11:32 04.04.2018
Ռուսական զենիթահրթիռային Ս-400 ՀՕՊ համակարգերը Թուրքիա կհասնեն 2019թ. հուլիսի 29-ին: Այդ մասին պաշտոնապես հայտարարել է Թուրքիայի ռազմական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:
«Ս-400-ի մատակարարման ամսաթիվը մենք կարողացանք առաջ բերել՝ հասցնելով 2019-ի հուլիս»,-Twitter-ի իր էջում գրել է Դեմիրը:
S-400 sistemi temini için Rusya ile imzalanan sözleşmedeki teslimat tarihini öne çekerek Temmuz 2019 tarihine aldık.
— Ismail Demir (@IsmailDemirSSM) 3 апреля 2018 г.
Ռուսական կողմը դեռևս որևէ պաշտոնական հաղորդագրություն չի տարածել:
Ապրիլի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիա կատարած պաշտոնական այցի ժամանակ հաստատել է, որ քննարկվում է Ս-400-ը հնարավորինս շուտ Թուրքիային մատակարարելու հարցը՝ խոստանալով ամեն ինչ անել այդ ուղղությամբ: Պաշտոնական Վաշինգտոնը զգուշացրել է Անկարային, որ կարող է պատժամիջոցներ կիրառել, եթե ՆԱՏՕ-ի անդամ երկիրը Ս-400 գնի ՌԴ-ից: Թուրքական կողմը, սակայն, անտեսում է ԱՄՆ-ի սպառնալիքները:
Թուրքիան ռուսական Ս-400-ի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերեց հատկապես այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանը ձեռք է բերել «Իսկանդեր» համակարգեր, որոնք ունակ են խոցել մինչև 300 կմ հեռահարության թիրախներ և լինել անխոցելի այլ ՀՕՊ-երի կողմից: Միակ ՀՕՊ համակարգը, որ կարող է պայքարել «Իսկանդերի» դեմ, այս պահին համարվում է Ս-400-ը, որն ունակ է որսալ մինչև 400կմ հեռահարության հրթիռներ:
20:21 07.06.2025
Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Չեխովի փողոցումՀունիսի 7-ին, ժամը 19:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Չեխովի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական […] ...
20:13 07.06.2025
Կալիֆորնիայում բողոքի ցույցեր ենԱՄՆ Կալիֆորնիա նահանում բողոքի ակցիաներ են: Դրանք սկսվել են, երբ ԱՄՆ ներգաղթային իշխանությունները ռեյդեր են իրականացրել և ձերբակալել ավելի քան 40 մարդու: Այս մասին հայտնել է AFP-ն: Ցուցարարները հավաքվել են Լոս Անջելեսի դաշնային կալանավայրի դիմաց, որտեղ, նրանց կարծիքով, տարվել են ձերբակալվածները՝ վանկարկելով «Ազատ արձակեք բոլորին»: Բողոքի ակցիաների ընթացքում եղել են բախումներ իրավապահների հետ: Ցուցարարները իրավապահների […] ...
19:46 07.06.2025
Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
19:36 07.06.2025
«Կրթվելը նորաձև է Սիսիանում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել եւ կից գրել է. «Կրթվելը նորաձև է Սիսիանում»։ Տեսանյութն՝ այստեղ: ...
19:25 07.06.2025
Լեհաստանում ուժեղ փոթորիկների պատճառով շուրջ 30 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայիԼեհաստանի իշխանությունները հայտնել են, որ շուրջ 30 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, ուժեղ քամիները տապալել են ծառեր և պոկել էլեկտրահաղորդման գծեր, այս մասին հայտնում է Euronews-ը: Հատկապես երկրի հարավային շրջանում ուժեղ անձրևը, փոթորիկը և կարկուտը վնասել են բնակելի շենքերի ճակատային մասերը։ ...