Հասարակության մեդիագրագիտության բարձրացմամբ մենք դռները կփակենք վիրավորանքների, կեղծիքների և այլ արատավոր երևույթների առջև. ՀՌՀ անդամի թեկնածու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+16.11 oC

Հասարակության մեդիագրագիտության բարձրացմամբ մենք դռները կփակենք վիրավորանքների, կեղծիքների և այլ արատավոր երևույթների առջև. ՀՌՀ անդամի թեկնածու

18:14 22.10.2024

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 22-ի հերթական նիստում քննարկել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այդ պաշտոնում ընտրելու համար առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Ավետ Պողոսյանի թեկնածությունը:

Ավետ Պողոսյանի կենսագրությունն ու աշխատանքային ուղին ներկայացրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Ավետ Պողոսյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար: Ընդգծելով, որ մեդիալանդշաֆտը զգալիորեն փոխվել է՝ թեկնածուն նշել է, որ այս փոփոխությունները ստեղծել են նոր հնարավորություններ եւ մարտահրավերներ:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը մեծ դեր ունի այս դինամիկ միջավայրը կարգավորելու գործում՝ ապահովելով խոսքի ազատության եւ լրագրողական բարոյականության արժեքները: Ես պատրաստ եմ աշխատել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ ստեղծելու ավելի լավ մեդիամիջավայր Հայաստանում»,- ասել է Ավետ Պողոսյանը՝ հավելելով՝ մեդիան ոչ միայն բիզնես է, այլ նաեւ ժողովրդավարության հիմնասյուն: Թեկնածուն վերջին երկու տարիներին ինտենսիվ աշխատել է տեսալսողական մեդիայի աշխատանքի կարգավորման օրենսդրական փոփոխությունների փաթեթի վրա:

Նա նշել է, որ աշխատանքում առավել կարեւոր ուշադրություն է դարձնելու պատասխանատու եւ որակյալ հեռարձակման խրախուսմանը, նպաստելու է մեդիաոլորտում տեխնոլոգիական նորարարությունների կիրառմանը, պաշտպանելու է լրագրողների իրավունքները, փորձելու է ավելացնել համագործակցությունը պետական եւ մասնավոր հեռարձակողների, քաղաքացիական հասարակության եւ կարգավորող մարմինների միջեւ՝ ապահովելու համար հավասարակշռված միջավայր:

Ավետ Պողոսյանը կարեւորել է մեդիագրագիտության եւ քաղաքացիական կրթության անհրաժեշտությունը: «Հասարակության մեդիագրագիտության բարձրացմամբ մենք դռները կփակենք մանիպուլյացիաների, վիրավորանքների, կեղծիքների եւ այլ արատավոր երեւույթների առջեւ»,- ասել է թեկնածուն:

Ավետ Պողոսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին: Որպես ԲՏԱ նախկին փոխնախարար՝ նա ներկայացրել է պարզաբանումներ Հայաստանի տիեզերական ծրագրերի մասին՝ ընդգծելով, որ Հայաստանը մի քանի տասնյակ երկրների շարքին է դասվում, որը տիրապետում է արբանյակային տեխնոլոգիաներին:

«Բավականին լուրջ իրադարձություն է տեղի ունեցել, որ ՀՀ-ն սեփական միջոցներով, սեփական տիրապետման ներքո գտնվող ցածր ուղեծրային երկրի հեռակա դիտարկման արբանյակ ունի, եւ այն 2024 թվականի ապրիլից արդեն իսկ ՄԱԿ-ի տիեզերական օբյեկտների ռեեստրում գրանցված է ՀՀ անունով»,- ասել է ՀՌՀ անդամի թեկնածուն:

Հարցի քննարկումը կշարունակվի վաղը՝ հոկտեմբերի 23-ի ՀՀ ԱԺ հերթական նիստում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

23:59 16.06.2025

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Մ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

23:55 16.06.2025

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

23:49 16.06.2025

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

23:44 16.06.2025

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

23:37 16.06.2025

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

Հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

23:30 16.06.2025

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

Լոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...

BACK_TO_TOP