19:43 18.11.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Հայաստանի կրթական ոլորտի բարեփոխումներին առնչվող զեկույցով է հանդես եկել նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կազմակերպած «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» խորագրով համաժողովում: Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է ինչպես բովանդակային, այնպես էլ ենթակառուցվածքային բարեփոխումներին:
Անդրադառնալով նախադպրոցական կրթության ոլորտում իրականացվող գործընթացներին՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ շարունակվում է նոր չափորոշչի ներդրումը. այս տարի արդեն 542 մանկապարտեզներ կրթությունն իրականացնում են նոր չափորոշչով: «Մեր կողմից իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ նախադպրոցական կրթության նոր չափորոշչի ներդրումն արդեն իսկ գրանցում է բավական մեծ արդյունքներ, և պլանավորում ենք, որ հաջորդ շաբաթվա ընթացքում հանրապետության բոլոր՝ շուրջ 900 մանկապարտեզներ արդեն գործունեություն կիրականացնեն նոր չափորոշչով»,- ասել է նախարարի տեղակալը:
Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է, որ այս տարվանից մանկապարտեզներում ևս ներդրվել է մենթոր մանկապարտեզների համակարգը, և այժմ գործում է 23 մենթոր մանկապարտեզ.
«Մենթոր մանկապարտեզների կարևոր գործառույթներից մեկը շարունակական աջակցության տրամադրումն է, ինչը շատ կարևորում ենք չափորոշչի ներդրման գործընթացում»: Նախադպրոցական կրթության ոլորտում տարեկան շուրջ 1500 մանկավարժ անցնում է վերապատրաստում, այդ թվում՝ մանկավարժահոգեբանական ուղղություններով։ Զուգահեռ ներդրվում է նաև մանկավարժների խրախուսման համակարգը, որը, թեև, դանդաղ է առաջ գնում, սակայն այս պահին արդեն կա տարակարգ ստացած 19 նախադպրոցական մանկավարժ: Վերջին տարվա ընթացքում շուրջ հինգ-վեց անգամ հավաստագրում է իրականացվել մանկապարտեզների տնօրենների համար, ինչը դրական է անդրադարձել կառավարման որակի վրա։ Դրան զուգահեռ՝ լիցենզավորվել են բազմաթիվ մասնավոր մանկապարտեզներ, շուրջ 257 տնօրեն հավաստագիր է ստացել։
Հանրակրթության ոլորտում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ՝ կրթության կազմակերպումից մինչ գնահատման համակարգ, դասագրքերի մշակում, մասնագիտական կարողությունների զարգացում և այլն։
Անդրադառնալով հանրակրթության ոլորտի բարեփոխումներին՝ Արաքսիա Սվաջյանը խոսել է անցած տարի Համաշխարհային բանկի իրականացրած անկախ փորձագիտական ուսումնասիրության մասին. «Մենք հնարավորություն ունեցանք ծանոթանալու Տավուշի մարզում նոր չափորոշչի ներդրման վերաբերյալ հետազոտությունների տվյալներին, ինչը մեզ վստահություն է ներշնչում, որ ճիշտ ուղղությամբ ենք գնում»,- ասել է Սվաջյանը՝ հավելելով, որ այս ուսումնական տարվանից նոր չափորոշիչը ներդրվել է արդեն 7 դասարաններում, իսկ հաջորդ տարի՝ ևս 4 դասարանում:
Նախարարի տեղակալը կարևորել է նոր չափորոշչի ներդրման շրջանակում կատարված բովանդակային և դասերի կազմակերպման մեթոդաբանական փոփոխությունները:
Տավուշի մարզում ավարտական քննությունները երեք կրթական մակարդակներում արդեն կազմակերպվել են նոր կերպով։ Թեև արձանագրվել են բազմաթիվ խնդիրներ, դպրոցների փորձը նաև փաստում է, որ այն նպաստել է աշակերտների ստեղծագործ կարողությունների արտահայտմանը։
Ամենակարևոր գործընթացներից է հանդիսացել դասագրքերի ստեղծումը։ Ըստ նախարարի տեղակալի՝ այդ գործընթացում հետաքրքրություն են հայտնել ներգրավվելու բազմաթիվ նոր կազմակերպություններ, և որքան մեծ լինի մրցակցությունը, այնքան արդյունքներն էլ լավը կլինեն։
Արաքսիա Սվաջյանն իր զեկույցում անդրադարձել է նաև դպրոցների տնօրենների շուրջ 60 հավակնորդների համար ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Այբ կրթական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող կրթության կառավարման և առաջնորդության վերապատրաստումների ծրագրին։
