ՍԴ-ն քննության է ընդունել ՄԻՊ դիմումը, որով վիճարկվում են դատավորի պաշտոնի նշանակմանը խոչընդոտող որոշ արգելքներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+11.09 oC

ՍԴ-ն քննության է ընդունել ՄԻՊ դիմումը, որով վիճարկվում են դատավորի պաշտոնի նշանակմանը խոչընդոտող որոշ արգելքներ

10:13 30.10.2024

Սահմանադրական դատարանը քննության է ընդունել Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը, որով վիճարկվում են դատավորի պաշտոնի նշանակմանը խոչընդոտ հանդիսացող որոշ ֆիզիկական արատների և հիվանդությունների հիմքով նախատեսված արգելքները։

Դիմումով բարձրացվում է ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 30-ին ընդունված «Դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը, դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տրամադրվող տեղեկանքի ձևը, դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տեղեկանք տրամադրելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի N 1184-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 685-Ն որոշման Հավելված N 1-ի 15-րդ և 16-րդ կետերի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 29-րդ, 49-րդ, 57-րդ և 81-րդ հոդվածներին։

Կառավարության որոշմամբ նախատեսվում է արգելք դատավորի պաշտոնում նշանակվել ցանկացող այն անձանց համար, ովքեր ունեն երկու ականջի կայուն լրիվ խլություն կամ խուլհամրությունն ու երկու աչքերի կուրություն։

Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի՝ վիճարկվող կարգավորումները խնդրահարույց են սահմանադրորեն երաշխավորված խտրականության արգելքի սկզբունքի, հանրային ծառայության անցնելու իրավունքի ապահովման տեսանկյունից։

Պաշտպանի դիրքորոշմամբ` դատավորների ընտրության և առաջխաղացման գործընթացները պետք է կազմակերպվեն արժանիքների վրա հիմնված օբյեկտիվ չափանիշներով, որոնք վերաբերում են որակավորումներին, բարեխղճությանը, կարողություններին և արդյունավետությանը:

Միջազգային իրավական փաստաթղթերով նախատեսված պարտավորությունները ևս ենթադրում են արժանիքների հիման վրա սեփական մասնագիտական ու այլ ընդունակություններն ազատ դրսևորելու նպատակով համապատասխան քաղաքականության, օրենսդրական և այլ կառուցակարգերի, այդ թվում՝ խելամիտ հարմարեցումների ապահովում։

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Պաշտպանը հնարավոր է համարում որոշակի հիմքերի սահմանումը, որոնք կարող են նախապայման լինել դատավորի պաշտոնում նշանակվելու համար, սակայն այդ պաշտոնում նշանակմանը խոչընդոտող կարգավորումները, ի թիվս այլնի, պետք է ներառեն նաև խտրականության արգելքը և չպետք է նախատեսեն աշխատանքի սահմանափակ հասանելիություն՝ կապված հաշմանդամություն ունենալու հանգամանքի հետ։ Այսպիսին են նաև խնդրին առնչվող միջազգային-իրավական չափանիշները և մի շարք երկրների պրակտիկան:

Այսպիսով, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը եզրահանգել է, որ պետությունը, սահմանադրորեն ամրագրելով հանրային ծառայության անցնելու իրավունքն ու խտրականության արգելքի սկզբունքը, իր առջև դրել է հաշմանդամություն ունեցող անձանց՝ այլ քաղաքացիների հետ հավասար հիմունքներով հանրային ծառայության անցնելու համար հնարավորություններ ապահովելու պարտականությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 17.06.2025

SHANTNEWS

Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասությունները

21:57 17.06.2025

Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասությունները

Իրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […] ...

«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլ

21:51 17.06.2025

«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլ

Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...

Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմ

21:45 17.06.2025

Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմ

Իրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...

Ի՞նչ է անապատացումը

21:37 17.06.2025

Ի՞նչ է անապատացումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...

Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում

21:32 17.06.2025

Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում

Պենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...

BACK_TO_TOP