Կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել օրենքի կոպիտ խախտման հիմքով. Կառավարությունն ու ԱԺ-ն այս նպատակով կարող են դիմել ՍԴ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+30.09 oC

Կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել օրենքի կոպիտ խախտման հիմքով. Կառավարությունն ու ԱԺ-ն այս նպատակով կարող են դիմել ՍԴ

17:38 19.09.2024

Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի կառավարությունն ու Ազգային ժողովը կարող են կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու որոշում կայացնելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան, եթե կուսակցությունը գործունեության ընթացքում թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում:

1. եթե կուսակցությունը օրենքով չթույլատրված կամ օրենքով սահմանված չափը գերազանցող նվիրատվությունները օրենքով սահմանված ժամկետում չի փոխանցել պետական բյուջե կամ նվիրատուին,

2. դիտավորությամբ խախտել է իր տարեկան հաշվետվությունը սահմանված ժամկետում և կարգով հրապարակելու կամ լիազոր մարմնին ներկայացնելու կարգը,

3. դիտավորությամբ խախտել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տարեկան հաշվետվության ստուգման համար անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրելու կարգը և վերոնշյալ արարքներից որևէ մեկը կատարելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության, որից հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից գրավոր նախազգուշացվել է կուսակցության գործունեությունը կասեցնելու հնարավորության մասին, սակայն նախազգուշացվելուց հետո 30-օրյա ժամկետում չի վերացրել խախտումը, ապա նման արարքը համարվում է օրենքի կոպիտ խախտում:

Եթե գրավոր նախազգուշացվելուց հետո 30-օրյա ժամկետում կուսակցությունը շարունակում է չվերացնել խախտումը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այդ մասին անհապաղ տեղեկացնում է Ազգային ժողովին և Կառավարությանը՝ կուսակցության գործունեությունը կասեցնելու վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու հարցով:

Առերևույթ օրենքի կոպիտ խախտում թույլ տված կուսակցությունները 6-ն են՝ «Հայոց համազգային շարժում» կուսակցություն, «Հայք» լիբերալ կուսակցություն, «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցություն, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն, «Համախմբում» կուսակցություն, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն:

Նշվածը հաշվի առնելով՝ Արդարադատության նախարարությունը իրազեկում և հորդորում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված բոլոր կուսակցություններին՝ այսուհետ ապահովել «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով սահմանված իրենց պարտականությունների իրականացումը, այդ թվում՝ սահմանված ժամկետներում հրապարակել և լիազոր մարմին ներկայացնել կուսակցության տարեկան հաշվետվությունները, իսկ հնարավոր խախտում թույլ տված կուսակցություններին՝ հնարավոր սեղմ ժամկետում վերացնել թույլ տրված խախտումները, մասնավորապես՝ օրենքով սահմանված կարգով հրապարակել և Լիազոր մարմին ներկայացնել հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ստացած և ծախսած միջոցների մասին հաշվետվությունը, ինչպես նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տրամադրել տարեկան հաշվետվության ստուգման համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին կուսակցության տարեկան հաշվետվության ստուգման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու պահանջը ուժի մեջ է մտել 2022 թվականի հունվարի 1-ից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային մրցույթ. հաստատվել է 2 հայտ

16:30 09.06.2025

«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային մրցույթ. հաստատվել է 2 հայտ

Շարունակվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագիրը: Մասնագիտական խմբի գնահատման արդյունքում 2 հայտ կստանա դրամաշնորհային աջակցություն։ «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագրի իրականացումն ընդգրկված է ԿԳՄՍ նախարարության բյուջեում և իրականացվում է «Գրահրատարակչության և գրադարաններ» ծրագրի «Գրականության հրատարակում» միջոցառման շրջանակում: Դրամաշնորահյին մրցույթի առանցքային նպատակն է հայկական […] ...

Անչափահասները՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում․ միջոցառումներ մանկատներում

16:22 09.06.2025

Անչափահասները՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում․ միջոցառումներ մանկատներում

Հունիսի 5-ին և 6-ին Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության անչափահասների հետ աշխատանքներ իրականացնող ծառայողներն այցելել են Խարբերդի մասնագիտացված և Մարի Իզմիրլյանի անվան մանկատներ։ Համայնքային ոստիկանության, «Ընտանիք և համայնք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Փալանչո» մանկապատանեկան տիկնիկային թատրոնը հանդես է եկել Ռուբեն Մարուխյանի «Իսկական ընկերը» տիկնիկային ներկայացումով։ Նախաձեռնության նպատակն էր երեխաներին պարգևել դրական հույզեր, առավել հետաքրքրացնել նրանց առօրյան և […] ...

Զննությամբ հայտնաբերվել է կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներ

16:14 09.06.2025

Զննությամբ հայտնաբերվել է կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներ

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ 67-ամյա տղամարդը Նոր Գեղի գյուղում գտնվող մի անասնագոմին կից հողատարածքում աճեցնում, մշակում է թմրաբույսեր և պահում թմրամիջոց: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հունիսի 5-ին կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ […] ...

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2024 թ. պետական բյուջեով հատկացված է եղել 18,4 մլրդ դրամ. Մխիթար Հայրապետյան

16:08 09.06.2025

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2024 թ. պետական բյուջեով հատկացված է եղել 18,4 մլրդ դրամ. Մխիթար Հայրապետյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2024 թվականին պետական բյուջեով հատկացված է եղել 18,4 մլրդ դրամ, կատարողականը եղել է 77,1 տոկոս: Հաշվետու տարում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի եւ շուկայի զարգացման ծրագրին հատկացվել է 5 մլրդ դրամ, որի դիմաց տարեկան ճշտված բյուջեն կազմել է 11,6 մլրդ դրամ, իսկ կատարողականը կազմել է 85,6 տոկոս: Այս մասին հունիսի 9-ին […] ...

Փայտածուխի արտադրամասերի գործունեության հետևանքով մթնոլորտային օդի վրա վնասակար ազդեցության վերաբերյալ քննարկում ԲԸՏՄ-ում

16:00 09.06.2025

Փայտածուխի արտադրամասերի գործունեության հետևանքով մթնոլորտային օդի վրա վնասակար ազդեցության վերաբերյալ քննարկում ԲԸՏՄ-ում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վ.Գալոյանը խորհրդակցություն է անցկացրել Շրջակա միջավայրի նախարարության, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ՆԳՆ փրկարար ծառայության ներկայացուցիչների հետ։ Քննարկման առանցքում է եղել անտառամերձ, բնակավայրերի և մայրուղիների հարակից տարածքներում փայտածուխի արտադրամասերում գործունեության կազմակերպման ընթացքում մթնոլորտ արտանետումներն ու առաջացող խնդիրները։ Ընդգծվել է, որ հատկապես անտառային հրդեհների կանխարգելման, բնակավայրերում մեծ […] ...

«Հայփոստ» ՓԲԸ Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ. Հակակոռուպցիոն կոմիտե

15:54 09.06.2025

«Հայփոստ» ՓԲԸ Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ. Հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ «Հայփոստ» ՓԲ ընկերության Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը 2024 թվականի հոկտեմբերի 18-ից 2025 թվականի փետրվարի 24-ն ընկած ժամանակահատվածում, իրեն վերապահված լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս այդ կազմակերպության շահերի օգտագործելով, չարաշահել է ընկերության՝ իրեն ենթակա մի շարք փոստային բաժանմունքների աշխատակիցների վստահությունը՝ կատարելով խոշոր չափերով […] ...

BACK_TO_TOP