19:01 30.10.2024
Հոկտեմբերի 23-ից 25-ը Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի մերձակայքում անցկացվել է ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (ԻՆՍԱՐԱԳ) չափանիշներին համապատասխան «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով 32-ժամյա դաշտային վարժանք:
Վարժանքին մասնակցում էին Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջևանի, Դիլիջանի և Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատների ազգային որակավորում ունեցող 45 փրկարարներից և 2 բուժաշխատողներից բաղկացած Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմը (ՔՈՓ)։
Վարժանքի նպատակն էր ստուգել ՔՈՓ թիմի ղեկավարման շտաբի ծավալումը, փրկարարական աշխատանքների համակարգումը, ունակությունները փրկարարական աշխատանքներում, մասնավորապես՝ պարանային և հատուկ գործիքների հետ աշխատելու կարողությունները։
Գործողությունների ընթացքին տեղում հետևում էր ՆԳՆ ՓԾ աշխատանքային խումբը՝ ՆԳՆ ՓԾ տնօրենի օգնական Արմեն Գևորգյանի գլխավորությամբ։
Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմը 3 փուլով խաղարկել է Տավուշի մարզում գրանցված ուժեղ երկրաշարժի սցենար․ մոբիլիզացիա, տեղափոխում աղետի գոտի և գործողությունների ծավալում, դեմոբիլիզացիա։
Համաձայն սցենարի՝ սույն թվականի հոկտեմբերի 24-ին՝ տեղական ժամանակով ժամը 06։45-ին, Ազատամուտ բնակավայրում տեղի էր ունեցել 7 մագնիտուդով երկրաշարժ, որի հիպոկենտրոնը գտնվում էր 15 կմ խորության վրա: Կային մեծ ավերածություններ, զոհեր և վիրավորներ։ Տուժել էր մոտ 2300 մարդ։
Փրկարարների կողմից պայմանական աղետի գոտում ձևավորվեց վրանային ավան, որի ծավալումից անմիջապես հետո փրկարարական խմբերը ստացան համապատասխան տեղամասերի համար նախատեսված փրկարարական գործողությունների վայրերը և 4-ժամյա հերթափոխով կատարեցին հետախուզական և փրկարարական աշխատանքներ՝ յուրաքանչյուր տեղամասի համար կիրառելով տարբեր սարքավորումներ:
Տեղամասերում իրականացվեցին պարանների օգնությամբ տուժածների իջեցում, փլատակներում մնացած տուժածներին հատուկ գործիքների օգնությամբ դուրսբերում, ինչպես նաև ամրակապման միջոցով տուժածների շենքից անվտանգ տարհանում։
Վարժանքի ավարտին Ա․ Գևորգյանն ամփոփել է կատարված աշխատանքների արդյունքները՝ կարևորելով ազգային մակարդակում ՔՈՓ թիմերի առկայությունը և համաձայն ԻՆՍԱՐԱԳ-ի մեթոդաբանության՝ թիմերի կարողությունների զարգացումը։
12:23 18.06.2025
IRIB. Իրանը խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի Hermes մարտավարական անօդաչու թռչող սարքըԻրանի ՀՕՊ համակարգերը Սպահանի երկնքում խոցել են Իսրայելի ռազմաօդային ուժերի Hermes մարտավարական հետախուզական և գրոհային անօդաչու թռչող սարքը։ Այս մասին հայտնել է Իրանի պետական հեռուստառադիոընկերության (IRIB) թղթակիցը՝ ցույց տալով խփված ինքնաթիռի մնացորդները։ Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքն օգտագործվել է թիրախի նշանակման համար։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն է սկսել Իրանի միջուկային ծրագրի դեմ։ Մեկ […] ...
12:12 18.06.2025
Դյուպլանտիսը 12-րդ համաշխարհային ռեկորդն է սահմանելԿրկնակի օլիմպիական չեմպիոն, շվեդ ձողացատկորդ Արման Դյուպլանտիսը 12-րդ համաշխարհային ռեկորդն է սահմանել: Ստոկհոլմում կայացած Ադամանդե լիգայի երկրորդ փուլում Դյուպլանտիսը առաջին փորձով գրանցել է 6.28 մետր արդյունք: ...
11:48 18.06.2025
Հայաստանում հաշտարարությունը 2025թ․ հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար«Ունե՞ք ընտանեկան վեճ, ապա նախքան դատարան դիմելը պետք է հաշտարարի օգնությամբ փորձել համաձայնության գալ, իսկ եթե չհաջողվի՝ կարող եք դիմել դատարան»,- տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից: Հայաստանում հաշտարարությունը 2025թ․ հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար: Հաշտարարները դատավորներ չեն, այլ հատուկ մասնագիտական հմտություններ ունեցող անաչառ միջնորդներ, որոնք չեն կայացնում որոշում կողմերի փոխարեն, այլ օգնում […] ...
11:39 18.06.2025
6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ընդհատել է ֆուտբոլային հանդիպումըՊերուի մայրաքաղաք Լիմայում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ընդհատել է Torneo Apertura-ի շրջանակում կայացած «Սպորտինգ Կրիստալի» և «Դեպորտիվո Գարսիլասոյի» միջև հանդիպումը։ Պերուի երկրաֆիզիկայի ինստիտուտի (IGP) տվյալներով՝ ստորգետնյա ցնցումը գրանցվել է Կալյաոյից 30 կմ հարավ-արևմուտք, 49 կմ խորության վրա։ Լիմայի «Ալբերտո Գալյարդո» մարզադաշտում խաղը ընդհատվել է մի քանի րոպեով։ L1 MAX հեռուստաալիքի մեկնաբաններն ու մարզադաշտի անձնակազմը կոչ […] ...
11:26 18.06.2025
Իրանական հարվածների հետևանքով Իսրայելում հոսպիտալացվել է 94 քաղաքացիՀունիսի 18-ի գիշերը Իսրայելի տարածքի վրա Իրանից հրթիռային հարձակումների հետևանքով վիրավորված 94 մարդ հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնել է Իսրայելի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ «Գիշերը հիվանդանոցներ է տեղափոխվել 94 տուժած։ Մեկ վիրավոր գտնվում է միջին ծանրության, 85-ը՝ բավարար վիճակում, երեք վիրավոր հոսպիտալացվել է տագնապային խանգարման վիճակում, իսկ ևս հինգը ներկայումս բուժզննում են անցնում, և նրանց […] ...