11:18 31.10.2024
Իտալիայի Ա սերիայի 10-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթել է «Էմպոլիին»։
Միլանյան ակումբը բոլոր գոլերը խփել է երկրորդ խաղակեսում։ Դուբլ է գրանցել իտալացի կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզին, մեկ գոլ էլ խփել է արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։
Տանտերերը 31-րդ րոպեից խաղացել են 10 ֆուտբոլիստներով, դաշտից հեռացվել էր վրացի պաշտպան Սաբա Գոգլիչիձեն։
«Ինտերի» մեկնարկային կազմում էր նաև Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվել է 65-րդ րոպեին։
Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը 21 միավորով երկրորդ տեղում է։
17:30 22.08.2025
Ժյուլ Կունդեն երկարաձգեց պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ14:32 22.08.2025
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ17:30 22.08.2025
Ժյուլ Կունդեն երկարաձգեց պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ«Բարսելոնան» ու Ժյուլ Կունդեն նոր պայմանագիր են կնքել, հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը: Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը: «Բարսելոնայի» երկրպագուները միշտ էլ լավ են վերաբերվել ինձ: Հույս ունեմ՝ նրանց ավելի հաճելի պահեր կպարգևեմ ապագայում»,- ասել է Կունդեն: Ժյուլ Կունդեն կատալոնական թիմում հանդես է գալիս 2022 թվականից: Ֆրանսիացին «Բարսելոնայի» հետ դարձել է […] ...
17:19 22.08.2025
Պուտինի և Զելենսկու հանդիպում ծրագրված չէ. ԼավրովՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպում ծրագրված չէ, Ռուսաստանի առաջնորդը պատրաստ կլինի դրան, երբ դրա օրակարգը հայտնվի։ Այս մասին NBC News հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Հանդիպումը նախատեսված չէ: Պուտինը պատրաստ է հանդիպել Զելենսկու հետ, եթե գագաթնաժողովի օրակարգը պատրաստ լինի։ Այս օրակարգը ընդհանրապես պատրաստ չէ», – ասել է […] ...
17:10 22.08.2025
Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք սեպտեմբերի 1-ից ՀՀ քաղաքացիության ստանալու դիմումների համար պետական տուրք չեն վճարիՆԳ նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներ ընդունվում են Ծառայության ավելի քան 40 ստորաբաժանումներում․ բոլոր մարզային բաժիններում, մայրաքաղաքի Զաքյան 3 հասցեում գործող բաժնում, Ծառայության գլխամասային գրասենյակում, ինչպես նաև ՆԳ նախարարության շրջիկ սպասարկման գրասենյակներում։ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում այս տարի կատարվել են փոփոխություններ, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղից […] ...
17:00 22.08.2025
Սա մեզ համար շատ կարևոր հաղթանակ էր, բայց ոչինչ ավարտված չէ․ Պերկովիչ«Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն ասուլիսի ընթացքում մեկնաբանել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում «Օլիմպիայի» նկատմամբ տարած հաղթանակը: «Սա մեզ համար շատ կարևոր հաղթանակ էր, բայց ոչինչ ավարտված չէ: Դիմակայության ելքը կորոշվի Աբովյանում: Կփորձենք նույնկերպ տրամադրվել նաև այդ խաղին: Ունենք մեկ շաբաթ լավ մարզվելու, ավելի լավ պատրաստվելու պատասխան խաղին», – ընդգծել է Պերկովիչը: ...
16:49 22.08.2025
Օգոստոսյան խորհրդակցություն Վայոց ձորի մարզումՎայոց ձորի մարզի Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի է ունեցել ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունը մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների, վարչատնտեսական մասի համակարգողների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների և արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների, Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը,Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի […] ...
16:40 22.08.2025
Արարատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ատրճանակ, հրացաններ և ռազմամթերքՀամայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 19-ին մի քաղաքացի զանգահարել է 911 և հայտնել, որ Նոյակերտ գյուղի գերեզմանատան ճանապարհին զենք-զինամթերք է թողել։ Նշված վայր մեկնած համայնքային ոստիկանները հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ եղել են հրացաններ, ինքնաշեն ատրճանակ, նռնակ, 100 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ և այլ զինամթերք։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի […] ...