Ռուսական «Սմերչ», չեխական և իսրայելական հրետանի. ի՞նչ սպառազինություն է Ադրբեջանը կիրառում վարժանքներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Ռուսական «Սմերչ», չեխական և իսրայելական հրետանի. ի՞նչ սպառազինություն է Ադրբեջանը կիրառում վարժանքներին

17:08 17.09.2018

Այսօր Ադրբեջանում մեկնարկել են 20 հազար զինծառայողի մասնակցությամբ վարժանքներ, որոնց վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ կայքում տեղադրվել են տեսանյութ և լուսանկարներ: Դրանցից կարելի է տեսնել, թե ինչ տեսակի սպառազինություն է կիրառվելու զորավարժության ընթացքում, ընդ որում` տեխնիկայի մի մասը կարող է և չկրակել, բայց համարվում է, որ մասնակցում է վարժանքներին:

Մինչ զորավարժության մեկնարկն Ադրբեջանի ՊՆ հաղորդումներից հետևում էր, որ զորախաղերին մասնակցելու են.

  • 200 միավոր տանկային ու զրահապատ այլ տեխնիկա,
  • 120 միավոր հրթիռային ու հրետանային միջոց,
  • 30 միավոր մարտական ավիացիա՝ կործանիչ ու ռմբակոծիչ ինքնաթիռներ, ուղղաթիռներ։

Այս պահի դրությամբ զորավարժությանը, ըստ լուսանկարների, ներգրավվել են հրետանային, այդ թվում և զրահապատ միջոցներ, մասնավորապես.

Ինքնագնաց հրետանային համակարգեր

  • «Պիոն» (Ռուսաստան, ԽՍՀՄ),
  • «Դանա» (Չեխիա),
  • «Մստա-Ս» (Ռուսաստան),
  • «Ակացիա» (Ռուսաստան, ԽՍՀՄ),
  • «Վենա» (Ռուսաստան):

Համազարկային կրակի ռեակտիվ կայաններ, հրանետ տեխնիկա

  • «Սմերչ» (Ռուսաստան),
  • T-300 «Քասրղա» (Թուրքիա),
  • RM-70 (Չեխիա),
  • LAR-160 (Իսրայել),
  • ՏՕՍ-1Ա (Ռուսաստան),

Վարժանքների մասին պատմող տեսանյութերում և լուսանկարներում երևում են նաև «Խրիզանտեմա-Ս» հակատանկային համակարգեր և ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներ:

Զորավարժության սցենարը հենց Արցախի վրա հարձակվելն ու այնտեղի հայկական զորքերի պաշտպանությունը մի քանի ուղղություններով ճեղքելն է։ Ըստ սցենարի՝ Արցախի վրա հարձակումն ուղեկցվելու է հրթիռային ու ավիացիոն հարվածներով։ Դրա համար, ըստ ադրբեջանական կողմի, իրենք օգտագործելու են վերջերս իրենց զինանոցում հայտնված սպառազինությունը։ Չնայած դրան՝ այս զորավարժությունը միջին տեղ է գրավում հարևան պետության՝ վերջին տարիներին անցկացրած խոշոր զորավարժությունների թվում։

Արցախի նախագահի խոսնակը ShantNews.am-ի հետ զրույցում արդեն իսկ տեղեկացրել է, որ զորավարժությանը և հնարավոր սադրանքներին պատրաստ լինելու համար բանակն արդեն բերվել է մարտական պատրաստության աստիճանի, և Արցախում պատրաստ են պաշտպանությանը։ Ինչ վերաբերում է Արցախի անունը հոլովելուն, Բաբայանը նշեց, որ դա գաղտնիք չէր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

12:08 02.08.2025

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...

SHANTNEWS

12:00 02.08.2025

SHANTNEWS

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

11:47 02.08.2025

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

BACK_TO_TOP