Ընդունվում են մշակութային արժեքների փորձագետի հավատարմագրման վկայագիր տրամադրելու հայտեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+30.09 oC

Ընդունվում են մշակութային արժեքների փորձագետի հավատարմագրման վկայագիր տրամադրելու հայտեր

17:15 15.11.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 15-ի N 1471-Ն որոշումը, նոյեմբերի 18-29-ը ներառյալ ընդունում է մշակութային արժեքների փորձագետի հավատարմա­գրման վկայագիր տրամադրելու հայտեր:

Հայտերն ընդունվում են առձեռն երկուշաբթի-ուրբաթ օրերին ՀՀ ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության մշակութային արժեքների արտահանման և ներմուծման բաժնում (Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ.՝ 010-599-699) կամ էլեկտրոնային եղանակով՝ [email protected] hասցեով:

Հայտերն ընդունվում են ներքոհիշյալ փոր­ձաքննության ոլորտների համար`

1) հնէաբանություն և հնէակենսաբանություն,

2) մարդաբանություն,

3) քարեդարյան և պղնձեքարեդարյան մշակույթ (հնագույն շրջանից մինչև մ.թ.ա. IV հազ. I կեսը ներառյալ),

4) բրոնզի և երկաթի դարաշրջանի մշակույթ (մ.թ.ա. IV հազ. II կեսից մինչև մ.թ.ա. I հազ. սկիզբ),

5) Վանի թագավորության շրջանի մշակույթ (մ.թ.ա. IX-VIII դ. մինչև մ.թ.ա. VI դ.),

6) հին Հայաստանի մշակույթ (մ.թ.ա. VI դ. մինչև մ.թ. IV դ.),

7) միջնադարյան Հայաստանի մշակույթ (մ.թ. IV դ. մինչև XVII դ.),

8) սեպագիր ժառանգություն,

9) վիմագիր ժառանգություն,

10) մանրանկարչություն (մինչև XVIII դարը ներառյալ),

11) ձեռագիր ժառանգություն,

12) տպագիր ժառանգություն,

13) նվագարաններ (XVII դարից սկսած),

14) գործվածք (XVII դարից սկսած),

15) հանդերձանք (տարազ` XVII դարից սկսած),

16) ասեղնագործություն, ժանեկագործություն (XVII դարից սկսած),

17) գեղարվեստական մետաղ (XVII դարից սկսած),

18) փայտարվեստ և կահույք (XVII դարից սկսած),

19) գեղարվեստական ապակի և կերամիկա (XVII դարից սկսած),

20) զարդաքանդակ (քար (կամեյա), խեցի, ոսկոր` XVII դարից սկսած),

21) ֆալերիստիկա (մեդալներ, կրծքանշաններ, շքանշաններ, տարբերանշաններ` XVII դարից սկսած),

22) զինանիշագիտություն (հերալդիկա` XVII դարից սկսած),

23) կնիքագիտություն (XVII դարից սկսած),

24) տեխնիկական միջոցներ և կենցաղային սարքեր (XVII դարից սկսած),

25) զենք և զինվորական հանդերձանք (XVII դարից սկսած),

26) ճարտարապետական տարրեր (XVII դարից սկսած),

27) տնայնագործություն և արհեստագործություն (XVII դարից սկսած),

28) փոխադրամիջոցներ (XVII դարից սկսած),

29) հայ կերպարվեստ,

30) եվրոպական կերպարվեստ,

31) ռուսական կերպարվեստ,

32) սրբապատկեր (իկոնա),

33) արևելյան, ամերիկյան և աֆրիկյան կերպարվեստ,

34) ժամացույցներ,

35) դրամագիտություն և բոնիստիկա,

36) ֆիլատելիա (նամականիշներ, ծրարներ, բացիկներ),

37) կինո, ֆոտո, ֆոնո և տեսանյութեր:

Հայտին կից ներկայացվում են`

1. հայտադիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի անունով.

2.հայցվող հավատարմագրման ոլորտ/ներ/ին համապատասխան բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը (հավատարմագրման ոլորտների համապատասխան մասնագիտությունների ցանկը հաստատված է ՀՀ մշակույթի նախարարի 2012 թ. հունվարի 11-ի N 03-Ն հրամանով),

3. մեկ 3×4 լուսանկար,

4. անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

5.մշակութային արժեքների փորձագետի կամ թվարկված փորձաքննության ոլորտների գծով թանգարանում, պատկերասրահում, գրադարանում, արխիվում և գիտահետազոտական կազմակերպությունում վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա համապատասխան (գիտական) մասնագիտական աշխատան­քային ստաժը հավաստող փաստաթղթի պատճենը.

