է Sport.es-ը: Բուրկինա Ֆասոն ներկայացնող բասկետբոլիստը կատալոնական ակումբի սան է: Նա թիմին է միացել 11 տարեկանում: Այժմ Դաբոնեի հասակը 210 սմ է: 13-ամյա բասկետբոլիստն իրեն հիանալի է դրսևորել Եվրալիգայի երիտասարդական առաջնությունում, դրանից հետո ակումբը որոշել է նրան տեղափոխել գլխավոր թիմ: Աբու Դաբիում կայացած մրցաշարում […] ...
08:50 14.08.2025
Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը պնդել է, որ Փհենյանը սահմանից բարձրախոսները չի հեռացրելԿորեայի «Աշխատավորական կուսակցության» Կենտրոնական կոմիտեի բաժնի վարիչի տեղակալ Կիմ Յո Չժոնը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն չի հեռացրել բարձրախոսները Կորեայի Հանրապետության հետ սահմանից և նման ծրագրեր չունի։ Նրա հայտարարությունը տարածել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ «Ես ուզում եմ պարզաբանել, որ Կորեայի Հանրապետությունը մոլորեցնում է հասարակական կարծիքը՝ ասելով, որ մենք ապամոնտաժել ենք հարավային սահմանին գտնվող բարձրախոսները։ Մենք […] ...
08:40 14.08.2025
Economist. Թրամփը և Պուտինը կարող են քննարկել պատժամիջոցների վերացումը ԱլյասկայումՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը կարող են քննարկել հարաբերությունների կարգավորման և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման հարցերը Ալյասկայի Անքորիջ քաղաքում օգոստոսի 15-ին կայանալիք բանակցությունների ժամանակ։ Այս մասին հայտնում է The Economist ամսագիրը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով, չնայած հանդիպման հիմնական թեման կլինի Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, ամերիկացի և ռուս առաջնորդները կարող են ուշադրություն […] ...