Խոսելով ներառական կրթության ոլորտում գրանցվող դրական տեղաշարժից՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, այդ թվում նաև գործընկեր կառույցների հետ: Մասնավորապես՝ շեշտվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ գործակցությամբ Ռեսուրս կենտրոնների ստեղծման ծրագիրը: Արաքսիա Սվաջյանը խոսել է նաև արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման և դրա դրական արդյունքների մասին. «Այս տարի 20 ուղղություններով է իրականացվել, ունենք բավականին լավ արդյունքներ և արդեն իսկ սկսել ենք նախապատրաստությունները հաջորդ տարի ևս ավելի լայն ուղղություններով իրականացնելու նպատակով»:
Այս տարի ներդրվել է ուսուցչի կարիքի գնահատման հիման վրա վերապատրաստումների համակարգ, որը ավելի թիրախային կդարձնի մասնագիտական կարողությունների զարգացման ծրագիրը։ 3903 ուսուցիչ արդեն ատեստավորվել է կամավոր ատեստավորման համակարգով և ստանում է ավելի բարձր աշխատավարձ։ Նախարարի տեղակալը նաև մի շարք փաստական տվյալներ է ներկայացրել ենթակառուցվածքների ոլորտից՝ մասնավորապես անդրադառնալով Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում արդեն իսկ կատարված աշխատանքների արդյունքներին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալն իր զեկույցում անդրադարձ է արել նաև ՄԿՈՒ ոլորտին:
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն իր զեկույցում ներկայացրել է բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումների ընթացքը և արդի իրավիճակը: Բարձրագույն կրթության ոլորտի զարգացման առաջնահերթությունների շարքում Հայոցյանն ընդգծել է ոլորտի մրցունակության բարձրացման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման, ուսանողի լավագույն կրթական փորձառության ապահովման և ավելի որակյալ կրթական ծառայությունների մատուցման, ինչպես նաև հետազոտական և փորձարարական անհրաժեշտ ենթակառուցվածքների երաշխավորման անհրաժեշտությունը՝ կարևորելով «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի իրականացումը վերոնշյալ թիրախների ապահովման նպատակով: «2020 թվականից ի վեր գիտության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնողական քաղաքականությունը արտահայտվեց նաև ոլորտի ֆինասնավորման աճի տեսքով. այս տարվա ֆինանսավորումը կազմել է 40.2 մլդ դրամ, ինչը մոտ 2.8 անգամ ավելին է, քան 2018 թվականին: Միաժամանակ, իրականացվող բարեփոխումների արդյունավետությունը բարձրացնելու համատեքստում ընդգծվեց ոլորտում սերնդափոխության ապահովման անհրաժեշտությունը, որը սերտորեն կապված է բարձրագույն կրթության ոլորտի մրցունակության բարձրացման հետ»,- իր զեկույցում նշել է Հայոցյանը:
Համաժողովի շրջանակում անցկացվել է նաև կրթական էքսպո, որի ընթացքում կրթական, սփյուռքի և ՏՏ 9 կազմակերպություններ ներկայացրել են իրենց ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք ուղղված են հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը և կրթական բարեփոխումների առաջխաղացմանը։
23:26 30.07.2025
Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է Ստեփանավանի բժշկական կենտրոնի հագեցվածությանն ու հնարավորություններինԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի հաջորդ կանգառը Ստեփանավանի բժշկական կենտրոնն էր։ Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Չնախատեսված այցերը, թերևս, թույլ են տալիս ամենաօբյեկտիվ կերպով ծանոթանալ բժշկական կենտրոնի առօրյա աշխատանքին ու տիրող մթնոլորտին։ Նախարարը Ստեփանավանի բժշկական կենտրոնում եղել է բոլոր բաժանմունքներում, ծանոթացել տրամադրվող բուժծառայության ծավալին, հագեցվածությանն ու հնարավորություններին, զրուցել այստեղ բուժում […] ...
