15:38 25.09.2024
Հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով հոկտեմբերի 19-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը:
Մրցաշարին կարող են մասնակցել ֆիզիկական համապատասխան պատրաստվածություն, ինչպես նաև առողջության վերաբերյալ համապատասխան տեղեկանք ունեցող քաղաքացիները, որոնք մինչև հոկտեմբերի 10-ը պետք է հայտագրվեն առցանց՝ հետևյալ հղումով:
Մրցաշարը կանցկացվի 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով՝
1-ին տարիքային խումբ՝ 2007-2011 թթ. ծնված դպրոցականներ,
2-րդ տարիքային խումբ՝ 18-ից 40 տարեկան կանայք և տղամարդիկ (2006-1984 թթ.),
3-րդ տարիքային խումբ՝ 41 և բարձր տարիքի կանայք և տղամարդիկ (1983 թ. ծնված և բարձր),
գործող մարզիկների խումբ՝ առանց տարիքային սահմանափակման:
1-ին տարիքային խմբում չեն կարող մասնակցել աթլետիկա մարզաձևով զբաղվող այն դպրոցականները, որոնք վերջին 3 տարիների ընթացքում մասնակցել են ՀՀ առաջնություններին կամ միջազգային մրցաշարերին: Վերոնշյալ դպրոցականները կարող են մասնակցել գործող մարզիկների խմբում:
Մրցաշարի գործող պրոֆեսիոնալ մարզիկների խմբում կարող են մասնակցել այն մարզիկները, որոնք զբաղվում են աթլետիկա մարզաձևով և վերջին 5 տարիների ընթացքում մասնակցել են աթլետիկայի ՀՀ առաջնություններին և միջազգային մրցաշարերին: Նույն պահանջը վերաբերվում է նաև օտարերկրյա աթլետ մարզիկներին:
Առաջին տարիքային խմբում դպրոցականները հաղթահարելու են 4 կմ վազքատարածությունը․ մեկնարկը տրվելու է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի հարակից տարածքից։ Երկրորդ և երրորդ տարիքային խմբերի ներկայացուցիչները, ինչպես նաև առանձին գործող աթլետ մարզիկները կվազեն 10 կմ՝ Փարաքար–Էջմիածին մայրուղու երկայնքով։
Մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան մրցումներից երկու ժամ առաջ՝ անձը հաստատող փաստաթղթով:
Մրցաշարին 3 տարիքային խմբերում, ինչպես նաև առանձին գործող աթլետների խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) պարգևատրվելու են նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով:
Երեք տարիքային խմբերում և առանձին գործող աթլետների խմբերում 1-10-րդ տեղեր գրաված մասնակիցները նաև դրամական մրցանակներ են ստանալու՝
1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,
2-րդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ,
3-րդ տեղ՝ 300.000 ՀՀ դրամ,
4-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,
5-10-րդ տեղ՝ 50.000 ՀՀ դրամ,
Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն:
Մրցաշարի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին՝ (010) 59-96-33, (010) 59-96-32, երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-18:00-ն:
12:50 17.05.2025
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավարի հետՄայիսի 16-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Անրի Օխանաշվիլին։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և Վրաստանի համապատասխան գերատեսչությունների միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր։ ...
12:40 17.05.2025
Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվելՇաբաթ օրը Երկրի վրա սկսվել է G2 դասի մագնիսական փոթորիկ, որը գնահատվում է որպես չափավոր։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է «Ֆոբոս» օդերևութաբանական կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը։ «Կեսգիշերից հետո միջմոլորակային մագնիսական դաշտի բաղադրիչների կոնֆիգուրացիայի փոփոխությունը դարձել է Երկրի մագնիսոլորտում թույլ խանգարումների պատճառ։ Մի քանի ժամ հետո այդ խանգարումները ուժգնացել են և հասել G2 […] ...
12:30 17.05.2025
Յամալը չափազանցրեց ամեն ինչ, ես նրան ասացի, որ դադարի սադրել․ Գոնսալես«Էսպանյոլի» գլխավոր մարզիչ Մոնոլո Գոնսալեսը մեկնաբանել է «Բարսելոնայի» դեմ խաղում պաշտպան Լեանդրո Կաբրերայի ստացած կարմիր քարտը: «Կաբրերան կարող էր խուսափել հեռացումից, բայց Յամալը չափազանցրեց ամեն ինչ: Ես նրան ասացի, որ դադարի սուզվել և սադրել: Յամալը շատ լավ ֆուտբոլիստ է, սակայն այդպիսի հարվածից հետո չէր կարող նման կերպ ընկնել»,- Գոնսալեսի խոսքերը մեջբերում է Marca-ն: Հիշեցնենք, որ […] ...
12:24 17.05.2025
Շարունակվում են կենսաչափական համակարգի ներդրման աշխատանքները․ քննարկվել են կենսաչափական անձնագրերի դիզայնին և կոնցեպտին վերաբերող հարցերՆերքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ կենսաչափական անձնագրերի և անձը հաստատող այլ փաստաթղթերի դիզայնին և կոնցեպտին վերաբերող հարցերի վերաբերյալ։ Մասնակցել են Հայաստանում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման «պետություն-մասնավոր» գործընկերության ծրագրի շրջանակում դիզայնի աշխատանքային խմբի անդամները և կենսաչափական համակարգի ներդրման մրցույթը հաղթած «Հայփաս» ընկերության մասնագետները։ Նախարար Սարգսյանը նախանշել […] ...
12:15 17.05.2025
Լոռու մարզում կատարված 29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվեց թարմ հետքերով. կան ձերբակալվածներՄայիսի 16-ին’ ժամը 23:20-ին, մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքերով ու գանգուղեղի կոտրվածքով Սպիտակի բժշկական կենտրոն է տեղափոխվել Արսեն Կիրակոսյանը։ Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղի բնակիչ, 29-ամյա երիտասարդը հոսպիտալացվելուց մեկ ժամ անց մահացել է։ ՆԳՆ ոստիկանության մի շարք ստորաբաժանումների համագործակցված աշխատանքի արդյունքում հանցագործությունը բացահայտվել է թարմ հետքերով։ Մասնավորապես, Քրեական ոստիկանության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների, Համայնքային ոստիկանության […] ...
12:05 17.05.2025
ՈՒԵՖԱ-ն կարող է փոխել ֆուտզալի Եվրոպայի առաջնության անցկացման վայրըՈՒԵՖԱ-ն դիտարկում է ֆուտզալի Եվրոպայի առաջնության տեղափոխությունն այլ երկիր, հայտնում է Sputnik Литва-ն: Խնդիրն այն է, որ մրցաշարն ընդունող Լիտվան և Լատվիան հրաժարվել են Բելառուսի հավաքականին հյուրընկալելուց: Եվրո-2026-ը տևելու է հունվարի 18-ից փետրվարի 8-ը: Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր է նվաճել նաև Հայաստանի հավաքականը: ...