11:53 15.11.2024
Մեկնարկել է 2025-2026 ուսումնական տարվա համար «Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագրի դիմումների առցանց ընդունելությունը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին առաջարկվում է շուրջ 60 կրթաթոշակ:
«Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագրին կարող են դիմել կարճաժամկետ (առանց ավարտական վկայականի), բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի, հետբուհական մասնագիտական կրթության ծրագրերով ուսումնառելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիները:
Դիմումների առցանց ներկայացման վերջնաժամկետը 2025 թվականի հունվարի 15-ն է, ժամը՝ 14:00 (Կենտրոնական Եվրոպայի ժամանակով):
Գրանցվելուց առաջ անհրաժեշտ է ծանոթանալ կրթաթոշակային ծրագրի ներկայացվող պայմաններին, որոնք հասանելի են դիմումի ուղեցույցներում՝ հետևյալ հղումով:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ.՝ +374 10-59-96-46, +37410-59-96-96):
Ծանոթություն. Արական սեռի ՀՀ քաղաքացիների՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման հետ կապված հարաբերությունները՝ կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով և «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N 117-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի N 15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշումով:
Միջազգային համաձայնագրերի հիման վրա օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից գործուղված քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում չի տրամադրվում:
23:59 30.07.2025
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 20-26-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 20-26-ը (2025թ․): Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 20-ին և 26-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 22-ին, 23-ին և 24-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 21-ին։ Հրազդան քաղաքում՝ հուլիսի 22-ին, 23-ին, […] ...
23:49 30.07.2025
Չիլիի մայրցամաքային ափին տարհանում է սկսվել ցունամիի սպառնալիքի պատճառովՉիլիի իշխանությունները ծանուցումներ են ուղարկել երկրի մայրցամաքային մասի ափամերձ գոտիներում տարհանման անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարար Ալվարո Էլիսալդեն։ «Բոլոր տարհանման ծանուցումները ուղարկվել են Արիկայից և Պարինակոտայից մինչև Լոս Լագոս շրջաններ», – ասել է նա մամուլի ասուլիսում։ Ավելի վաղ Կամչատկայում երկրաշարժի հետևանքով առաջացած ալիքների առաջին շարքը հասել է Չիլիի Զատկի կղզի: […] ...
23:45 30.07.2025
Իսակովի պողոտայում հաստաբուն ծառից ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Ford Transit», «Mercedes» մեքենաների և «Hyundai» ավտոբուսի վրաՀուլիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտա թիվ 8 հասցեի մոտ ծառի ճյուղը կոտրվել և ընկել է կայանված ավտոմեքենաների վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 […] ...
23:39 30.07.2025
Երևանի սրտաբանական հիվանդանոցի հարևանությամբ հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են տարածումըՀուլիսի 29-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի սրտաբանական հիվանդանոցի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։ Հրշեջները նախ […] ...
23:26 30.07.2025
Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է Ստեփանավանի բժշկական կենտրոնի հագեցվածությանն ու հնարավորություններինԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի հաջորդ կանգառը Ստեփանավանի բժշկական կենտրոնն էր։ Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Չնախատեսված այցերը, թերևս, թույլ են տալիս ամենաօբյեկտիվ կերպով ծանոթանալ բժշկական կենտրոնի առօրյա աշխատանքին ու տիրող մթնոլորտին։ Նախարարը Ստեփանավանի բժշկական կենտրոնում եղել է բոլոր բաժանմունքներում, ծանոթացել տրամադրվող բուժծառայության ծավալին, հագեցվածությանն ու հնարավորություններին, զրուցել այստեղ բուժում […] ...
23:14 30.07.2025
Հայաստանն ու Եթովպիան դիտարկում են զբոսաշրջության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններըԱշխատանքային այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ադիս Աբեբայում հանդիպել է Եթովպիայի զբոսաշրջության նախարար Սելամավիտ Կասսայի հետ։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները, փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների իրականացման հեռանկարները։ Կողմերը կարևորել են մշակութային զբոսաշրջության, բնական ժառանգության պահպանման և զբոսաշրջային հոսքերի խթանման […] ...