23:14 30.07.2025
Հայաստանն ու Եթովպիան դիտարկում են զբոսաշրջության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններըԱշխատանքային այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ադիս Աբեբայում հանդիպել է Եթովպիայի զբոսաշրջության նախարար Սելամավիտ Կասսայի հետ։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները, փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների իրականացման հեռանկարները։ Կողմերը կարևորել են մշակութային զբոսաշրջության, բնական ժառանգության պահպանման և զբոսաշրջային հոսքերի խթանման […] ...
23:07 30.07.2025
«Ինտերը» խոշոր առաջարկ է արել «Ատալանտային»«Ինտերը» քայլեր է ձեռնարկում` «Ատալանտայի» հարձակվող Ադեմոլա Լուքմանին ձեռք բերելու համար։ Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։ «Ինտերը» նիգերիացի ֆուտբոլիստի տեղափոխության համար Բերգամոն ներկայացնող ակումբին առաջարկել է 42 միլիոն եվրո։ «Ատալանտան» ևս 3 միլիոն եվրո կարող է պարգևավճար ստանալ։ Ակումբների բանակցությունները շարունակվում են։ 27-ամյա ֆուտոբլիստն «Ատալանտայում» հանդես է գալիս 2022 թ. օգոստոսից, 118 […] ...
22:57 30.07.2025
ՌԴ իրավապահներն արշավ են սկսել ադրբեջանցի խոշոր գործարարների դեմ․ մի քանիսին Ալիևն ապաստան է տվելՌուս-ադրբեջանական հարաբերություններում լարվածությունը շարունակում է աճել: Ռուսաստանի իրավապահները արշավ են սկսել Իլհամ Ալիևին մտերիմ ադրբեջանցի խոշոր գործարարների դեմ: Ալիևի դստեր նախկին սկեսրայր՝ միլիարդատեր Արաս Ագալարովը, ըստ որոշ տեղեկությունների փախուստի է դիմել Մոսկվայից ու թաքնվել է Բաքվում: Որքանո՞վ են հավաստի այս տեղեկությունները, և արդյո՞ք Ալիևին հերթական անգամ հաջողվել է փախցնել իրեն հավատարիմ օլիգարխներին ռուս իրավապահներից: Թեմային […] ...
22:47 30.07.2025
Ջրվեժի կամրջի մոտ բախվել են «Opel»-ն ու «Mercedes»-ը․ վերջինս մի քանի մետր թռնելով՝ հայտնվել է կամրջի տակ և բախվել «Chevrolet»-ին․ կա վիրավորՀունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ձորաղբյուր–Երևան ավտոճանապարհի Ջրվեժի կամրջի մոտ, Արտաշատի խճուղում, բախվել են «Mercedes» և «Opel» ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի անկյունային հատվածի հողերին, ապա մի քանի մետր թռնելով՝ հայտնվել կամրջի տակով անցնող ճանապարհին՝ բախվելով «Chevrolet Niva»-ին։ Վթարի […] ...
22:35 30.07.2025
«Մանչեսթեր Սիթին» 31 միլիոն եվրոյով վերադարձրել է իր սանին«Մանչեսթեր Սիթին» գնել է դարպասապահ Ջեյմս Թրաֆորդի տրանսֆերային իրավունքը «Բարնլիից», հայտնում է մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` «Մանչեսթեր Սիթին» անգլիացի դարպասապահի տեղափոխության համար վճարել է 31,2 միլիոն եվրո։ 22-ամյա Թրաֆորդը «Բարնլիում» էր 2023թ. հուլիսից, 74 խաղից 33-ում նա դարպասն անառիկ է պահել։ 2015-2023թթ. նա […] ...