15:50 13.11.2024
Մեկ տարվա դադարից հետո Հայաստանի հավաքականից հրավեր ստացած Բրատիսլավայի «Սլովանի» եզրային հարձակվող Տիգրան Բարսեղյանը վնասվածքի պատճառով չի միանա ազգային թիմին, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
«Սկալիցայի» դեմ Սլովակիայի առաջնության 14-րդ տուրի խաղի վերջնամասում Բարսեղյանը մկանային ցավեր է զգացել: Պարզվել է, որ 31-ամյա ֆուտբոլիստը վնասվածք ունի: «Սլովանի» և Հայաստանի ազգային հավաքականի բուժանձնակազմերը փոխադարձ համաձայնությամբ որոշել են ռիսկի չդիմել՝ Բարսեղյանին ընձեռելով լիարժեք վերականգնվելու հնարավորություն:
«Շատ ուրախ եմ կրկին հավաքական հրավիրվելու կապակցությամբ: Ցավոք, այս անգամ չեմ կարող միանալ թիմին, սակայն լիահույս եմ, որ մարտին կկարողանամ օգնել իմ խաղընկերներին խաղադաշտում: Անհամբերությամբ կսպասեմ ազգային հավաքականի հաջորդ հավաքին և խաղերին»,- ասել է Բարսեղյանը ՀՖՖ մամուլի ծառայությանը:
Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի 5-րդ տուրում նոյեմբերի 14-ին «Հանրապետական» ստադիոնում կմրցի Ֆարերյան կղզիների, իսկ նոյեմբերի 17-ին Ռիգայում` Լատվիայի թիմերի դեմ։
Հայաստանի ազգային հավաքականն առաջիկա հանդիպումներն անցկացնելու է ՀՖՖ տեխնիկական տնօրեն Սուրեն Չախալյանի գլխավորությամբ։
15:50 19.05.2025
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մտադիր է վերահսկողություն հաստատել ամբողջ Գազայի հատվածի նկատմամբԻսրայելը մտադիր է ռազմական վերահսկողություն հաստատել Գազայի հատվածի ամբողջ տարածքի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ մեկնաբանելով անկլավում նախօրեին սկսված լայնածավալ գործողության ընթացքը։ Նա ընդգծել է, որ ռազմական գործողությունների նպատակները մնում են նույնը՝ արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պարտությունը և Գազայում պահվող իսրայելցի պատանդների ազատ արձակումը։ «Սա ՀԱՄԱՍ-ի ոչնչացման մի մասն է։ […] ...
15:45 19.05.2025
Խոշոր չափերի խարդախության մեղադրանքով հետախուզվողին քրեական ոստիկանները ձերբակալեցինՔրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացած օպերատիվ տվյալներն իրացրին Արարատի գործընկերների հետ: Մայիսի 15-ին՝ ժամը 16.20-ին, օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում Երևանի Նելսոն Ստեփանյան փողոցում հայտնաբերվեց, ձերբակալվեց և Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչություն տեղափոխվեց առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով ապրիլի 23-ից հետախուզվող օտարերկրացի 38-ամյա տղամարդ, խափանման միջոցը՝ կալանք: ...
15:40 19.05.2025
Պեպ Գվարդիոլայի հակառեկորդըԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անձնական հակառեկորդ է գրանցել։ Այս մասին հաղորդում է Tribuna.com-ը: Կատալոնացի մասնագետն իր մարզչական կարիերայում առաջին անգամ մեկ մրցաշրջանում 16 պարտություն է կրել: Նախօրեին «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի գավաթի եզրափակչում 0-1 հաշվով պարտվել է «Քրիստալ Փելասին», որն իր պատմության մեջ առաջին անգամ խոշոր տիտղոս է նվաճել: ...
15:35 19.05.2025
Լուրջ չենք վերաբերվում․ ԱԺ նախագահը՝ իմպիչմենտի գործընթացի մասին«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը լուրջ չի վերաբերվում պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «2018 թվականից այս կողմ մենք նմանատիպ գործընթացների ականատես ենք լինում և, անկեղծ ասած, լուրջ չենք վերաբերվում, որովհետև լուրջ ենք վերաբերվում միայն Հայաստանի Հանրապետության ժողովրդի […] ...
15:29 19.05.2025
Նոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են զենք ու ռազմամթերք ապօրինի կրելու մեղադրանքով հետախուզվող անձիՀամայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներն, իրացնելով ստացված տվյալները, մայիսի 15-ի ժամը 9.15-ին Վերին Շենգավիթի 11-րդ փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել նույն փողոցի բնակիչ 42-ամյա տղամարդու: Մայիսի 12-ից նա հետախուզվում էր ապօրինի զենք կրելու և ռազմամթերքի ապօրինի շրջանառության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...
15:20 19.05.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. մայիսի 12-18-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է մայիսի 12-18-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում հովտային և նախլեռնային շրջաններում շարունակվել է կորիզավոր պտղատուների աճը և զարգացումը, լեռնային շրջաններում ավարտվել է հնդավորների ծաղկումը։ Արարատյան դաշտում առաջացել է բանջարանոցային մշակաբույսերի, նախալեռնային շրջաններում՝ կարտոֆիլի ծաղկաբույլերը։ Լեռնային շրջաններում աշնանացան ցորենը շարունակվել է գտնվել ցողունակալման փուլում, տեղ-տեղ առաջացել են ծեղացողունի ներքին հանգույցները, […] ...