17:06 11.11.2024
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Կրասնոդարը» մրցակցի դաշտում ոչ-ոքի` 1-1 է խաղացել Կազանի «Ռուբինի» հետ։
Հյուրերին 53-րդ րոպեին պարտությունից փրկել է Ալեքսանդր Չերնիկովը։
«Կրասնոդարի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Մուրադ Մուսաևի գլխավորած թիմի հայտացուցակում էր նաև հայ պաշտպան Գեորգի Հարությունյանը, որը մնացել է պահեստայինների նստարանին։
«Ռուբինից» հանդիպմանն առանց փոխարինման մասնակցել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն։
Այս հանդիպումով ընդհատվել է «Կրասնոդարի» 11 անընդմեջ հաղթանակից բաղկացած շարքը։ Ակումբը 37 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Ռուբինը» 19 միավորով 7-րդն է։
16:36 19.05.2025
Վթարային ջրանջատում՝ Կոտայքի մարզում12:40 19.05.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցին16:18 19.05.2025
Քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզումՀայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում, որտեղ խորհրդակցություն է անցկացրել մարզային քննչական վարչությունում: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցել են Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Ասլանյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալներ Գագիկ Մարկոսյանը և Աշոտ Ժամկոչյանը, […] ...
16:12 19.05.2025
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի նորանշանակ դեսպանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյին: Վարչապետը շնորհավորել է վերջինիս դեսպանի պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացման ու ընդլայնման: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Լի Սինվեյի պաշտոնավարման ընթացքում երկկողմ հարաբերություններում կգրանցվեն կոնկրետ արդյունքներ: Դեսպանը […] ...
16:06 19.05.2025
Անհամբեր սպասում եմ մեր ազգերի միջև պատմական բարեկամությունն ամրապնդելուն. Նիկոլ Փաշինյանը՝ Ռումինիայի նորընտիր նախագահինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռումինիայի նախագահական ընտրություններում հաղթած Նիկուշոր Դանին։ «Ջերմորեն շնորհավորում եմ Նիկուշոր Դանին՝ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Անհամբեր սպասում եմ մեր ազգերի միջև պատմական բարեկամությունն ամրապնդելուն՝ ի շահ հայ և ռումինացի ժողովուրդների»,-X-ի իր միկրոբլոգում գրել է վարչապետը։ Warm congratulations to @NicusorDanRO on his victory in presidential elections. Looking forward to working […] ...
16:00 19.05.2025
Մանկական գրքի փառատոն` «Անգլիական» այգումՄայիսի 31-ին և հունիսի 1-ին՝ ժամը 12:00-20:00-ն, «Զանգակ» գրատունը Երևանի քաղաքապետարանի աջակցութամբ «Անգլիական» այգում կկազմակերպի Մանկական գրքի փառատոնը, որը կլինի հագեցած, անակնկալներով լի ու հիշարժան: Ծրագիրը ներառում է մանկապատանեկան գրքերի շնորհանդեսներ, անվճար զիփլայն, թատերական ներկայացումներ, սիրված նվագախմբերի համերգներ, աշխատարաններ, ժամանցային խաղեր, հանգստի ու սննդի գոտիներ, մեծ զեղչեր և շատ այլ անակնկալներ: Մուտքն ազատ է: ...
15:50 19.05.2025
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մտադիր է վերահսկողություն հաստատել ամբողջ Գազայի հատվածի նկատմամբԻսրայելը մտադիր է ռազմական վերահսկողություն հաստատել Գազայի հատվածի ամբողջ տարածքի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ մեկնաբանելով անկլավում նախօրեին սկսված լայնածավալ գործողության ընթացքը։ Նա ընդգծել է, որ ռազմական գործողությունների նպատակները մնում են նույնը՝ արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պարտությունը և Գազայում պահվող իսրայելցի պատանդների ազատ արձակումը։ «Սա ՀԱՄԱՍ-ի ոչնչացման մի մասն է։ […] ...
15:45 19.05.2025
Խոշոր չափերի խարդախության մեղադրանքով հետախուզվողին քրեական ոստիկանները ձերբակալեցինՔրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացած օպերատիվ տվյալներն իրացրին Արարատի գործընկերների հետ: Մայիսի 15-ին՝ ժամը 16.20-ին, օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում Երևանի Նելսոն Ստեփանյան փողոցում հայտնաբերվեց, ձերբակալվեց և Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչություն տեղափոխվեց առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով ապրիլի 23-ից հետախուզվող օտարերկրացի 38-ամյա տղամարդ, խափանման միջոցը՝ կալանք: ...