20:18 02.10.2024
ՀՀ ԱԳՆ ներկայացրել է նախարար Արարատ Միրզոյանի անդրադարձն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին.
«Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում քննարկմանը.
Անջա Վեհլեռ-Շոկ. Ես ուզում էի Ձեզ հետ խոսել խաղաղության պայմանագրի մասին, որի շուրջ Ադրբեջանն ու Հայաստանը բանակցել են ամիսներ շարունակ, և կարծես թե այս պահին առաջընթաց չկա: Կարո՞ղ եք մի փոքր լույս սփռել իրավիճակի վրա:
Արարատ Միրզոյան. Վերջին 2-3 տարիների ընթացքում հսկայական աշխատանք է կատարվել՝ չնայած իրավիճակի սրացումներին, ՀՀ տարածքի վրա հարձակումներին, բոլոր մարտահրավերներին: Մենք՝ հայկական կողմը, շատ կառուցողական ենք եղել բանակցությունների ընթացքում: Գիտեք, այստեղ կա լավ և վատ նորություն:
Լավ նորությունն այն է, որ մեզ հաջողվեց, մենք ինչ-որ կերպ կարողացանք որոշակի հաջողություններ ունենալ ադրբեջանական կողմի հետ։ Օրինակ, վերջերս մենք ընդունեցինք երկու երկրների միջև առաջին իրավական փաստաթուղթը, ընդունեցինք համապատասխան սահմանային հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը: Այս հանձնաժողովներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման ուղղությամբ։ Այս փաստաթղթում մեզ հաջողվեց համաձայնել, որ սահմանազատման գործընթացի հիմքում պետք է լինի 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը, որն իսկապես մեծ ձեռքբերում է։
Մանրամասներով չծանրաբեռնելու համար միայն կասեմ, որ ի թիվս այլնի, 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրում ասվում էր, որ նախկին Խորհրդային Միության հանրապետություններ հանդիսացող կողմերը, հիմնականում Խորհրդային Միության 15 հանրապետություններից 12-ը, ընդունել են այս փաստաթուղթը: Այսպիսով, ըստ այս փաստաթղթի, հանրապետությունները ճանաչում են, որ նախկին վարչական սահմանները մեր՝ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների միջև այժմ դառնում են միջազգայնորեն ճանաչված, միջպետական սահմաններ: Սա նշանակում է, որ մենք սահման ունենք Ադրբեջանի հետ, սահմանազատման շուրջ բանակցությունները սկսելիս դրա ունենք ամուր հիմք:
Վատ նորությունն այն է, որ կան ևս մի քանի թեմաներ, որոնց շուրջ մենք բանակցում ենք, օրինակ՝ ավելի ընդգրկուն փաստաթուղթը՝ խաղաղության պայմանագիրը։ Պատկերացրեք, մենք ունենք մի իրավիճակ, երբ մենք հաշտության պայմանագրի տեքստը գրեթե ավարտել և վերջնական տեսքի ենք բերել, նախագիծը կա, բայց չենք ստորագրում։ Ադրբեջանական կողմը չի ցանկանում ստորագրել այս խաղաղության փաստաթուղթը, խաղաղության պայմանագիրը ինչ-ինչ պատճառներով, ինչ-որ հաշվարկներով ամեն անգամ նորանոր նախապայմաններ է առաջ քաշում, և մենք տեսնում ենք, որ նրանք չեն ցանկանում ստորագրել փաստաթուղթը։
Այս անգամ ասում են, որ ավելի շատ բաներ կան, որ կարելի է համաձայնեցնել, բայց մենք կարծում ենք, որ աշխարհում չկա որևէ համաձայնագիր երկու երկրների միջև, որը կարգավորի նրանց հարաբերությունների բոլոր ասպեկտները, բոլոր ոլորտները, մինչդեռ մենք կարող ենք ստորագրել այս շատ լուրջ փաստաթուղթը, ապա շարունակել բանակցել մնացած հարցերի շուրջ: Մենք չենք տեսնում այս քաղաքական կամքն ադրբեջանական կողմից»:
18:33 24.05.2025
Սի Ծինփինը շնորհավորել է Վրաստանի նախագահին Անկախության օրվա կապակցությամբՉինաստանի նախագահ Սի Ծինփինը շնորհավորական նամակ է հղել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին՝ հանրապետության առաջիկա Անկախության օրվա կապակցությամբ։ Այս մասին հայտնել է Վրաստանի ղեկավարի վարչակազմը։ «Չինաստանը և Վրաստանը զարգացրել են բարեկամական հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա։ Մենք լավ գործընկերներ ենք։ Վերջին տարիներին վրաց-չինական հարաբերությունները առաջընթաց են ապրել, քաղաքական կապերը խորացել են, իսկ ռազմավարական համագործակցությունը՝ […] ...
