20:38 21.08.2025
Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դժգոհ է ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկիի պահվածքից։ Այս մասին հաղորդում է Իվան Կարպովը:
25-ամյա հայ ֆուտբոլիստը դժգոհ է, որ Գալիցկին թույլ չի տալիս իրեն տեղափոխվել «Սաութհեմփթոն»: «Կրասնոդարի» նախագահն ավելի վաղ խոստացել էր բաց թողնել հայ կիսապաշտպանին այն դեպքում, եթե «Կրասնոդարը» Ռուսաստանի չեմպիոն դառնար: Սակայն դրանից հետո էլ Գալիցկին մերժում է «Սաութհեմփթոնի» առաջարկը՝ ասելով, որ այն թոփ ակումբ չէ:
«Կրասնոդարից» էլ տեղեկացրել են, որ մերժման պատճառը կապված է ֆինանսական խնդիրների հետ, իակ Чемпионат-ի հաղորդմամբ Սպերցյանն անձամբ է որոշել չհեռանալ ռուսական ակումբից, և հայ ֆուտբոլիստն իր ակումբի հետ ոչ մի տարաձայնություն չունի:
22:29 21.08.2025
Շրջագայություններ դեպի մեր երկրի տեսարժան վայրեր. նոր նախաձեռնություն տարեցների համարԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը մեկնարկել է նոր նախաձեռնություն` այս անգամ արդեն տարեցների համար։ Երևանի տարեց բնակիչների համար կազմակերպվում են շրջագայություններ դեպի մեր երկրի տեսարժան վայրեր։ Այս տարի նախատեսված է 55 շրջագայություն, որին մասնակցում է շուրջ 1100 քաղաքացի: Ծրագրի մեկնարկը տրվեց Սևանի թերակղզի ու Սևանավանք այցելությամբ։ Ճանապարհորդության ընթացքում տարեցներին ուղեկցում է բուժաշխատող […] ...
22:25 21.08.2025
Հառիճ բնակավայրում «BMW»-ն բախվել է քարերին, կողաշրջվել ու բռնկվել. կան վիրավորներՕգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Սարալանջ-Արթիկ ավտոճանապարհի Հառիճ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ապա բախվել հողաթմբերին ու քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել արհեստական լճակի ափի մոտ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, վթար-հրդեհի հետևանքով վարորդն ու ուղևորը, […] ...
22:19 21.08.2025
Կկառուցվեն ճանապարհներ, կվերանորոգվեն բնակարաններ. գործադիրի այսօրվա որոշումներըԿադաստրի կոմիտեում արված նորամուծությամբ, անշարժ գույքի գնորդի իրավունքների պետական գրանցումն ու վաճառողի իրավունքների դադարեցումը կկատարվեն էլեկտրոնային համակարգով: Բնակարանների էներգաարդյունավետ վերանորոգման ծրագրերի համար կառավարությունը լրացուցիչ կտրամադրի 3,5 մլրդ դրամ: Գործադիրի այսօրվա որոշումները՝ ռեպորտաժում: ...
22:14 21.08.2025
Հայաստանում առաջին անգամ սահմանվում է կլիմայական քաղաքականության իրավական և ինստիտուցիոնալ շրջանակՕգոստոսի 21-ի նիստում գործադիրը հավանության արժանացրեց «Կլիմայի մասին» օրենքի նախագիծը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը: Այս օրենքով առաջին անգամ սահմանվում է կլիմայական քաղաքականության իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը, որը ներառում է պետական, տարածքային և տեղական կառավարման մարմինների լիազորություններն ու պատասխանատվությունը։ Նախագծի ընդունումը կարևոր քայլ է մեր երկրի համար՝ ապահովելու […] ...
22:07 21.08.2025
«Ռեալի» նախագահը չի ցանկանում, որ Ռոդրիգոն հեռանա«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը չի ցանկանում, որ բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն հեռանա, հաղորդում է Cope-ը: Բրազիլացին ակումբի նախագահի ամենասիրելի ֆուտբոլիստներից է: Պերեսն ուզում է, որ նա մնա ու պայքարի մեկնարկային կազմում տեղի համար: Ամեն դեպքում, եթե ֆուտբոլիստն անձամբ ցանկանա հեռանալ ակումբից, Պերեսը չի կանգնի նրա ճանապարհին: ...