10:09 28.09.2024
Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական 23-րդ տարեկան հանդիպմանը, որն անցկացվել է «Նոր խթան Գաբորոնեին ընդառաջ. փոխգործակցություն դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներում գործողությունների տասնամյակի և վերափոխման համար» խորագրով:
«Մեծարգո՛ պարոն նախագահ,
Ձերդ գերազանցություններ,
Շնորհակալություն եմ հայտնում Բոտսվանայի արտաքին գործերի նախարար հարգարժան Լեմոգանգ Կվապեին այս հանդիպումը կազմակերպելու համար, ինչպես նաև Բոտսվանայի ղեկավարությանը՝ որպես Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբի նախագահող:
Շնորհակալություն եմ հայտնում նաև ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի նախագահ պարոն Ֆիլեմոն Յանգին, ՄԱԿ տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) նախագահ պարոն Ռոբերտ Ռեյին իրենց ելույթների համար:
Մենք բարձր ենք գնահատում ՄԱԿ բարձր հանձնակատար Ռաբաբ Ֆաթիմայի աշխատանքը ՄԱԿ-ի օրակարգում դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների կարիքների ու առաջնահերթությունների կարևորությունը պահպանելու ուղղությամբ:
Մի քանի ամիս անց Գաբորոնեում մենք կընդունենք դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նոր Գործողությունների ծրագիրը: Այս նոր փաստաթուղթը հաշվի է առնելու Վիեննայի գործողությունների ծրագրի փորձը և նախանշելու է կոնկրետ վերջնարդյունքները՝ խարսխվելով գլոբալ ցնցումների նկատմամբ LLDC երկրների դիմակայության աճի վրա:
Այնուամենայնիվ, նոր Գործողությունների ծրագրի հինգ առաջնահերթ ոլորտներում շոշափելի առաջընթացի արձանագրումը դժվարին խնդիր կլինի՝ հաշվի առնելով բազմաթիվ համաշխարհային ճգնաժամերը, կոնֆլիկտները, գնաճը և պետական պարտքը, էներգիայի և սննդի գների բարձրացումը, կլիմայի փոփոխության ազդեցությունը:
Միջազգային հանրությունը և ՄԱԿ համակարգը պետք է համախմբեն իրենց ջանքերը՝ օժանդակելու դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներին նոր Գործողությունների ծրագրի շրջանակում գործնական արդյունքներ գրանցելու համար: Հատուկ ուշադրության են արժանի այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են առևտրի դյուրացումը, թվայնացումը, աճող օտարերկրյա ուղղակի ներդրումները, պարտքերի մարման հարցում աջակցությունը և դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների կայուն զարգացմանն ուղղված ֆինանսավորման ապահովումը:
Հայաստանը, լինելով տարածաշրջանի բարդ աշխարհաքաղաքական միջավայրի պատճառով սրված աշխարհագրական սահմանափակումների զոհ, քաջ գիտակցում է ներառական կապի, բաց սահմանների, լիարժեք գործող տրանսպորտային ենթակառուցվածքների կարևոր նշանակությունը՝ դեպի ծով ելք չունեցող երկրներին համաշխարհային շուկաներ ինտեգրելու համար:
Նախորդ տարվա դեկտեմբերին Հայաստանը ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի հետ համատեղ Երևանում հյուրընկալել է «Խթանելով հավասար, մատչելի և ներառական տրանսպորտային փոխկապակցվածությունը՝ հանուն կայուն և դիմակայուն տնտեսությունների» խորագրով Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպումը: Երևանի հայտարարությունն ընդգծել է հավասար, մատչելի և ներառական տրանսպորտային կապի բարելավման ռազմավարական կարևորությունը, համաշխարհային գործընկերությունների ամրապնդումը՝ ուղղված Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներում առևտրի աճի ապահովմանը և տարածաշրջանային ինտեգրացիայի խորացմանը:
Միջոցառման ընթացքում ՀՀ վարչապետի կողմից ներկայացվել էր Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։ Առաջնորդվելով տարածաշրջանային կապուղիների համապարփակ, ներառական, ոչ խտրական օգտագործման տեսլականով՝ ծրագիրը նպատակ ունի զարգացնել տարածաշրջանի երկրների միջև հաղորդակցությունները՝ հիմնվելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության լիակատար հարգանքի, ինչպես նաև իրավահավասարության և փոխադարձության սկզբունքների վրա:
Այս հաղորդակցությունները կարող են վերականգնել տարածաշրջանի կարևորությունը միջազգային բեռնափոխադրումների տեսանկյունից, մասնավորապես՝ ապահովելով արևելք-արևմուտք և հյուսիս-հարավ առևտրային փոխգործակցությունների տարանցումը: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք էապես նպաստել բարենպաստ միջավայրի ստեղծմանը՝ մեր տարածաշրջանի բոլոր երկրների համար ավելի լավ և բարեկեցիկ ապագայի ապահովման նպատակով:
