15:56 20.09.2024
Եվրամիությունը դիտարկում է նաև Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը կասեցնելու հարցը, եթե երկիրը չվերադառնա «Եվրոպայի հետ մերձեցման ճանապարհին»։ Այս մասին լրագրողներին ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Եվրամիությունը, նախագահների և վարչապետերի ամենաբարձր մակարդակով, մտահոգություն հայտնեց Վրաստանում զարգացող իրադարձությունների հետագծերի վերաբերյալ: Բարեփոխումների փոխարեն, որոնք Վրաստանը կմոտեցնեին Եվրամիությանը, ցավոք, վերջին ամիսներին մի քանի իրադարձություններ եղան՝ մեծացնելով հեռավորությունը Վրաստանի և ԵՄ-ի միջև: Մենք դա քննարկել ենք միության ներսում և մի քանի ամիս առաջ հստակեցրել ենք, որ սեղանին դրված են բոլոր տարբերակները, այդ թվում՝ Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմի ժամանակավոր կասեցումը»,- ասել է նա։
Ինչպես նշել է դիվանագետը, Եվրամիությունը վերահսկելու է Վրաստանում տեղի ունեցող գործընթացները, այդ թվում՝ հոկտեմբերի 26-ին խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Եթե ընտրությունները ժողովրդավարական ու արդար չլինեն, ԵՄ-ն ստիպված կլինի պատժամիջոցների դիմել։ Նա բերել է նաև Բելառուսի օրինակը, որը 2020 թվականի նախագահական ընտրություններից հետո ենթարկվել է պատժամիջոցների։
Վրաստանի հարաբերությունները ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ վատթարացան մայիսին՝ Վրաստանի խորհրդարանի կողմից օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումից հետո։
12:57 25.05.2025
Սլովակիայի վարչապետը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանՄայիսի 25-27-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...
12:28 25.05.2025
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ բին Ալ-Հուսեյն Ալ Հաշիմիին ազգային տոնի՝ անկախության 79-րդ տարեդարձի առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հորդանանի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ անկախության 79-րդ տարեդարձի կապակցությամբ։ Վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ հանձնառությունը՝ փոխգործակցել Ձեզ հետ երկկողմ հարաբերությունների օրակարգը […] ...
11:59 25.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 25-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 432 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 438 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ: ...
11:32 25.05.2025
Վթարային ջրանջատում` Արարատի մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 25-ին՝ ժամը 11:20-19:00-ը, կդադարեցվի գյուղ Վերին Դվինի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
11:10 25.05.2025
Նոր Խարբերդ գյուղում ավտոմեքենա է այրվելՄայիսի 24-ին` ժամը 20:50-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի 20-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում. […] ...
10:46 25.05.2025
Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...