16:30 11.11.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ 2024թ․ նոյեմբերի 10-ին 68-ամյա տղամարդու սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ 2024թ. նոյեմբերի 10-ին՝ ժամը 20:10-ին, շտապօգնության խումբը ահազանգով մեկնել է Աէրացիա թաղամաս, որտեղ գործող սուպերմարկետի դիմաց՝ փողոցում, հայտնաբերվել է հիշյալ տղամարդու դին:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում պարզվել է սպանված տղամարդու ինքնությունը, ում գլխի հետին գագաթային հատվածում հայտնաբերվել է արնանման հետքով վնասվածք։ Համաձայն դատաբժիշկ-փորձագետի հայտարարության՝ վնասվածքը առաջացել է բութ առարկայի ներգործության հետևանքով:
Իրականացված քննչական գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով Արարատի մարզի Նոր Դվին բնակավայրի բնակիչ է՝ ծնված 1968թ․։
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024թ․ նոյեմբերի 10-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, Շենգավիթ վարչական շրջանում գործող սուպերմարկետի մոտ 68 և 56-ամյա տղամարդկանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վերջինս փայտե մահակով հարվածել է 68-ամյա տղամարդու գլխին և հեռացել դեպքի վայրից։ Հարվածի հետևանքով ստացած մարմնական վնասվածքից տղամարդը մահացել է։
Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Նոր Դվին բնակավայրի բնակիչը ձերբակալվել է։
Նշանակվել է դիակի, ինչպես նաև ձերբակալված անձի դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:16 19.06.2025
Ոստիկանության պետն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ․ կայացել է օպերատիվ խորհրդակցությունՆԳ նախարարության ոստիկանության պետ-նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 17-ին աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ։ Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում նա անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցում էին Ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանն ու Արթուր Խուդինյանը, Շիրակի մարզի քրեական ոստիկանության, համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումների և մարզը սպասարկող պարեկային ծառայության ղեկավար կազմը։ Արամ Ղազարյանը ներկայացրել է ՆԳ […] ...
16:10 19.06.2025
Մրցույթ՝ Վենետիկի ժամանակակից արվեստի 61-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի ձևավորման նպատակովՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ Վենետիկի ժամանակակից արվեստի 61-րդ միջազգային բիենալեում ազգային տաղավարի ձևավորման նպատակով։ Բիենալեն անցկացվելու է 2026 թ. մայիսի 9-ից նոյեմբերի 22-ը՝ «In Minor Keys» (Փոքր տոնայնություններում) խորագրի ներքո։ Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները: Մրցույթն անցկացվում է […] ...
16:00 19.06.2025
Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է վարչությունների նորանշանակ պետերինԱրթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ Արթուր Չախոյանին, Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության պետ Լեռնիկ Ստեփանյանին, Կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում […] ...
15:53 19.06.2025
Ինձագին բացատրել է՝ ինչու է հեռացել «Ինտերից»«Ալ Հիլալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Սաուդյան Արաբիա տեղափոխվելը որակել է հարմարավետության գոտուց դուրս գալ: «Ես ընդունեցի մարտահրավերն ու դուրս եկա հարմարավետության գոտուց մի քանի տարի «Ինտերում» մնալուց հետո: Չկա այլ թիմ, որտեղ ցանկանում էի աշխատել: Ուզում էի փոխել մտածելուս ձևը, խաղային ոճը: Ցանկանում էի նոր ինչ-որ բան փորձել»,-ասել է Ինձագին: Սիմոնե Ինձագին 4 […] ...
15:46 19.06.2025
Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակՀունիսի 20-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արարատ համայնքի «Զանգակատուն բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
15:36 19.06.2025
Ավտոբուսի ոչ սթափ վարորդն ազատվել է աշխատանքիցԹիվ 23 երթուղին սպասարկող «Zhong Tong» մակնիշի ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից: Այս մասին տեղեկացրել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը: «Տեղեկացնում եմ, որ առավոտյան Իսակովի պողոտայում ՃՏՊ վթար է տեղի ունեցել թիվ 23 երթուղին սպասարկող քաղաքային ավտոբուսի մասնակցությամբ։ Վարորդների սթափության փորձաքննությամբ պարզվել է, որ ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ։ Հարկ եմ համարում […] ...