Ձերդ գերազանցություններ,
Հայաստանն առաջադրել է իր թեկնածությունը 2025-2026 թվականների համար Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբի նախագահի պաշտոնում: Այս հարցում մենք գործել ենք կառուցողական և թափանցիկ՝ խստորեն հետևելով Խմբի նախագահության ցուցումներին։ Նախորդ ժամանակահատվածում, որպես Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների բյուրոյի և հիմնական նախագծի կազմող թիմի անդամ, Հայաստանն ակտիվորեն ներգրավված է եղել LLDC երկրների առաջնահերթությունների առաջմղման գործում և նպաստել Գործողությունների ծրագրի պատրաստման գործընթացին:
Հույս ենք հայտնում, որ Նախարարական հռչակագրի ընդունումը խոչընդոտելով վերջին փուլում իր թեկնածությունը ներկայացրած երկիրը բարի կամք կդրսևորի և զերծ կմնա Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների օրակարգը քաղաքականացնելուց։
Մենք ապավինում ենք Խմբի աջակցությանը Հայաստանի թեկնածության հարցում և վերահաստատում ենք մեր հանձնառությունը պահպանել համագործակցային մոտեցում բոլոր անդամների հետ մեր ընդհանուր նպատակներն ու առաջնահերթություններն առաջ մղելու համար:
Մենք ևս մեկ անգամ մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում Բոտսվանային և Բարձր ներկայացուցչի գրասենյակին Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներին նվիրված ՄԱԿ երրորդ համաժողովի նախապատրաստական աշխատանքներում և ակնկալում ենք արդյունավետ քննարկումներ՝ միտված դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների կայուն և բարեկեցիկ ապագայի կառուցմանը:f
Շնորհակալություն»:
22:42 24.05.2025
Արագածոտնում բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Mitsubishi»-ն․ կան տուժածներՄայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:35-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 62 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Վլադիմիր Մ.-ի վարած բեռնատար «Mercedes» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա Արամ Հ.-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Mitsubishi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված […] ...
22:28 24.05.2025
Ի՞նչ առանձնահատկություն ունի ՀՀ էներգետիկ համակարգը. Հեռանկար բանավեճԱնցած շաբաթ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելելով Մեծամորի ատոմակայան հայտարարեց, որ Մոսկվան սպասում է Երևանի որոշմանը նոր էներգոբլոկ կառուցելու, կամ մոդուլային ռեակտորներ տեղադրելու իր առաջարկների վերաբերյալ: Ամերիկյան էներգետիկ կորպորացիաների առաջարկները նույնպես ուժի մեջ են: Ժամանակն է որոշել՝ ո՞ր տարբերակն ենք ընտրելու ու ինչպե՞ս ենք ապահովելու մեր էներգետիկ անվտանգությունը: Այս թողարկմանը մեր տաղավարից իրենց կարծիքը […] ...
22:13 24.05.2025
Երևանում ընդհանուր առմամբ շուրջ 55 հա կանաչ տարածք է ավելացվելՎերջին 3 տարում Երևանում ընդհանուր առմամբ շուրջ 55 հա կանաչ տարածք է ավելացվել, որից 44 հա-ը՝ քաղաքային ուրբան անտառներ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Քաղաքի բնակիչների հետ շրջեցինք վերջին տարիներին հիմնված քաղաքային անտառներում ՝ ծանոթանալով մայրաքաղաքում կատարված հսկայածավալ աշխատանքներին: Այցի ընթացքում շրջեցինք Եռաբլուր զինվորական պանթեոնի հարակից լանջերին, Սարալանջում, Փարոսի բլուրում, ինչպես նաև Ծիծեռնակաբերդի բարձունքում: ...
21:50 24.05.2025
Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնելԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: Ձեր զբոսաշրջային վիզան չի թույլատրվում օգտագործել ԱՄՆ-ում ծննդաբերելու և նորածնին ԱՄՆ քաղաքացիություն ապահովելու նպատակով։ Վիզայի դիմումը քննող հյուպատոսական պաշտոնյան կարող է մերժել վիզայի տրամադրումը, եթե հիմքեր ունի կարծելու, որ մեկնում եք ծննդաբերության նպատակով։ ...
21:36 24.05.2025
Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին – Չիվա ավտոճանապարհը. ՏԿԵ նախարարՀիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին – Չիվա ավտոճանապարհը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...