6. փորձաքննության ոլորտների վերաբերյալ իրականացված ծրագրերին, մշակ­ված թեմաներին վերաբերող նյութեր, փաստաթղթեր (այդպիսիք լինելու դեպքում), ինչպես նաև 5-րդ կետի կազմակերպություններից որևէ մեկի կողմից տրված բնութագիր-երաշխավորագիր,

7.թվարկված փորձաքննության ոլորտի (ոլորտների) որակավորման դասընթացների մասնակցության մասին հավաստող փաստաթղթի պատճենը (այդպի­սիք լինելու դեպքում),

8.համալիր փորձաքննություն իրականացնելու նյութատեխնիկական միջոցներից (նյութակազմը վերլուծող սարքավորում, շարժական ֆլուորեսցենտ-ռենտգենային սարք, ինֆրակարմիր ռենտգենային օպտիկական սարք, բինոկուլյար միկրոսկոպ, բևեռացնող միկրոսկոպ) օգտվելու հմտությունները և կարողությունները հավաստող փաստաթուղթ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 20-26-ը

23:59 30.07.2025

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 20-26-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 20-26-ը (2025թ․): Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 20-ին և 26-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 22-ին, 23-ին և 24-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 21-ին։ Հրազդան քաղաքում՝ հուլիսի 22-ին, 23-ին, […] ...

Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը կկարողանան արդար առևտրային համաձայնագիր կնքել

23:55 30.07.2025

Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը կկարողանան արդար առևտրային համաձայնագիր կնքել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կանխատեսում է, որ Միացյալ Նահանգները և Չինաստանը կկարողանան մշակել «շատ արդար» համաձայնագիր երկկողմ առևտրի ապագա պայմանների վերաբերյալ։ «Մենք առաջ ենք շարժվում Չինաստանի հետ։ Չինաստանի հետ ամեն ինչ լավ է ընթանում։ Կարծում եմ՝ ամեն ինչ շատ լավ կստացվի։ Կարծում եմ՝ մենք շատ արդար գործարք կունենանք Չինաստանի հետ», – Սպիտակ տանը լրագրողների հետ […] ...

Չիլիի մայրցամաքային ափին տարհանում է սկսվել ցունամիի սպառնալիքի պատճառով

23:49 30.07.2025

Չիլիի մայրցամաքային ափին տարհանում է սկսվել ցունամիի սպառնալիքի պատճառով

Չիլիի իշխանությունները ծանուցումներ են ուղարկել երկրի մայրցամաքային մասի ափամերձ գոտիներում տարհանման անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարար Ալվարո Էլիսալդեն։ «Բոլոր տարհանման ծանուցումները ուղարկվել են Արիկայից և Պարինակոտայից մինչև Լոս Լագոս շրջաններ», – ասել է նա մամուլի ասուլիսում։ Ավելի վաղ Կամչատկայում երկրաշարժի հետևանքով առաջացած ալիքների առաջին շարքը հասել է Չիլիի Զատկի կղզի: […] ...

Իսակովի պողոտայում հաստաբուն ծառից ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Ford Transit», «Mercedes» մեքենաների և «Hyundai» ավտոբուսի վրա

23:45 30.07.2025

Իսակովի պողոտայում հաստաբուն ծառից ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Ford Transit», «Mercedes» մեքենաների և «Hyundai» ավտոբուսի վրա

Հուլիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտա թիվ 8 հասցեի մոտ ծառի ճյուղը կոտրվել և ընկել է կայանված ավտոմեքենաների վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 […] ...

Երևանի սրտաբանական հիվանդանոցի հարևանությամբ հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են տարածումը

23:39 30.07.2025

Երևանի սրտաբանական հիվանդանոցի հարևանությամբ հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են տարածումը

Հուլիսի 29-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի սրտաբանական հիվանդանոցի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։ Հրշեջները նախ […] ...

Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է Ստեփանավանի բժշկական կենտրոնի հագեցվածությանն ու հնարավորություններին

23:26 30.07.2025

Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է Ստեփանավանի բժշկական կենտրոնի հագեցվածությանն ու հնարավորություններին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի հաջորդ կանգառը Ստեփանավանի բժշկական կենտրոնն էր։ Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Չնախատեսված այցերը, թերևս, թույլ են տալիս ամենաօբյեկտիվ կերպով ծանոթանալ բժշկական կենտրոնի առօրյա աշխատանքին ու տիրող մթնոլորտին։ Նախարարը Ստեփանավանի բժշկական կենտրոնում եղել է բոլոր բաժանմունքներում, ծանոթացել տրամադրվող բուժծառայության ծավալին, հագեցվածությանն ու հնարավորություններին, զրուցել այստեղ բուժում […] ...

BACK_TO_TOP