19:37 11.11.2024
1996 թ.-ի նոյեմբերի 10-ին կայացած ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրություններից ի վեր նոյեմբերի 10-ը նշվում է որպես տեղական ինքնակառավարման օր: Այսօր տեղի ունեցավ Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 28-ամյակին նվիրված միջոցառումը:
Վարչապետը կիսվեց իր մտավախություններով՝ կապված ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքների իրադրության հետ։ Նա նշեց, որ չխոշորացվող համայնքների և խոշորացված համայնքների միջև ճեղքն այսօր արդեն նկատելի է, ինչը կարող է առաջացնել լարվածություն։ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ սուբվենցիոն համակարգում որոշակի փոփոխություններ են եղել, որոնք պետք է թույլ տան մեծացնել ազգային փոքրամասնությունների համայնքների սուբվենցիոն հնարավորությունները։
«Բայց ուզում եմ նաև կիսվել ձեզ հետ, որ վերջին շրջանում մի շարք աշխատանքային քննարկումների և այցերի արդյունքում ես որոշակի լարվածություն ունեմ՝ կապված ազգային փոքրամասնություններով բնակչություն ունեցող համայնքների իրադրության հետ, որովհետև չխոշորացվելու և սուբվենցիոն ծրագրերի մասշտաբի պակասության բերումով, ակնհայտորեն, մենք ճեղք ենք ստանում չխոշորացված և խոշորացված համայնքների միջև: Չնայած սուբվենցիայի համակարգում որոշակի փոփոխություններ ենք արել, որպեսզի ազգային փոքրամասնությունների համայնքների սուբվենցիոն հնարավորությունները մեծացնենք, նաև որոշակի այլ դոտացիոն բանաձևերով ենք աջակցություն ցուցաբերում, բայց իմ մտավախությունը հետևյալն է, որ միևնույն է՝ այս միջոցներով մենք այս ճեղքը չենք կարողանալու ոչ միայն լրացնել, այդ ճեղքը շատ մեծ տեմպերով է աճում: Նրանք, ովքեր եղել են համայնքներում, սա ակնհայտ, առաջին հայացքից երևացող հանգամանք է»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ այս հարցերը պետք է քննարկվեն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի համապարփակ ու արդարացի լուծումներ լինեն։ Հայաստանում խոշորացման չի ենթարկվել միայն ազգային փոքրամասնությամբ բնակեցված 5 գյուղ՝ Արզնի, Վերին Դվին, Ֆերիկ, Ֆիոլետովո, Շամիրամ։
Վարչապետը կարևորեց նաև տեղական ինքնակառավարման մարմիններում բարեփոխումների օրակարգի շարունակականությունը սոցիալ-հոգեբանական իմաստով: Փաշինյանի խոսքով քաղաքացին պետք է ճանաչի այն մեխանիզմները, որի գործարկման միջոցով տեղի են ունենում կամ տեղի չեն ունենում այն փոփոխությունները, որոնք ինքն ակնկալում է: Նա ընդգծեց համայնքի բնակիչների համար «համայնք» հասկացությունն ավելի պարզ և ընկալելի դարձնելու կարևորությունը, քանի որ, ըստ վարչապետի, ի վերջո և՛ «համայնք», և՛ «պետություն» հասկացությունները կոլեկտիվ ջանքի արդյունքում կյանքը բարելավելու գործիքներ են: «Այս համատեքստում շատ է խոսվում ապակենտրոնացման մասին, մեծ հաշվով՝ խոսքը լիազորությունների և իշխանության ապակենտրոնացման մասին է:
Մանրամասները՝ ռեպորտաժում:
17:00 19.06.2025
Լուծարված ռուսական ակումբում 9 հայ ֆուտբոլիստ է խաղացելՌուսական «Խիմկի» ակումբը հայտարարել է գործունեությունը դադարեցնելու մասին: Մերձմոսկովյան ակումբը այս քայլին է գնացել լուծարման պատճառով: Ակումբը դեռ պարտքերը չի մարել, այդ թվում` նախորդ մրցաշրջանում թիմի կազմում ելույթ ունեցող ֆուտբոլիստների հանդեպ: Տարբեր տարիներին «Խիմկիում» է խաղացել 9 հայ ֆուտբոլիստ՝ Ռոման Բերեզովսկին, Ռոբերտ Զեբելյանը, Բարսեղ Կիրակոսյանը, Հովհաննես Հարությունյանցը, Արտակ Ալեքսանյանը, Արթուր Եդիգարյանը, Արշակ Կորյանը, Դավիթ Դավիդյանը […] ...
16:49 19.06.2025
ԱՄԷԳ-ն հաստատել է Իրանում Խոնդաբի ռեակտորի վրա իրականացված հարվածըԱտոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հայտարարել է, որ տեղեկատվություն ունի Իրանում Խոնդաբի ծանր ջրով աշխատող ռեակտորի վրա հարվածի մասին: Գործակալության տվյալների համաձայն՝ ռադիոլոգիական հետևանքներ չկան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԷՄԳ-ն գրել է X սոցիալական հարթակում: «ԱԷՄԳ-ն տեղեկատվություն ունի, որ հարված է հասցվել Խոնդաբի (նախկինում՝ Արաքի) ծանր ջրով աշխատող հետազոտական ռեակտորին, որն այժմ կառուցվում է: Այն […] ...
16:40 19.06.2025
Վրաերթի ենթարկված 73-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՀունիսի 18-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Երևանի Սեբաստիայի և Վեգների փողոցների խաչմերուկում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի հետևանքով «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, մտել մայթ և վրաերթի ենթարկել 73-ամյա Ռուզան Հ․-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ավելի ուշ հիվանդանոցից հայտնել են, որ նա մահացել է։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. […] ...
16:30 19.06.2025
Երևանի Ավան վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 20-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Ավան վարչական շրջանի Ավան Առինջ 1-ին և 2-րդ միկրոշրջանների, Քուչակ թաղամասի, Բաբաջանյան, Ծարավ Աղբյուրի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:22 19.06.2025
Գարսիան տեղափոխվեց «Բարսելոնա»«Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիան հայտարարել է ակումբից հեռանալու մասին։ «Եկել է հրաժեշտ տալու ժամանակը։ Հեռանում եմ մի ակումբից, որտեղ խաղացել եմ 15 տարեկանից։ Միշտ հպարտությամբ եմ հանդես եկել «Էսպանյոլի» կազմում ու փորձել եմ առավելագույն օգուտ տալ ակումբին։ Բարդ որոշում եմ կայացրել ու չեմ խնդրում ընդունել այս որոշումը, բայց վստահեցնում եմ՝ սա ճիշտ որոշում է և՛ […] ...
16:16 19.06.2025
Ոստիկանության պետն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ․ կայացել է օպերատիվ խորհրդակցությունՆԳ նախարարության ոստիկանության պետ-նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 17-ին աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ։ Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում նա անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցում էին Ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանն ու Արթուր Խուդինյանը, Շիրակի մարզի քրեական ոստիկանության, համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումների և մարզը սպասարկող պարեկային ծառայության ղեկավար կազմը։ Արամ Ղազարյանը ներկայացրել է ՆԳ […] ...