18:24 24.05.2025
Հարավային Կորեան մտահոգված է Դեղին ծովում Չինաստանի ակտիվությամբԿորեայի Հանրապետության կառավարությունը մտահոգված է Չինաստանի որոշմամբ՝ արգելելու նավերի անցումը Դեղին ծովի այն տարածքով, որտեղ հատվում են երկու երկրների բացառիկ տնտեսական գոտիները։ Այս մասին հաղորդում է «Յոնհապ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Արտաքին գործերի նախարարությանը։ Մայիսի 21-ին Newsweek ամսագիրը հաղորդեց, որ Չինաստանի նավագնացության անվտանգության գործակալության տարածաշրջանային գրասենյակը, առանց պատճառաբանության, մայիսի 27-ին տեղական ժամանակով ժամը 08:00-ից մինչև […] ...
18:12 24.05.2025
Գերմանիան ներկայացրել է Ուկրաինա զորք ուղարկելու պայմաններըԳերմանիան կքննարկի Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը միայն այն դեպքում, եթե միջազգային կազմակերպություններից մեկը մանդատ տա խաղաղապահ զորակազմ տեղակայելու համար, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն 2024 թվականին հաղորդել էր, որ Արևմուտքը երկրում կտեղակայի այսպես կոչված մոտ 100 հազար մարդուց բաղկացած խաղաղապահ զորախումբ՝ Ուկրաինայի մարտունակությունը վերականգնելու համար։ Անվտանգության հատուկ […] ...
17:50 24.05.2025
NTV. Էրդողանը Ստամբուլում բանակցություններ է վարել Սիրիայի ժամանակավոր ղեկավարի հետԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում բանակցություններ է վարել Սիրիայի ժամանակավոր ղեկավար Ահմեդ աշ-Շարաայի հետ։ Այս մասին հայտնել է NTV հեռուստաալիքը։ Հանդիպումը տեղի է ունեցել նախագահ Դոլմաբահչեի գրասենյակում։ Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները և ահաբեկչությանը համատեղ հակազդելու հարցերը։ Հանդիպմանը մասնակցել են անվտանգության ոլորտի նախարարները։ Սիրիայի ժամանակավոր ղեկավարի Թուրքիա այցի մասին չի հայտարարվել։ ...
17:40 24.05.2025
UFC-ի նախկին մարտիկ Մարցին Բանդելը Երևանում գրեփլինգի գոտեմարտ կանցկացնի Նարեկ Գաբրիելյանի դեմUFC-ի նախկին մարտիկ, լեհ Մարցին Բանդելը (22-9-1) Նարեկ Գաբրիելյանի դեմ գրեփլինգի գոտեմարտ կանցկացնի Mix Fight 58 մրցաշարում, որը տեղի կունենա հուլիսի 13-ին Երևանում։ Բանդելը 2014 թվականին է հանդես եկել UFC-ում, հետագայում հաջողությունների է հասել Brave FC-ում, որտեղ 2022-ին դարձել է չեմպիոն: ...